18:33 21.09.2018
ՀՀ վարչապետի նստավայրում՝ Բաղրամյան 26-ում, սեպտեմբերի 21-ին կազմակերպված տոնական ընդունելության ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ուղերձով դիմեց ՀՀ քաղաքացիներին:
Շնորհավորելով տոնական օրվա առթիվ` վարչապետը խոսեց կոռուպցիայի դեմ արդյունավետ պայքարի, անկախ դատական համակարգի, խոսքի ազատության, Մարդու իրավունքների պաշտպանվածության կարևորության մասին: Նա նշեց` անհրաժեշտ է նոր խթան հաղորդել տնտեսությանը, որի հենասյունը կլինի ազատ և արդար քաղաքացին, ով հավատում է իր ուժերին, որ կարող է փոխել իրականությունը, որ կարող է փոխել աշխարհը, որ սկսելով զրոյից` կարող է նորանոր հայկական բրենդներ ստեղծել, որոնք կնվաճեն աշխարհը, կփոխեն Հայաստանի ճակատագիրը:
Փաշինյանը խոսեց նոր ոճի, նոր սերնդի` սեփական աշխատանքով ու քրտինքով հարստացած, երկրում նոր տնտեսական համակարգ, հարաբերություններ կառուցելու պատասխանատվություն զգացող գործարարների մասին, ոչ միայն նրանց, ովքեր նոր են ի հայտ գալու, այլև բոլոր նրանց, ովքեր մինչ այժմ էլ գործել են կամ պատրաստ են գործել օրինական մրցակցության, սիրո և համերաշխության տրամաբանության ներքո:
Արտաքին քաղաքականությանն ու մասնավորապես Արցախի հարցին անդրադառնալով` վարչապետը նշեց.
«Արցախի հակամարտության կարգավորման հարցում մեր դիրքորոշումը չի փոխվել. կողմ ենք խնդրի բացառապես խաղաղ կարգավորմանը, անելու ենք մեզնից կախված ամեն ինչ` հարցը բանակցային ճանապարհով լուծելու համար»:
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հոխորտանքների վերաբերյալ Փաշինյանն ասաց, որ պատերազմի սպառնալիքները հեռանկար չունեն:
«Ենթադրել, թե վախենալու ենք այդ սպառնալիքներից և բավարարելու ենք նրա առավելապաշտական նկրտումները, սին են: Մենք մարդասեր, ժողովրդավարական արժեքներ դավանող ժողովուրդ ենք, բայց դա չի նշանակում, որ պատրաստ չենք պաշտպանել մեր հայրենիքը, մեր ապագան»,- ասաց նա:
Փաշինյանը կրկին հիշեցրեց` Հայաստանի արտաքին քաղաքականության մեջ շրջադարձեր չեն լինելու:
«Հայաստանի Հանրապետության գլխավոր ռազմավարական դաշնակիցը Ռուսաստանի Դաշնությունն է, որի հետ կապված ենք բազում և դարավոր կապերով, մտադիր ենք ավելի խորացնել մեր համագործակցությունը Ռուսաստանի հետ թե՛ երկկողմ, թե՛ բազմակողմ ձևաչափերում: Զարգացնելու ենք մեր հարաբերությունները ԵՄ, ԱՄՆ, ինչպես նաև մեր անմիջական հարևանների` Վրաստանի ու Իրանի հետ»,- ասաց վարչապետը:
Փաշինյանը նշեց, որ այսօր մեծ տոն է Հայաստանում, այն կրկնապատիկ արժևորվում է, եթե հաշվի են առնում, որ տիրում է նույնպիսի, գուցե ավելի մեծ ոգևորություն և լավատեսություն, ինչ 1991թ. հանրաքվեի օրերին:
«Մաղթում եմ, որ այս ուրախությանը չհետևեն հիասթափություններ, հուսահատությունը չվերադառնա մեր երկիր: Աստված ուժ ու իմաստնություն տա` այդ խնդիրը լուծելու»,- նշեց Փաշինյանը:
18:10 28.04.2025
Արդարադատության նախարարը Եգիպտոսի դեսպանի հետ քննարկել է դատապարտյալների փոխանցմանն առնչվող հարցերըԱրդարադատության նախարար Սրբուհի Գալյանն այսօր ընդունել է ՀՀ-ում Եգիպտոսի Արաբական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Սերենադ Գամիլին: Սրբուհի Գալյանը ողջունել է դեսպանին և շնորհակալություն հայտնել Արդարադատության նախարարություն այցի և երկու պետությունների միջև նախարարության իրավասությանն առնչվող հարցերը քննարկելու համար: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են դատապարտյալների փոխանցմանն առնչվող հարցեր: Նախարարը դեսպանին է ներկայացրել արդարադատության ոլորտի բարեփոխումների օրակարգը, […] ...
17:54 28.04.2025
Դավիթ Խուդաթյանն ու Գևորգ Պապոյանն այցելել են Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն ու ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանն ապրիլի 28-ին աշխատանքային այց են կատարել Սյունիքի մարզ։ Նախարարներն այցելել են «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ, ընկերության գլխավոր տնօրեն Ռոման Խուդոլիի ուղեկցությամբ շրջել բաց հանքում, հարստացուցիչ ֆաբրիկայի կիսաինքնամանրացման աղացի և գնդաղացի տեղամասերում, ծանոթացել արտադրական գործընթացին, ընկերության արդիականացման և արտադրողականության բարձրացման ուղղությամբ իրականացվող […] ...
17:46 28.04.2025
Բարեղամ Հարությունյանի մենամարտը ոչ-ոքի է ավարտվելԲոսնիա և Հերցեգովինայի Բանյա Լուկա քաղաքում կայացած IBA.PRO 4 միջազգային մրցաշարում Եվրոպայի փոխչեմպիոն Բարեղամ Հարությունյանի մասնակցությամբ` սերբ Օմեր Ամետովիչի դեմ պրոֆեսիոնալ մենամարտում գրանցվել է ոչ-ոքի։ Հարությունյանն առավելություն է ունեցել մենամարտի ընթացքում, երկրորդ ռաունդում նույնիսկ նոկդաունի է ենթարկել մրցակցին, սակայն մրցավարները ոչ-ոքի են արձանագրել։ ...
17:40 28.04.2025
Հայտնաբերվել է 395 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքներըԱպրիլի 21-ից 28-ը մայրաքաղաքում իրականացված ծառայության ընթացքում Երևանի պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 4073 խախտում, պահպանվող հատուկ տարածք է տեղափոխվել 131 ավտոմեքենա։ Մասնավորապես, հայտնաբերվել է ոչ սթափ վիճակում մեքենա վարող՝ 161, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 297 անձ։ Հայտնաբերվել է հաշվառման համարանիշի հետ կապված՝ 24, չամրակապված վարելու՝ 574, առանց մանկական նստատեղի՝ քարսիթի՝ 12, վարելու ընթացքում […] ...
17:30 28.04.2025
Թրամփը հայտարարել է երրորդ համաշխարհային պատերազմի վտանգի մասինԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Atlantic-ին տված հարցազրույցում ևս մեկ անգամ հայտարարել է, որ Ուկրաինայում հակամարտությունը ներկայումս չի սպառնում ամերիկացիների կյանքին, բայց կարող է պոտենցիալ վերաճել երրորդ համաշխարհային պատերազմի։ «Ես փորձում եմ շատ կյանքեր փրկել: Գիտեք, Ուկրաինան և Ռուսաստանը մեր կյանքերի հետ կապ չունեն, բայց այն կարող է ավարտվել Երրորդ համաշխարհային պատերազմով», – ասել է Թրամփը: […] ...