13:16 24.02.2025
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ և Երևանի Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոցի նախաձեռնությամբ 2025 թվականի մայիս-հունիս ամիսներին կանցկացվի «Փայտփորիկ» սոլֆեջոյի առաջին հանրապետական օլիմպիադան:
Օլիմպիադայի կազմկոմիտեն՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանի ղեկավարությամբ, նախարարությունում կայացած նիստի ընթացքում հաստատել է օլիմպիադայի կանոնակարգը, ինչպես նաև օլիմպիադայի շրջանակում իրականացվող սոլֆեջոյի դասավանդման մեթոդական աշխատանքների մրցույթի կարգը:
Առաջին անգամ Հայաստանում իրականացվող ծրագրի շրջանակում ՀՀ-ում գործող երաժշտական և արվեստի դպրոցների սովորողները մրցակցային պայմաններում կներկայացնեն «Սոլֆեջո» առարկայի գիտելիքներն ու դասավանդման արդյունքները:
Օլիմպիադան անցկացվում է հանրապետության երաժշտական և արվեստի դպրոցների 7-րդ դասարանցիների շրջանում:
ՀՀ-ում գործում է արտադպրոցական նախամասնագիտական կրթություն իրականացնող շուրջ 170 հաստատություն (երաժշտական և արվեստի դպրոցներ), որոնք կարևոր դերակատարություն ունեն մշակութային կրթության, գեղագիտական դաստիարակության, մանուկների և պատանիների բազմակողմանի զարգացման, ինչպես նաև երաժշտարվեստի բնագավառում շնորհալի երեխաների բացահայտման հարցում: Սոլֆեջիոն երաժշտարվեստի բնագավառի կրթության առանցքային առարկաներից է, որը կարևոր նշանակություն ունի երաժշտի հմտությունների և կարողությունների զարգացման համար:
Օլիմպիադայի անցկացման կանոնակարգն ու մասնակցության պայմանները՝ կից հղմամբ:
15:20 15.03.2025
ԿԸՀ իրազեկումը՝ նախընտրական քարոզչության վերաբերյալ12:42 15.03.2025
Ավարտվել է Գերագույն հոգևոր խորհրդի ժողովը19:47 14.03.2025
Մեկնարկել է Մանուշյանական շաբաթը19:12 15.03.2025
Այրվել են տանիքի փայտե կառուցատարրերըՄարտի 15-ին, ժամը 14։51-ին Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Տանձուտ գյուղի 8-րդ փողոցում գտնվող բժշկական կենտրոնում: Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից մեկ մարտական հաշվարկ և մեկ ջրատար: Հրդեհը մեկուսացվել է ժամը 15:22-ին, մարվել՝ 15:43-ին: Այրվել են չգործող բժշկական ամբուլատորիայի տանիքի […] ...
19:03 15.03.2025
Հրշեջ-փրկարարները մարել են անասնագոմի տանիքում բռնկված հրդեհըՄարտի 15-ին, ժամը 13։44-ին Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Էջմիածին քաղաքի Մարգարայի խճուղում այրվում է անասնագոմի տանիք: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 14:33-ին, մարվել՝ 16:10-ին: Այրվել են անասնագոմի տանիքի փայտե կառուցատարրերը (մոտ 400 քմ): Կանխվել է […] ...
18:52 15.03.2025
Տեղի կունենա «Հիշողությունը որպես քաղաքական հանձնառություն և Մանուշյանի կերպարը» խորագրով գիտաժողովըՇարունակվում է Մանուշյանական շաբաթը՝ նվիրված Միսաք Մանուշյանին և ֆրանսիական դիմադրության շարժման նրա զինակիցներին: Այս մասին հայտնում են ԿԳՄՍՆ-ից։ «Մարտի 16-ին՝ ժամը 10:00-13:00-ին տեղի կունենա «Հիշողությունը որպես քաղաքական հանձնառություն և Մանուշյանի կերպարը» խորագրով գիտաժողովը»,-ասված է հաղորդագրության մեջ: ...
18:42 15.03.2025
Բոլոր 98 ՏԸՀ-երում առաջին նիստերը գումարվել են. ԿԸՀԱրմավիրի մարզի Փարաքար և Շիրակի մարզի Գյումրի համայնքներում 2025 թվականի մարտի 30-ին անցկացվելիք համամասնական ընտրակարգով համայնքի ավագանու արտահերթ ընտրությունների համար կազմավորված բոլոր՝ 98 տեղամասային ընտրական հանձնաժողովներում այսօր՝ մարտի 15-ին, կայացել են առաջին նիստերը: Այս մասին հայտնում են ԿԸՀ-ից։ ...
18:30 15.03.2025
Զելենսկին հաստատել է հակամարտության կարգավորման բանակցությունների պատվիրակության կազմըՎլադիմիր Զելենսկին հաստատել է Ուկրաինայի հակամարտության կարգավորման հետագա բանակցությունների պատվիրակության կազմը։ Համապատասխան հրամանը հրապարակվել է նրա կայքում։ Պատվիրակությունը կգլխավորի Զելենսկիի գրասենյակի ղեկավար Անդրեյ Երմակը, որի կազմում են արտգործնախարար Անդրեյ Սիբիգան, պաշտպանության նախարար Ռուստեմ Ումերովը և Զելենսկու գրասենյակի ղեկավարի տեղակալ Պավել Պալիսան։ Պատվիրակությունը ձևավորվել է «Ուկրաինայի միջազգային գործընկերների հետ շփվելու համար՝ ապահովելու բանակցային գործընթացը՝ հասնելու արդար […] ...
18:20 15.03.2025
AFP. Պավել Դուրովը լքել է Ֆրանսիան և մեկնել ԴուբայTelegram-ի համահիմնադիր Պավել Դուրովը լքել է Ֆրանսիան, որտեղ ապրում էր դատական հսկողության ներքո՝ կապված իր դեմ հարուցված հետաքննության հետ, և մեկնել Դուբայ։ Այս մասին հայտնում է AFP-ն։ Հստակեցվում է, որ մեկնումը հավանության է արժանացել Ֆրանսիայի դատական իշխանությունների կողմից։ ...