18:35 23.02.2025
Շիական «Հեզբոլլահ» կազմակերպությունը կշարունակի Իսրայելին հակադրվելու և Պաղեստինի ժողովրդին աջակցելու կուրսը, որը հետապնդում էր նրա հանգուցյալ առաջնորդ Հասան Նասրալլահը։ Այս մասին հայտարարել է շարժման նոր գլխավոր քարտուղար Նաիմ Քասեմը՝ ելույթ ունենալով Նասրուլլայի հուղարկավորության արարողությանը, որը սկսվել է Բեյրութի հարավային ծայրամասում գտնվող քաղաքային մարզադաշտում։
«Մենք ասում ենք, որ կօգտվենք մեր օրինական իրավունքից և կշարունակենք դիմակայել Իսրայելին, նույնիսկ եթե մեր բոլոր տները ավերվեն, և մենք ինքներս կործանվենք», – ընդգծել է Քասեմը։
22:33 23.02.2025
Պենտագոնը մտադիր է կենտրոնանալ պատերազմի և մարտական գործողությունների վրա․ ՀեգսեթԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի օրոք Պենտագոնը մտադիր է կենտրոնանալ պատերազմի և մարտական գործողությունների վրա։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ պաշտպանության նախարարության ղեկավար Փիթ Հեգսեթը։ «Մենք շատ գոհ ենք այն ուղղությունից, որով Պենտագոնը գնում է նախագահ Թրամփի օրոք: Մենք կենտրոնանալու ենք պատերազմի, մարտերի, մահաբերության, պատասխանատվության վրա, և մենք լինելու ենք ամենաթափանցիկ Պենտագոնը, որը մարդիկ տեսել […] ...
22:17 23.02.2025
Եվրոպական զորքերը կարող են տեղակայվել Ուկրաինայում, բայց առանց ՆԱՏՕ-ի մասնակցության․ ԲեսենտՈւկրաինայի հետ կապված Արեւմուտքի ծրագրերը ներառում են եվրոպական զորքերի հնարավոր տեղակայում, բայց առանց ՆԱՏՕ-ի մասնակցության: Այս մասին Fox News-ի եթերում ասել է ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ Բեսենտը։ «Իմ ընկալմամբ, դա կլինի Եվրոպայի կողմից ռազմական որոշում, բայց ոչ ՆԱՏՕ-ի կողմից: Ահա թե ինչից կսկսենք»,- ասել է նա՝ պատասխանելով Ուկրաինայում պոտենցիալ խաղաղապահ առաքելությանը ամերիկյան զորքերի մասնակցության հնարավորության […] ...
22:02 23.02.2025
Մարմնամարզիկ Արթուր Դավթյանը դարձել է աշխարհի գավաթի խաղարկության ոսկե մեդալակիրՕլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր, աշխարհի և Եվրոպայի չեմպիոն մարմնամարզիկ Արթուր Դավթյանը դարձել է աշխարհի գավաթի խաղարկության առաջին փուլի հաղթող: Գերմանիայի Կոտբուս քաղաքում ընթացող աշխարհի գավաթի խաղարկության հենացատկի վարժության եզրափակչում Արթուր Դավթյանը հավաքել է 14.900 միավոր և գրավել առաջին հորիզոնականը: ...
21:44 23.02.2025
Ինչ պատկեր է Գերմանիայի արտահերթ խորհրդարանական ընտրություններից հետոՔրիստոնեա-դեմոկրատական միություն/Քրիստոնեա-սոցիալական միություն (CDU/CSU) դաշինքը հաղթել է կիրակի օրը կայացած Բունդեսթագի արտահերթ ընտրություններում՝ հավաքելով ձայների մոտ 29%-ը: Այս մասին են վկայում ընտրատեղամասերի փակումից հետո հրապարակված exit poll-ի տվյալները։ Երկրորդ տեղը իր պատմության մեջ առաջին անգամ բաժին է ընկնում «Այլընտրանք Գերմանիայի համար» (AfD) կուսակցությանը, որը գրեթե կրկնապատկել է իր ձայները 2021 թվականի ընտրությունների համեմատ և ստացել […] ...
21:29 23.02.2025
Մարտի 6-ին ԵՄ-ն արտահերթ գագաթնաժողով կանցկացնի Ուկրաինայի, պաշտպանության հարցերովՄարտի 6-ին Եվրամիությունը Բրյուսելում կանցկացնի պետությունների և կառավարությունների ղեկավարների արտակարգ գագաթնաժողով՝ նվիրված Ուկրաինայի հակամարտությանը և եվրոպական պաշտպանությանը։ Այս մասին Բրյուսելում լրագրողներին ասել է ԵՄ ներկայացուցիչը։ «Առաջիկա մի քանի րոպեների ընթացքում մենք կհայտարարենք, որ Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիո Կոշտան կհրավիրի Եվրոպական հատուկ խորհուրդ, որը կկայանա մարտի 6-ին Բրյուսելում: Օրակարգային թեմաներն են Ուկրաինան և եվրոպական պաշտպանությունը»,- ասել […] ...
21:11 23.02.2025
Նեթանյահու. Իսրայելը պատրաստ է ցանկացած պահի վերսկսել մարտերը ԳազայումԻսրայելական բանակը պատրաստ է ցանկացած պահի վերսկսել ինտենսիվ մարտերը Գազայի հատվածում, դրա օպերատիվ պլաններն արդեն պատրաստ են, իսկ վերջնական նպատակը պաղեստինյան արմատական ՀԱՄԱՍ շարժման պարտությունն է։ Այս մասին հայտարարել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն՝ ելույթ ունենալով սպայական դասընթացների շրջանավարտների ներկայությամբ։ «Մենք պատրաստ ենք ցանկացած պահի վերադառնալ ինտենսիվ մարտական գործողությունների, արդեն մշակված են օպերատիվ պլաններ»,- ասել […] ...