Վահագն Խաչատուրյանն ընդունել է ԵՄ-Հայաստան խորհրդարանական գործընկերության կոմիտեի համանախագահին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
24 02 2025
  • $
    393.90
  • RUBLE
    4.48
  • 412.81
WEATHER
--6.91 oC

Վահագն Խաչատուրյանն ընդունել է ԵՄ-Հայաստան խորհրդարանական գործընկերության կոմիտեի համանախագահին

15:54 24.02.2025

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է ԵՄ-Հայաստան խորհրդարանական գործընկերության կոմիտեի համանախագահ Նիլս Ուշակովսի գլխավորած պատվիրակությանը:

Նախագահ Վահագն Խաչատուրյանը ողջունել է հյուրերին և ընդգծել, որ վերջին տարիների ընթացքում Հայաստան-ԵՄ հարաբերություններն էականորեն զարգացել են՝ ընդգրկելով գործընկերության օրակարգի գրեթե բոլոր ուղղությունները։

«Ցանկանում եմ ընդգծել Եվրոպական խորհրդարանի դերը, որն իր մշտական աջակցությունն է ցուցաբերել Հայաստանի և հայ ժողովրդի համար առաջնային կարևորություն ներկայացնող հարցերում:

Ցանկանում եմ նաև վստահեցնել, որ մեր տրամադրվածությունը Եվրոպական միության բոլոր նախաձեռնություններին դրական է, և մենք հակված ենք ավելի խորացնել մեր հարաբերությունները: Վստահ եմ նաև, որ հետագայում մեր համագործակցությունն ավելի ընդգրկուն կդառնա»,- ասել է նախագահը:

Նիլս Ուշակովսը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության և գնահատանքի համար:

Հանդիպմանը քննարկվել են ՀՀ-ԵՄ սերտ համագործակցության շարունակական խթանման վերաբերյալ հարցեր: Առանձնահատուկ կարևորվել են պաշտպանական և անվտանգային ոլորտում Հայաստան-ԵՄ սկզբունքային գործակցության շարունակական առաջմղումը: Այս համատեքստում անդրադարձ է կատարվել Եվրամիության քաղաքացիական դիտորդական առաքելության կողմից իրականցվող մշտադիտարկման ու հերթապահության կարևոր դերակատարությանը: Երկուստեք բարձր են գնահատվել Հայաստանի և Եվրամիության համատեղ իրականացվող ծրագրերն ու նախաձեռնությունները:

Զրույցին ընդգծվել է Հայաստանում ժողովրդավարական բարեփոխումների իրականացման անխափան ընթացքին աջակցության կարևորությունը: Այս համատեքստում Հանրապետության նախագահն շեշտել է, որ Հայաստանն անշեղորեն որդեգրել է երկրում ժողովրդավարական ինստիտուտների կայացման և ամրապնդման քաղաքականություն, որից չի նահանջելու:

Հանդիպմանն անդրադարձ է կատարվել տարածաշրջանային իրողություններին և զարգացումներին: Իր խոսքում նախագահ Վահագն Խաչատուրյանը վերահաստատել է կայուն և տևական խաղաղության հասնելու Հայաստանի միանշանակ դիրքորոշումը: Նախագահը շեշտել է, որ տարածաշրջանում կայուն խաղաղության առկայությունը ժողովրդավարության ամրապնդման կարևոր նախապայմաններից է:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Մոսկվան ու Վաշինգտոնը ցանկանում են հնարավորինս արագ խաղաղության հասնել, սակայն Զելենսկին կանխում է դա. Պուտին

00:59 25.02.2025

Մոսկվան ու Վաշինգտոնը ցանկանում են հնարավորինս արագ խաղաղության հասնել, սակայն Զելենսկին կանխում է դա. Պուտին

Ռուսաստանն ու ԱՄՆ-ն ցանկանում են որքան հնարավոր է շուտ խաղաղության հասնել Ուկրաինայում, մինչդեռ Վլադիմիր Զելենսկին կանխում է դա։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ պատասխանելով ВГТРК-ի լրագրող Պավել Զարուբինի հարցերին։ «Միացյալ Նահանգների ներկայիս նախագահը (խմբ.Դոնալդ Թրամփը) հայտարարել է, որ ցանկանում է հասնել խաղաղության։ Ի դեպ, մենք նույնպես և որքան հնարավոր է արագ։ Իսկ […] ...

Թրամփը խնդիր չի տեսնում եվրոպացի խաղաղապահներ Ուկրաինա ուղարկելու մեջ

00:51 25.02.2025

Թրամփը խնդիր չի տեսնում եվրոպացի խաղաղապահներ Ուկրաինա ուղարկելու մեջ

ԱՄՆ վարչակազմն իր առաջնահերթություններից է համարում Ուկրաինայի ներկայիս ճգնաժամը երրորդ համաշխարհային պատերազմի վերածումը թույլ չտալը։ Այս մասին ԱՄՆ առաջնորդ Դոնալդ Թրամփը հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ երկկողմ բանակցություններից հետո համատեղ մամուլի ասուլիսում։ «Կարծում եմ՝ Էմանուելը համաձայն է ինձ հետ ամենակարևոր հարցերում: Գլխավորն այն է, որ հիմա ճիշտ ժամանակն է: Սա կարող է լինել […] ...

ԱՄՆ-ի հետ հաջորդ շփումները կկենտրոնանան երկկողմ հարաբերությունների վրա. Պուտին

00:45 25.02.2025

ԱՄՆ-ի հետ հաջորդ շփումները կկենտրոնանան երկկողմ հարաբերությունների վրա. Պուտին

Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև մոտակա և հնարավոր այլ շփումները հիմնականում նվիրված են լինելու երկկողմ հարաբերություններին։ Այս մասին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է ВГТРК-ի լրագրող Պավել Զարուբինին տված հարցազրույցում։ «Ես տեսա (խմբ.եվրոպացիների) արձագանքը ԱՄՆ նախագահի (խմբ.Դոնալդ Թրամփի) հետ մեր հեռախոսազրույցին և Էր Ռիադում բարձր մակարդակի հանդիպմանը, դա էմոցիոնալ է և զուրկ որևէ գործնական իմաստից։ Ինչո՞ւ։ […] ...

Ձյան տեղումների պատճառով Աջարիայի դպրոցներում ուսումնական գործընթացը դադարեցվել է

00:31 25.02.2025

Ձյան տեղումների պատճառով Աջարիայի դպրոցներում ուսումնական գործընթացը դադարեցվել է

Փետրվարի 24-ին, ուսումնական գործընթացը դադարեցվել է Աջարիայի բոլոր վեց մունիցիպալիտետներում՝ Բաթումում, Քոբուլեթիում, Խելվաչաուրիում, Կեդայում, Շուախևիում և Խուլոյում։ Ուսումնական գործընթացը դադարեցնելու որոշման պատճառ է դարձել Աջարիայում մի քանի օր շարունակվող առատ ձյան տեղումները: Եղանակային անբարենպաստ պայմանները խնդիրներ են ստեղծել նաև Գուրիայի շրջանում։ Տեղական իշխանությունը հայտնել է, որ աշխատում է 20 միավոր տեխնիկա, սակայն առատ ձյան պատճառով […] ...

Արարատ-Արմենիայի երկու խաղացողներ վարձավճարով հանդես կգան հայկական այլ ակումբներում

00:27 25.02.2025

Արարատ-Արմենիայի երկու խաղացողներ վարձավճարով հանդես կգան հայկական այլ ակումբներում

«Արարատ-Արմենիայի» ֆուտբոլիստներ Դավիթ Բարսեղյանն ու Դավիթ Պետրոսյանը մրցաշրջանը կանցկացնեն հայկական այլ ակումբների կազմում։ Այս մասին նշվում է ակումբի տարածած հաղորդագրության մեջ: «Մեր թիմի ֆուտբոլիստներ Դավիթ Բարսեղյանն ու Դավիթ Պետրոսյանը մինչ մրցաշրջանի ավարտը վարձավճարով հանդես կգան համապատասխանաբար «Գանձասարում» ու «Վեստ Արմենիայում»: Հաջողություն ենք մաղթում մեր ֆուտբոլիստներին»,- նշվում է հաղորդագրությունում: ...

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է միայն բեռնատարների համար

00:18 25.02.2025

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է միայն բեռնատարների համար

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է միայն բեռնատարների համար։ ...

BACK_TO_TOP