18:59 23.02.2025
Վլադիմիր Զելենսկին մամուլի ասուլիսի ժամանակ ասել է, որ պատրաստ է լքել իր պաշտոնը՝ հանուն Ուկրաինայում խաղաղության կամ ՆԱՏՕ-ին անդամակցելու դիմաց։
«Եթե խաղաղություն լինի Ուկրաինայում, եթե ձեզ իսկապես անհրաժեշտ է, ես թողնեմ իմ պաշտոնը, ես պատրաստ եմ: Ես կարող եմ այն փոխանակել ՆԱՏՕ-ի անդամակցության հետ, եթե անհապաղ նման պայմաններ լինեն»,- ասել է նա:
Վերջին օրերին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մի շարք հայտարարություններ է արել Վլադիմիր Զելենսկու հասցեին։
Նախագահը նրան բռնապետ է անվանել և մեղադրել ընտրություններից հրաժարվելու մեջ։
22:54 23.02.2025
Հռոմի Ֆրանցիսկոս պապի վիճակը շարունակում է մնալ ծանր22:50 23.02.2025
Իսրայելական բանակը մեկ օրում երրորդ անգամ հարվածում է ԼիբանանինԻսրայելական զինուժը նոր հարվածներ է հասցրել Լիբանանի տարածքին, հայտնում է բանակի մամուլի ծառայությունը։ Նրանց թիրախները ճանաչվել են որպես ենթակառուցվածքային օբյեկտներ, որոնք օգտագործվում են շիական «Հըզբոլլահ» կազմակերպության կողմից ռազմական նպատակներով։ «Որոշ ժամանակ առաջ Իսրայելի պաշտպանության բանակը հարձակվել է ռազմական ենթակառուցվածքների վրա Լիբանանի հարավում, որտեղ «Հըզբոլլահի» ակտիվություն է հայտնաբերվել»,- ասվում է հաղորդագրության մեջ։ Ըստ իսրայելական կողմի՝ «Հըզբոլլահի» […] ...
22:46 23.02.2025
Սթարմերը և Մակրոնը քննարկել են Ուկրաինայի վերաբերյալ միասնական դիրքորոշում մշակելու հարցըՄեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ, որի ընթացքում կողմերն անդրադարձել են Ուկրաինայի հակամարտության վերաբերյալ միասնական դիրքորոշում ձևավորելու անհրաժեշտությանը։ Այս մասին հայտնել է բրիտանական կառավարության ղեկավարի գրասենյակը։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը փետրվարի 24-ին Վաշինգտոնում կընդունի Մակրոնին։ ԱՄՆ առաջնորդը Սթարմերի հետ կհանդիպի փետրվարի 27-ին։ Ավելի վաղ The Wall Street Journal-ը, […] ...
22:33 23.02.2025
Պենտագոնը մտադիր է կենտրոնանալ պատերազմի և մարտական գործողությունների վրա․ ՀեգսեթԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի օրոք Պենտագոնը մտադիր է կենտրոնանալ պատերազմի և մարտական գործողությունների վրա։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ պաշտպանության նախարարության ղեկավար Փիթ Հեգսեթը։ «Մենք շատ գոհ ենք այն ուղղությունից, որով Պենտագոնը գնում է նախագահ Թրամփի օրոք: Մենք կենտրոնանալու ենք պատերազմի, մարտերի, մահաբերության, պատասխանատվության վրա, և մենք լինելու ենք ամենաթափանցիկ Պենտագոնը, որը մարդիկ տեսել […] ...
22:17 23.02.2025
Եվրոպական զորքերը կարող են տեղակայվել Ուկրաինայում, բայց առանց ՆԱՏՕ-ի մասնակցության․ ԲեսենտՈւկրաինայի հետ կապված Արեւմուտքի ծրագրերը ներառում են եվրոպական զորքերի հնարավոր տեղակայում, բայց առանց ՆԱՏՕ-ի մասնակցության: Այս մասին Fox News-ի եթերում ասել է ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ Բեսենտը։ «Իմ ընկալմամբ, դա կլինի Եվրոպայի կողմից ռազմական որոշում, բայց ոչ ՆԱՏՕ-ի կողմից: Ահա թե ինչից կսկսենք»,- ասել է նա՝ պատասխանելով Ուկրաինայում պոտենցիալ խաղաղապահ առաքելությանը ամերիկյան զորքերի մասնակցության հնարավորության […] ...
22:02 23.02.2025
Մարմնամարզիկ Արթուր Դավթյանը դարձել է աշխարհի գավաթի խաղարկության ոսկե մեդալակիրՕլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր, աշխարհի և Եվրոպայի չեմպիոն մարմնամարզիկ Արթուր Դավթյանը դարձել է աշխարհի գավաթի խաղարկության առաջին փուլի հաղթող: Գերմանիայի Կոտբուս քաղաքում ընթացող աշխարհի գավաթի խաղարկության հենացատկի վարժության եզրափակչում Արթուր Դավթյանը հավաքել է 14.900 միավոր և գրավել առաջին հորիզոնականը: ...
21:44 23.02.2025
Ինչ պատկեր է Գերմանիայի արտահերթ խորհրդարանական ընտրություններից հետոՔրիստոնեա-դեմոկրատական միություն/Քրիստոնեա-սոցիալական միություն (CDU/CSU) դաշինքը հաղթել է կիրակի օրը կայացած Բունդեսթագի արտահերթ ընտրություններում՝ հավաքելով ձայների մոտ 29%-ը: Այս մասին են վկայում ընտրատեղամասերի փակումից հետո հրապարակված exit poll-ի տվյալները։ Երկրորդ տեղը իր պատմության մեջ առաջին անգամ բաժին է ընկնում «Այլընտրանք Գերմանիայի համար» (AfD) կուսակցությանը, որը գրեթե կրկնապատկել է իր ձայները 2021 թվականի ընտրությունների համեմատ և ստացել […] ...