ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը շնորհավորել է դերասանուհի, ՀՀ վաստակավոր արտիստ Ջուլիետա Բաբայանին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
15 03 2025
  • $
    391.74
  • RUBLE
    4.57
  • 426.88
WEATHER
+11.09 oC

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը շնորհավորել է դերասանուհի, ՀՀ վաստակավոր արտիստ Ջուլիետա Բաբայանին

13:55 24.02.2025

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Այսօր հոբելյանական 80-րդ տարեդարձն է նշում ՀՀ վաստակավոր արտիստ, Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի դերասանուհի Ջուլիետա Բաբայանը:

Հոբելյանի կապակցությամբ Ջուլիետա Բաբայանին շնորհավորել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը:

«Սիրելի՛ տիկին Բաբայան, ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ հոբելյանի կապակցությամբ: Կեսդարյա Ձեր գործունեությամբ Դուք վաստակել եք հանդիսատեսի սերն ու համակրանքը, քանի որ Ձեր ներկայությունը հայկական թատրոնում նոր գույն ու հնչեղություն է հաղորդում բեմին:

Թե՛ թատրոնում, թե՛ կինոյում Ձեր կերտած կերպարները միշտ սիրված են, միշտ հիշելի: Իսկ Ձեր դերասանական ձիրքն ու տպավորիչ խաղը թատրոնի աշխարհն ընտրած երիտասարդների համար լինելու են լավագույն ուղենիշներից:

Մեկ անգամ ևս շնորհավորելով՝ մաղթում եմ Ձեզ երկար տարիների ստեղծագործ կյանք, ու թող դեռ երկար վայելենք Ձեր ներկայությունը թատրոնում ու կինոյում»,- ասված է նախարարի շնորհավորական տեքստում:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Արցախի բնակիչ Վերա Աղասյանի մարմինը տեղափոխելու հարցը դեռ որոշված չէ․ ԱԱԾ

11:20 15.03.2025

Արցախի բնակիչ Վերա Աղասյանի մարմինը տեղափոխելու հարցը դեռ որոշված չէ․ ԱԱԾ

Արցախի Հանրապետության բնակիչ Վերա Աղասյանի դին Հայաստան տեղափոխելու հարցը դեռ որոշված չէ։ Այս մասին հայտնի է դառնում Sputnik Արմենիայի գրավոր հարցմանը Ազգային անվտանգության ծառայության տված պատասխանից։ «Վերա Աղասյանի դին Հայաստանի Հանրապետություն տեղափոխելու հարցը գտնվում է քննարկման փուլում»,- նշել են ԱԱԾ-ից։ Ավելի վաղ Ադրբեջանի պետանվտանգության ծառայության պետի տեղակալ Շարաֆեթ Հասանովը հայտարարել էր, որ Հայաստանն արդեն 5 […] ...

Սթարմերը մտադիր է Կիևի կողմնակիցներին կոչ անել ուժեղացնել ճնշումը Ռուսաստանի վրա

11:05 15.03.2025

Սթարմերը մտադիր է Կիևի կողմնակիցներին կոչ անել ուժեղացնել ճնշումը Ռուսաստանի վրա

Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը մտադիր է դիմել շաբաթ օրը նախատեսված վիրտուալ հանդիպման մասնակիցներին՝ ի պաշտպանություն Ուկրաինայի՝ կոչ անելով ուժեղացնել տնտեսական ճնշումը Ռուսաստանի վրա, հաղորդում է Մեծ Բրիտանիայի վարչապետի գրասենյակը: «Վարչապետը կասի առաջնորդներին, որ այժմ եկել է կոնկրետ պարտավորություններ ստանձնելու ժամանակը՝ ստիպելու Պուտինին բանակցություններ վարել կարճաժամկետ հեռանկարում, և պատրաստ լինել երկարաժամկետ հեռանկարում աջակցել Ուկրաինայում արդար […] ...

Կանադայի վարչապետը խելագարություն է անվանել երկրի՝ ԱՄՆ-ին միանալու գաղափարը

10:50 15.03.2025

Կանադայի վարչապետը խելագարություն է անվանել երկրի՝ ԱՄՆ-ին միանալու գաղափարը

Կանադայի նոր վարչապետ Մարկ Քարնին հայտարարել է, որ իր երկիրը չի միանա Միացյալ Նահանգներին, հաղորդում է CBC-ն: «Դա խելագարություն է: Այսքանը», – ասել է Քարնին, երբ լրագրողը խնդրել է մեկնաբանել ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի մեկնաբանությունները, ով ավելի վաղ՝ ուրբաթ օրը կրկնել է Կանադայի՝ Միացյալ Նահանգներին միանալու մտադրությունը: Նախկինում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը բազմիցս արտահայտել է […] ...

Թրամփը դրական է գնահատել Ռուսաստանի և Ուկրաինայի հետ շփումները

10:33 15.03.2025

Թրամփը դրական է գնահատել Ռուսաստանի և Ուկրաինայի հետ շփումները

ԱՄՆ-ի և Ռուսաստանի պաշտոնյաներն ուրբաթ օրը դրական բանակցություններ են վարել Ուկրաինայի հարցով, ասել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը: «Լավ բանակցություններ են եղել ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջև, լավ են նաև Ուկրաինայի հետ շփումները»,- ասել է նա՝ ելույթ ունենալով ԱՄՆ արդարադատության նախարարությունում։ Թրամփը նշել է, որ ԱՄՆ-ը «դրական պատասխան է ստացել Ռուսաստանից»՝ կապված Ուկրաինայում հրադադարի հետ։ Միաժամանակ […] ...

Եվրոպային սպառնում է «քաղաքակրթական ինքնասպանություն»․ Վենս

10:10 15.03.2025

Եվրոպային սպառնում է «քաղաքակրթական ինքնասպանություն»․ Վենս

ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսն ասել է, որ եվրոպական երկրները վտանգում են «քաղաքակրթական ինքնասպանություն գործել»՝ չկարողանալով վերահսկել իրենց սահմանները և սահմանափակելով քաղաքացիների խոսքի ազատությունը։ Այս մասին նա հայտարարել է Fox News-ին տված հարցազրույցում։ «Եվրոպային սպառնում է քաղաքակրթական ինքնասպանություն, նրանք կա՛մ չեն կարողանում, կա՛մ չեն ցանկանում վերահսկել իրենց սահմանները։ Դուք նաև տեսնում եք, որ նրանք սկսում […] ...

Փլուզում Առինջ գյուղում. փրկարարները քաղաքացուն դուրս են բերել անվտանգ տարածք

09:47 15.03.2025

Փլուզում Առինջ գյուղում. փրկարարները քաղաքացուն դուրս են բերել անվտանգ տարածք

Մարտի 15-ին, ժամը 02:14-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Առինջ գյուղի Ձագավանքի փողոցի տներից մեկի հատակը մասամբ փլուզվել է (առկա է կրկնակի փլուզման վտանգ), տուժածներ չկան. ներսում գտնվող քաղաքացուն դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը, Երևան քաղաքի փրկարարական […] ...

BACK_TO_TOP