15:21 24.02.2025
Հայ բեմարվեստի զարգացման գործում ունեցած նշանակալի ավանդի և ակտիվ գործունեության համար, ինչպես նաև ծննդյան 80-ամյա հոբելյանի կապակցությամբ Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի դերասանուհի, ՀՀ վաստակավոր արտիստ Ջուլիետա Բաբայանը պարգևատրվել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության մեդալով:
Մեդալը հանձնել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը:
Շնորհավորելով դերասանուհուն հոբելյանի կապակցությամբ և կարևորելով նրա բեղուն կենսագործունեությունը՝ Դանիել Դանիելյանը նշել է. «Ձեր ողջ գործունեության ընթացքում Դուք կերտել եք հայ կնոջ և դերասանուհու լավագույն կերպարը: Դուք կամքի, համառության և թատրոնի աշխարհն անձնվիրաբար սիրելու վառ օրինակ եք նաև այսօրվա երիտասարդների համար»,- նշել է նախարարի տեղակալը` պարգևը հանձնելով դերասանուհուն:
«Շուրջ 60 տարի է՝ ես թատրոնում եմ՝ որպես անդավաճան սունդուկյանցի: Ամեն ինչ տեսել եմ, ամեն ինչ զգացել եմ և վստահաբար կարող եմ ասել՝ թատրոնը մի վայր է, որտեղ մտնելիս այլևս հնարավոր չէ դուրս գալ»,- ասել է Ջուլիետա Բաբայանը՝ շնորհակալություն է հայտնելով գնահատանքի և շնորհավորանքների համար:
00:18 25.02.2025
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է միայն բեռնատարների համար00:15 25.02.2025
Մերկասառույց, բուք. իրավիճակը ՀՀ ավտոճանապարհներին00:59 25.02.2025
Մոսկվան ու Վաշինգտոնը ցանկանում են հնարավորինս արագ խաղաղության հասնել, սակայն Զելենսկին կանխում է դա. ՊուտինՌուսաստանն ու ԱՄՆ-ն ցանկանում են որքան հնարավոր է շուտ խաղաղության հասնել Ուկրաինայում, մինչդեռ Վլադիմիր Զելենսկին կանխում է դա։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ պատասխանելով ВГТРК-ի լրագրող Պավել Զարուբինի հարցերին։ «Միացյալ Նահանգների ներկայիս նախագահը (խմբ.Դոնալդ Թրամփը) հայտարարել է, որ ցանկանում է հասնել խաղաղության։ Ի դեպ, մենք նույնպես և որքան հնարավոր է արագ։ Իսկ […] ...
00:51 25.02.2025
Թրամփը խնդիր չի տեսնում եվրոպացի խաղաղապահներ Ուկրաինա ուղարկելու մեջԱՄՆ վարչակազմն իր առաջնահերթություններից է համարում Ուկրաինայի ներկայիս ճգնաժամը երրորդ համաշխարհային պատերազմի վերածումը թույլ չտալը։ Այս մասին ԱՄՆ առաջնորդ Դոնալդ Թրամփը հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ երկկողմ բանակցություններից հետո համատեղ մամուլի ասուլիսում։ «Կարծում եմ՝ Էմանուելը համաձայն է ինձ հետ ամենակարևոր հարցերում: Գլխավորն այն է, որ հիմա ճիշտ ժամանակն է: Սա կարող է լինել […] ...
00:45 25.02.2025
ԱՄՆ-ի հետ հաջորդ շփումները կկենտրոնանան երկկողմ հարաբերությունների վրա. ՊուտինՌուսաստանի և ԱՄՆ-ի միջև մոտակա և հնարավոր այլ շփումները հիմնականում նվիրված են լինելու երկկողմ հարաբերություններին։ Այս մասին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է ВГТРК-ի լրագրող Պավել Զարուբինին տված հարցազրույցում։ «Ես տեսա (խմբ.եվրոպացիների) արձագանքը ԱՄՆ նախագահի (խմբ.Դոնալդ Թրամփի) հետ մեր հեռախոսազրույցին և Էր Ռիադում բարձր մակարդակի հանդիպմանը, դա էմոցիոնալ է և զուրկ որևէ գործնական իմաստից։ Ինչո՞ւ։ […] ...
00:31 25.02.2025
Ձյան տեղումների պատճառով Աջարիայի դպրոցներում ուսումնական գործընթացը դադարեցվել էՓետրվարի 24-ին, ուսումնական գործընթացը դադարեցվել է Աջարիայի բոլոր վեց մունիցիպալիտետներում՝ Բաթումում, Քոբուլեթիում, Խելվաչաուրիում, Կեդայում, Շուախևիում և Խուլոյում։ Ուսումնական գործընթացը դադարեցնելու որոշման պատճառ է դարձել Աջարիայում մի քանի օր շարունակվող առատ ձյան տեղումները: Եղանակային անբարենպաստ պայմանները խնդիրներ են ստեղծել նաև Գուրիայի շրջանում։ Տեղական իշխանությունը հայտնել է, որ աշխատում է 20 միավոր տեխնիկա, սակայն առատ ձյան պատճառով […] ...
00:27 25.02.2025
Արարատ-Արմենիայի երկու խաղացողներ վարձավճարով հանդես կգան հայկական այլ ակումբներում«Արարատ-Արմենիայի» ֆուտբոլիստներ Դավիթ Բարսեղյանն ու Դավիթ Պետրոսյանը մրցաշրջանը կանցկացնեն հայկական այլ ակումբների կազմում։ Այս մասին նշվում է ակումբի տարածած հաղորդագրության մեջ: «Մեր թիմի ֆուտբոլիստներ Դավիթ Բարսեղյանն ու Դավիթ Պետրոսյանը մինչ մրցաշրջանի ավարտը վարձավճարով հանդես կգան համապատասխանաբար «Գանձասարում» ու «Վեստ Արմենիայում»: Հաջողություն ենք մաղթում մեր ֆուտբոլիստներին»,- նշվում է հաղորդագրությունում: ...
00:18 25.02.2025
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է միայն բեռնատարների համարՎրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է միայն բեռնատարների համար։ ...