Մակրոնը դրական է համարել Ռուսաստանի և ԱՄՆ-ի բանակցությունները – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
25 02 2025
  • $
    393.90
  • RUBLE
    4.48
  • 412.81
WEATHER
--5.91 oC

Մակրոնը դրական է համարել Ռուսաստանի և ԱՄՆ-ի բանակցությունները

09:00 25.02.2025

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև բանակցությունները նորմալ և դրական իրադարձություն են, Fox News-ին տված հարցազրույցում ասել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։

Ֆրանսիայի ղեկավարին հարցրել են, թե արդյոք նա մտահոգված է, որ Փարիզը ներկայացված չէ ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջև բանակցություններում։

«Ես հանգիստ եմ, նորմալ է, որ ԱՄՆ-ը քննարկում է Ռուսաստանի հետ։ Միակ մտահոգությունն այն է, որ այն տեղի է ունեցել Ուկրաինայի բացակայության դեպքում»,-պատասխանել է նա:

Մակրոնը հավելել է, որ կարևոր է համարում Ուկրաինայում հակամարտությունը կարգավորելու համար միասին աշխատելը, քանի որ դա վերաբերում է նաև Եվրոպայի անվտանգությանը։

Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ, իր կարծիքով, Մոսկվայի և Վաշինգտոնի միջև բանակցությունները՝ կապված Ուկրաինայի կարգավորման, ինչպես նաև տնտեսական համագործակցության հետ, շատ լավ են ընթանում։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Արտաշավան բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ

11:48 25.02.2025

Արտաշավան բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ

Փետրվարի 26-ին՝ ժամը 11։00-ից մինչև 12։00-ն ընկած ժամանակահատվածում, Արագածոտնի մարզի Արտաշավան բնակավայրում անցկացվելու է «Ազդարարում, պատսպարում, տարհանում» թեմայով ուսումնական վարժանք, որի ընթացքում գործարկվելու է էլեկտրական շչակ։ ...

Քննչական կոմիտեի նախագահը ներկայացրել է Հատուկ հանձնարարություններով գլխավոր վարչության նորանշանակ պետ Արման Գալստյանին

11:40 25.02.2025

Քննչական կոմիտեի նախագահը ներկայացրել է Հատուկ հանձնարարություններով գլխավոր վարչության նորանշանակ պետ Արման Գալստյանին

Արթուր Պողոսյանի նախագահությամբ այսօր տեղի է ունեցել Կոլեգիայի նիստ, որի ընթացքում Քննչական կոմիտեի նախագահը ներկայացրել է Հատուկ հանձնարարություններով գլխավոր վարչության նորանշանակ պետ Արման Գալստյանին: Նիստին մասնակցել են Կոլեգիայի անդամները և կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարները: Քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանը շնորհավորելով Արման Գալստյանին նշանակման կապակցությամբ՝ կարևորել է վերջինիս մասնագիտական և մարդկային բարձր հատկանիշները, պրոֆեսիոնալիզմը: Կոմիտեի նախագահն ընդգծել […] ...

Մասկը Կանադան կեղծ երկիր է անվանել

11:34 25.02.2025

Մասկը Կանադան կեղծ երկիր է անվանել

ԱՄՆ Կառավարության արդյունավետության դեպարտամենտի ղեկավար, ձեռնարկատեր Իլոն Մասկը պատասխանել է հազարավոր կանադացիների, ովքեր ստորագրել են խնդրագիր՝ իրեն Կանադայի քաղաքացիությունից զրկելու պահանջով, հայտարարելով, որ Կանադան իրական երկիր չէ։ Ավելի վաղ ավելի քան 160,000 կանադացիներ ստորագրել էին առցանց խնդրագիր՝ պահանջելով, որ Իլոն Մասկը զրկվի Կանադայի քաղաքացիությունից, իսկ ավելի քան 15,000 կանադացիներ նույնպես պահանջել են, որ ԱՄՆ նախագահ […] ...

Լավրովը փետրվարի 25-ին կայցելի Իրան

11:22 25.02.2025

Լավրովը փետրվարի 25-ին կայցելի Իրան

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը փետրվարի 25-ին աշխատանքային այցով կլինի Թեհրանում, հայտնում է ՌԴ ԱԳՆ-ն։ «Փետրվարի 25-ին Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչիի հրավերով աշխատանքային այցով Թեհրան կայցելի ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը»,- ասվում է հաղորդագրության մեջ։ ...

Ալեն Սիմոնյանն ընդունել է ԵՄ-Հայաստան խորհրդարանական գործընկերության կոմիտեի համանախագահ Նիլս Ուշակովսի գլխավորած պատվիրակությանը

11:14 25.02.2025

Ալեն Սիմոնյանն ընդունել է ԵՄ-Հայաստան խորհրդարանական գործընկերության կոմիտեի համանախագահ Նիլս Ուշակովսի գլխավորած պատվիրակությանը

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը փետրվարի 25-ին ընդունել է ԵՄ-Հայաստան խորհրդարանական գործընկերության կոմիտեի համանախագահ Նիլս Ուշակովսի գլխավորած պատվիրակությանը: Ողջունելով նրանց Հայաստանի խորհրդարանում` Ալեն Սիմոնյանը կարեւորել է նմանատիպ շփումները` հատկապես Հայաստան-ԵՄ զարգացող հարաբերությունների ֆոնին: Եվրոպական խորհրդարանի պատվիրակության անդամներն իրենց հերթին շնորհակալություն են հայտնել ՀՀ ԱԺ նախագահին ջերմ ընդունելության համար` ընդգծելով, որ այստեղ են` աջակցելու Հայաստանի ժողովրդավարական […] ...

Վարչապետը շնորհավորական ուղերձներ է հղել Քուվեյթի Պետության էմիրին և գահաժառանգին

11:10 25.02.2025

Վարչապետը շնորհավորական ուղերձներ է հղել Քուվեյթի Պետության էմիրին և գահաժառանգին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձներ է հղել Քուվեյթի Պետության էմիր շեյխ Միշալ Ալ-Ահմադ Ալ-Ջաբեր Ալ Սաբահին և գահաժառանգ Շեյխ Սաբահ Խալեդ Ալ-Համադ Ալ-Մուբարաք Ալ Սաբահին՝ Ազգային տոների առթիվ: Քուվեյթի Պետության էմիրին ուղղված ուղերձում նշված է. « Ջերմորեն շնորհավորում և անկեղծ բարեմաղթանքներ եմ հղում Ձեզ՝ Քուվեյթի Պետության Ազգային տոների կապակցությամբ: Հայաստանը մեծապես կարևորում է Քուվեյթի հետ […] ...

BACK_TO_TOP