Բիվոլը ռևանշ-մենամարտում հաղթել է Բետերբիևին և դարձել աշխարհի բացարձակ չեմպիոն – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
25 02 2025
  • $
    393.90
  • RUBLE
    4.48
  • 412.81
WEATHER
--4.91 oC

Բիվոլը ռևանշ-մենամարտում հաղթել է Բետերբիևին և դարձել աշխարհի բացարձակ չեմպիոն

09:05 25.02.2025

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Ռիադում կայացած բռնցքամարտի երեկոյում ռուս Դմիտրի Բիվոլը ռևանշ-մենամարտում հաղթել է իր հայրենակից, Կանադան ներկայացնող Արթուր Բետերբիևին։

Մենամարտում կայացել են բոլոր 12 ռաունդները։ Մրցավարներից երկուսն առավելությունը տվել են Բիվոլին` 116-112, 115-113։ Երրորդ մրցավարը հավասար միավորներ է տվել` 114-114։

34-ամյա Բիվոլը 25-րդ մենամարտում տարել է 24-րդ հաղթանակը (12-ը` նոկաուտով) և դարձել կիսածանր քաշային կարգի (79 կգ) աշխարհի բացարձակ չեմպիոն` նվաճելով WBA, WBC, IBF, WBO վարկածներով չեմպիոնական գոտիները։ Նրան է պատկանում նաև IBO-ի գոտին։

Բիվոլը կարիերայի միակ պարտությունը կրել է հենց Բետերբիևից 2024թ. հոկտեմբերի 12-ին կայացած առաջին մենամարտում։

40-ամյա Բետերբիևը կրել է կարիերայի առաջին պարտությունը։ Նա 22 մենամարտում ունի 21 հաղթանակ, որոնցից 20-ը՝ նոկաուտով։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Դրամաշնորհի հատկացման մրցույթ՝ ՀՀ մարզերում դպրոցահասակ երեխաների լողի փորձնական ծրագրի իրականցման համար

12:20 25.02.2025

Դրամաշնորհի հատկացման մրցույթ՝ ՀՀ մարզերում դպրոցահասակ երեխաների լողի փորձնական ծրագրի իրականցման համար

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հայտարարում է դրամաշնորհի հատկացման մրցույթ՝ մարզերում դպրոցահասակ երեխաների առողջ ապրելակերպի խրախուսման փորձնական ծրագրի իրականացման շրջանակում: Ծրագրի նպատակն է դպրոցահասակ երեխաների շրջանում խթանել առողջ ապրելակերպը, նրանց ներգրավել լող մարզաձևի ուսուցման, զարգացման և սպորտի մեծ նվաճումների գործընթացում: Մրցույթի արդյունքում հաղթող ճանաչված կազմակերպությանը սահմանված կարգով կառաջարկվի կնքել դրամաշնորհի տրամադրման պայմանագիր: Մրցույթին […] ...

ԵԽ պատգամավորը Թուրքիային կոչ է արել Հայաստանի հետ սահմանը մասնակի բացելու պայմանավորվածությունը տարանջատել Երևան-Բաքու կարգավորման գործընթացից

12:13 25.02.2025

ԵԽ պատգամավորը Թուրքիային կոչ է արել Հայաստանի հետ սահմանը մասնակի բացելու պայմանավորվածությունը տարանջատել Երևան-Բաքու կարգավորման գործընթացից

Եվրախորհրդարանի պատգամավոր Նիլս Ուշակովսը Թուրքիային կոչ է արել առանձնացնել Հայաստանի հետ սահմանը երրորդ երկրների քաղաքացիների և դիվանագիտական անձնագիր ունեցող անձանց համար բացելու պայմանավորվածությունը տարանջատել Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացից։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Եվրախորհրդարանի պատգամավորն այս մասին ասել է Հայաստանի խորհրդարանում ԵՄ-Հայաստան խորհրդարանական գործընկերության կոմիտեի 4-րդ նիստում ունեցած ելույթի ժամանակ։ «Կոչ ենք անում, որ Անկարան սահմանային հարցերն առանձնացնի […] ...

Գեղարքունիքի պարեկները զինամթերք են հայտնաբերել

12:09 25.02.2025

Գեղարքունիքի պարեկները զինամթերք են հայտնաբերել

Փետրվարի 23-ի երեկոյան Ծովագյուղ-Շորժա-Վարդենիս ճանապարհին Գեղարքունիքի պարեկները ստուգման նպատակով կանգնեցրել են «ՎԱԶ» մակնիշի մեքենա։ Պարզվել է՝ մայրաքաղաքի բնակիչ 32-ամյա վարորդը վարորդական իրավունքի վկայականից զրկված է և գտնվում է ոչ սթափ վիճակում: Պարեկների բանավոր պահանջով նա մեքենայից ներկայացրել է իր անվամբ հաշվառված որսորդական ակոսափող հրացան՝ փամփուշտներով, ինչպես նաև 7.62 և 5.45 մմ տրամաչափի ինքնաձիգների փամփշտատուփեր՝ 80 […] ...

Արման Գալստյանը նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի հատուկ հանձնարարություններով գլխավոր վարչության պետ

12:02 25.02.2025

Արման Գալստյանը նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի հատուկ հանձնարարություններով գլխավոր վարչության պետ

Արման Գալստյանը նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի հատուկ հանձնարարություններով գլխավոր վարչության պետ։ Արման Սամվելի Գալստյանի կենսագրությունը Ծնվել է 1977թ. հոկտեմբերի 17-ին, Լոռու մարզի Ալավերդի քաղաքում: Աշխատանքային գործունեություն 2014-2025թթ.` ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության պետի տեղակալ, 2013-2014թթ.` ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Լոռու մարզի քննչական բաժնի Վանաձոր քաղաքի Տարոնի քննչական բաժանմունքի պետ, 2010-2013թթ.` ՀՀ […] ...

SHANTNEWS

12:00 25.02.2025

SHANTNEWS

Արտաշավան բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ

11:48 25.02.2025

Արտաշավան բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ

Փետրվարի 26-ին՝ ժամը 11։00-ից մինչև 12։00-ն ընկած ժամանակահատվածում, Արագածոտնի մարզի Արտաշավան բնակավայրում անցկացվելու է «Ազդարարում, պատսպարում, տարհանում» թեմայով ուսումնական վարժանք, որի ընթացքում գործարկվելու է էլեկտրական շչակ։ ...

BACK_TO_TOP