Ճապոնիան հայտարարել է, որ G7-ի հետ երկխոսության միջոցով կլուծի ՌԴ-ի դեմ պատժամիջոցների հարցը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
25 02 2025
  • $
    393.90
  • RUBLE
    4.48
  • 412.81
WEATHER
--4.91 oC

Ճապոնիան հայտարարել է, որ G7-ի հետ երկխոսության միջոցով կլուծի ՌԴ-ի դեմ պատժամիջոցների հարցը

08:25 25.02.2025

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Ճապոնիայի կառավարությունը սերտորեն կաշխատի G7 երկրների և այլ երկրների հետ՝ Ուկրաինայում հակամարտությունը լուծելու և որոշելու, թե ինչ միջոցներ կլինեն արդյունավետ այս նպատակին հասնելու համար։ Այս մասին հայտարարել է Ճապոնիայի նախարարների կաբինետի գլխավոր քարտուղար Յոսիմասա Հայաշին՝ պատասխանելով ռուս-ամերիկյան խորհրդակցությունների համատեքստում Ռուսաստանի դեմ գործող պատժամիջոցների պահպանման մասին հարցին։

«Մենք շարունակում ենք համագործակցել միջազգային հանրության հետ, առաջին հերթին՝ G7-ի երկրների հետ այն առումով, թե ինչն է արդյունավետ Ուկրաինայում արդար և տեւական խաղաղության հասնելու համար»,-ասել է նա։

Հայաշին նաև կրկնել է, որ Տոկիոն ուշադիր հետևում է Ուկրաինայի շուրջ տեղի ունեցող իրադարձություններին։ Նա հիշեցրել է, որ վարչապետ Շիգերու Իսիբան G7 առցանց գագաթնաժողովում հայտարարել է ճապոնական կողմի մտադրության մասին՝ շարունակելու աջակցել Ուկրաինային և Ռուսաստանի Դաշնության դեմ պատժամիջոցների քաղաքականությանը։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

ԵԽ պատգամավորը Թուրքիային կոչ է արել Հայաստանի հետ սահմանը մասնակի բացելու պայմանավորվածությունը տարանջատել Երևան-Բաքու կարգավորման գործընթացից

12:13 25.02.2025

ԵԽ պատգամավորը Թուրքիային կոչ է արել Հայաստանի հետ սահմանը մասնակի բացելու պայմանավորվածությունը տարանջատել Երևան-Բաքու կարգավորման գործընթացից

Եվրախորհրդարանի պատգամավոր Նիլս Ուշակովսը Թուրքիային կոչ է արել առանձնացնել Հայաստանի հետ սահմանը երրորդ երկրների քաղաքացիների և դիվանագիտական անձնագիր ունեցող անձանց համար բացելու պայմանավորվածությունը տարանջատել Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացից։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Եվրախորհրդարանի պատգամավորն այս մասին ասել է Հայաստանի խորհրդարանում ԵՄ-Հայաստան խորհրդարանական գործընկերության կոմիտեի 4-րդ նիստում ունեցած ելույթի ժամանակ։ «Կոչ ենք անում, որ Անկարան սահմանային հարցերն առանձնացնի […] ...

Գեղարքունիքի պարեկները զինամթերք են հայտնաբերել

12:09 25.02.2025

Գեղարքունիքի պարեկները զինամթերք են հայտնաբերել

Փետրվարի 23-ի երեկոյան Ծովագյուղ-Շորժա-Վարդենիս ճանապարհին Գեղարքունիքի պարեկները ստուգման նպատակով կանգնեցրել են «ՎԱԶ» մակնիշի մեքենա։ Պարզվել է՝ մայրաքաղաքի բնակիչ 32-ամյա վարորդը վարորդական իրավունքի վկայականից զրկված է և գտնվում է ոչ սթափ վիճակում: Պարեկների բանավոր պահանջով նա մեքենայից ներկայացրել է իր անվամբ հաշվառված որսորդական ակոսափող հրացան՝ փամփուշտներով, ինչպես նաև 7.62 և 5.45 մմ տրամաչափի ինքնաձիգների փամփշտատուփեր՝ 80 […] ...

Արման Գալստյանը նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի հատուկ հանձնարարություններով գլխավոր վարչության պետ

12:02 25.02.2025

Արման Գալստյանը նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի հատուկ հանձնարարություններով գլխավոր վարչության պետ

Արման Գալստյանը նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի հատուկ հանձնարարություններով գլխավոր վարչության պետ։ Արման Սամվելի Գալստյանի կենսագրությունը Ծնվել է 1977թ. հոկտեմբերի 17-ին, Լոռու մարզի Ալավերդի քաղաքում: Աշխատանքային գործունեություն 2014-2025թթ.` ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության պետի տեղակալ, 2013-2014թթ.` ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Լոռու մարզի քննչական բաժնի Վանաձոր քաղաքի Տարոնի քննչական բաժանմունքի պետ, 2010-2013թթ.` ՀՀ […] ...

SHANTNEWS

12:00 25.02.2025

SHANTNEWS

Արտաշավան բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ

11:48 25.02.2025

Արտաշավան բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ

Փետրվարի 26-ին՝ ժամը 11։00-ից մինչև 12։00-ն ընկած ժամանակահատվածում, Արագածոտնի մարզի Արտաշավան բնակավայրում անցկացվելու է «Ազդարարում, պատսպարում, տարհանում» թեմայով ուսումնական վարժանք, որի ընթացքում գործարկվելու է էլեկտրական շչակ։ ...

Քննչական կոմիտեի նախագահը ներկայացրել է Հատուկ հանձնարարություններով գլխավոր վարչության նորանշանակ պետ Արման Գալստյանին

11:40 25.02.2025

Քննչական կոմիտեի նախագահը ներկայացրել է Հատուկ հանձնարարություններով գլխավոր վարչության նորանշանակ պետ Արման Գալստյանին

Արթուր Պողոսյանի նախագահությամբ այսօր տեղի է ունեցել Կոլեգիայի նիստ, որի ընթացքում Քննչական կոմիտեի նախագահը ներկայացրել է Հատուկ հանձնարարություններով գլխավոր վարչության նորանշանակ պետ Արման Գալստյանին: Նիստին մասնակցել են Կոլեգիայի անդամները և կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարները: Քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանը շնորհավորելով Արման Գալստյանին նշանակման կապակցությամբ՝ կարևորել է վերջինիս մասնագիտական և մարդկային բարձր հատկանիշները, պրոֆեսիոնալիզմը: Կոմիտեի նախագահն ընդգծել […] ...

BACK_TO_TOP