Գազայի հիվանդանոցներից մեկում հիպոթերմիայից երեք երեխա մահացել է․ Al Mayadeen – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
25 02 2025
  • $
    393.90
  • RUBLE
    4.48
  • 412.81
WEATHER
--3.91 oC

Գազայի հիվանդանոցներից մեկում հիպոթերմիայից երեք երեխա մահացել է․ Al Mayadeen

09:45 25.02.2025

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Պաղեստինյան անկլավի վարչական կենտրոնում՝ Գազա քաղաքում, առնվազն երեք երեխա է մահացել հիպոթերմիայից։ Այս մասին հայտնում է լիբանանյան Al Mayadeen հեռուստաալիքը՝ հղում կատարելով բուժհաստատության ղեկավարությանը։

Հիվանդանոցի գլխավոր բժիշկ Սաիդ Սալահի խոսքով՝ ցածր ջերմաստիճանի ֆոնին հիպոթերմիայով հիվանդները գնալով ավելի հաճախ են ընդունվում հիվանդանոցի շտապ օգնության բաժին:

«Սաստիկ մրսածությամբ և հիպոթերմիայով մանկական բաժանմունք է ընդունվել ութ հիվանդ, երեք երեխա՝ մինչև մեկ տարեկան նորածիններ, ավելի ուշ մահացել են, ևս երեքը գտնվում են ծայրահեղ ծանր վիճակում»,-ասել է նա։

Հիվանդանոցի բժիշկները կոչ են արել ամբողջ աշխարհի բժիշկներին «աջակցել նրանց ներկա դժվարին իրավիճակում»՝ ապահովելով վառելիքի մատակարարումը պաղեստինյան անկլավում կազմակերպելու համար:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Սահմանադրության նոր տեքստը պետք է պատրաստ լինի մինչև 2026-ի ընտրությունները. Սրբուհի Գալյան

12:55 25.02.2025

Սահմանադրության նոր տեքստը պետք է պատրաստ լինի մինչև 2026-ի ընտրությունները. Սրբուհի Գալյան

Հայաստանն այժմ աշխատում է Սահմանադրության նոր տեքստի վրա, նախատեսվում է, որ այն պետք է պատրաստ լինի մինչև 2026 թվականին երկրում նախատեսված խորհրդարանական ընտրությունները: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտարարեց ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը Հայաստանի խորհրդարանում անցկացվող ԵՄ-Հայաստան խորհրդարանական գործընկերության կոմիտեի 4-րդ նիստում:  Գալյանը խոսեց ժողովրդավարության ամրապնդման և օրենքի գերակայության ամրապնդման համատեքստում իրականացված քայլերի մասին, որոնցից […] ...

Համայնքային ոստիկանության Մարաշի բաժնի ծառայողները հայտնաբերել են խաղողի վազը հատած տղամարդուն

12:51 25.02.2025

Համայնքային ոստիկանության Մարաշի բաժնի ծառայողները հայտնաբերել են խաղողի վազը հատած տղամարդուն

Փետրվարի 23-ին Ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգահարած 36-ամյա տղամարդը հայտնել է, որ Աբովյան փողոցում անհայտ անձը հատել է համայնքին պատկանող խաղողի վազը: Ստացված տվյալներն իրանցնելիս պարզվել է, որ վազը հատել է տարածքում գործող խանութներից մեկի 55-ամյա սեփականատերը։ Կազմված փաստաթղթերը փոխանցվել են նախաքննական մարմին: ...

Ինչպիսի եղանակ է սպասվում առաջիկա օրերին

12:48 25.02.2025

Ինչպիսի եղանակ է սպասվում առաջիկա օրերին

​Երևանում փետրվարի 25-ի ցերեկը, 28-ին, մարտի 1-ի գիշերը, 2-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Փետրվարի 26-ի գիշերը և երեկոյան, 27-ի գիշերը, մարտի 1-ի երեկոյան սպասվում է թույլ ձյուն։ Մարզերում փետրվարի 25-ի երեկոյան, 26-27-ին, մարտի 1-ի ցերեկը, 2-գիշերն առանձին շրջաններում սպասվում է ձյուն: Հանրապետության ճանապարհներին սպասվում է մերկասառույց։ Փետրվարի 28-ին, մարտի 1-ի գիշերը, 2-ի ցերեկը սպասվում […] ...

Սոցիալական կրեդիտ. ԿԳՄՍ նախարարությունը հրապարակել է երաշխավորված ծրագրերի և կազմակերպությունների ցանկերը

12:45 25.02.2025

Սոցիալական կրեդիտ. ԿԳՄՍ նախարարությունը հրապարակել է երաշխավորված ծրագրերի և կազմակերպությունների ցանկերը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության համակարգման ոլորտներում եկամտային հարկից վերադարձի վերաբերյալ անհրաժեշտ բոլոր տեղեկությունները հրապարկված են նախարարության կայքում` escs.am: ԿԳՄՍՆ կայքում բացվել է Սոցիալական կրեդիտ բաժինը, որն ունի Նախադպրոցական հաստատություններ, Հանրակրթական հաստատություններ, Քոլեջներ, Բուհեր, Արտադպրոցական հաստատություններ, Ոչ ֆորմալ կրթություն, Ուղեցույցներ ենթաբաժինները: «Նախադպրոցական հաստատություններ» ենթաբաժնում՝ ըստ մարզերի, ներկայացված են պետական և ոչ պետական նախադպրոցական ուսումնական հաստատությունների, ինչպես նաև ոչ պետական նախադպրոցական կրթական ծրագրեր իրականացնող հաստատությունների […] ...

Հայաստան-Եվրամիություն հարաբերությունները երբեք այսքան ուժեղ չեն եղել. Վասիլիս Մարագոս

12:29 25.02.2025

Հայաստան-Եվրամիություն հարաբերությունները երբեք այսքան ուժեղ չեն եղել. Վասիլիս Մարագոս

Հայաստանի և Եվրամիության հարաբերությունները երբեք այսքան ուժեղ ու այսքան մոտ չեն եղել: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Հայաստանի խորհրդարանում անցկացվող ԵՄ-Հայաստան խորհրդարանական գործընկերության կոմիտեի 4-րդ նիստում այս մասին հայտարարեց Հայաստանում Եվրոպական միության առաքելության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսը: «Հայաստան-ԵՄ հարաբերությունները երբեք չեն եղել այսքան ուժեղ և այսքան մոտ: Մենք կիսում ենք ժողովրդավարական արժեքներ, շարունակում ենք զարգացնել և ընդլայնել մեր համագործակցությունը: […] ...

Դրամաշնորհի հատկացման մրցույթ՝ ՀՀ մարզերում դպրոցահասակ երեխաների լողի փորձնական ծրագրի իրականցման համար

12:20 25.02.2025

Դրամաշնորհի հատկացման մրցույթ՝ ՀՀ մարզերում դպրոցահասակ երեխաների լողի փորձնական ծրագրի իրականցման համար

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հայտարարում է դրամաշնորհի հատկացման մրցույթ՝ մարզերում դպրոցահասակ երեխաների առողջ ապրելակերպի խրախուսման փորձնական ծրագրի իրականացման շրջանակում: Ծրագրի նպատակն է դպրոցահասակ երեխաների շրջանում խթանել առողջ ապրելակերպը, նրանց ներգրավել լող մարզաձևի ուսուցման, զարգացման և սպորտի մեծ նվաճումների գործընթացում: Մրցույթի արդյունքում հաղթող ճանաչված կազմակերպությանը սահմանված կարգով կառաջարկվի կնքել դրամաշնորհի տրամադրման պայմանագիր: Մրցույթին […] ...

BACK_TO_TOP