17:59 23.02.2025
Ռուսաստանի և ԱՄՆ-ի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի երկխոսությունը խոստումնալից է։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ լրագրող Պավել Զարուբինին տված մեկնաբանությունում։
«Այստեղ մենք երկխոսություն ունենք երկու իսկապես ականավոր նախագահների միջև: Սա շատ խոստումնալից է: Կարևոր է, որ ոչինչ չխանգարի նրանց քաղաքական կամքի իրականացմանը»,- ասել է Կրեմլի խոսնակը:
22:17 23.02.2025
Եվրոպական զորքերը կարող են տեղակայվել Ուկրաինայում, բայց առանց ՆԱՏՕ-ի մասնակցության․Ուկրաինայի հետ կապված Արեւմուտքի ծրագրերը ներառում են եվրոպական զորքերի հնարավոր տեղակայում, բայց առանց ՆԱՏՕ-ի մասնակցության: Այս մասին Fox News-ի եթերում ասել է ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ Բեսենտը։ «Իմ ընկալմամբ, դա կլինի Եվրոպայի կողմից ռազմական որոշում, բայց ոչ ՆԱՏՕ-ի կողմից: Ահա թե ինչից կսկսենք»,- ասել է նա՝ պատասխանելով Ուկրաինայում պոտենցիալ խաղաղապահ առաքելությանը ամերիկյան զորքերի մասնակցության հնարավորության […] ...
22:02 23.02.2025
Մարմնամարզիկ Արթուր Դավթյանը դարձել է աշխարհի գավաթի խաղարկության ոսկե մեդալակիրՕլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր, աշխարհի և Եվրոպայի չեմպիոն մարմնամարզիկ Արթուր Դավթյանը դարձել է աշխարհի գավաթի խաղարկության առաջին փուլի հաղթող: Գերմանիայի Կոտբուս քաղաքում ընթացող աշխարհի գավաթի խաղարկության հենացատկի վարժության եզրափակչում Արթուր Դավթյանը հավաքել է 14.900 միավոր և գրավել առաջին հորիզոնականը: ...
21:44 23.02.2025
Ինչ պատկեր է Գերմանիայի արտահերթ խորհրդարանական ընտրություններից հետոՔրիստոնեա-դեմոկրատական միություն/Քրիստոնեա-սոցիալական միություն (CDU/CSU) դաշինքը հաղթել է կիրակի օրը կայացած Բունդեսթագի արտահերթ ընտրություններում՝ հավաքելով ձայների մոտ 29%-ը: Այս մասին են վկայում ընտրատեղամասերի փակումից հետո հրապարակված exit poll-ի տվյալները։ Երկրորդ տեղը իր պատմության մեջ առաջին անգամ բաժին է ընկնում «Այլընտրանք Գերմանիայի համար» (AfD) կուսակցությանը, որը գրեթե կրկնապատկել է իր ձայները 2021 թվականի ընտրությունների համեմատ և ստացել […] ...
21:29 23.02.2025
Մարտի 6-ին ԵՄ-ն արտահերթ գագաթնաժողով կանցկացնի Ուկրաինայի, պաշտպանության հարցերովՄարտի 6-ին Եվրամիությունը Բրյուսելում կանցկացնի պետությունների և կառավարությունների ղեկավարների արտակարգ գագաթնաժողով՝ նվիրված Ուկրաինայի հակամարտությանը և եվրոպական պաշտպանությանը։ Այս մասին Բրյուսելում լրագրողներին ասել է ԵՄ ներկայացուցիչը։ «Առաջիկա մի քանի րոպեների ընթացքում մենք կհայտարարենք, որ Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիո Կոշտան կհրավիրի Եվրոպական հատուկ խորհուրդ, որը կկայանա մարտի 6-ին Բրյուսելում: Օրակարգային թեմաներն են Ուկրաինան և եվրոպական պաշտպանությունը»,- ասել […] ...
21:11 23.02.2025
Նեթանյահու. Իսրայելը պատրաստ է ցանկացած պահի վերսկսել մարտերը ԳազայումԻսրայելական բանակը պատրաստ է ցանկացած պահի վերսկսել ինտենսիվ մարտերը Գազայի հատվածում, դրա օպերատիվ պլաններն արդեն պատրաստ են, իսկ վերջնական նպատակը պաղեստինյան արմատական ՀԱՄԱՍ շարժման պարտությունն է։ Այս մասին հայտարարել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն՝ ելույթ ունենալով սպայական դասընթացների շրջանավարտների ներկայությամբ։ «Մենք պատրաստ ենք ցանկացած պահի վերադառնալ ինտենսիվ մարտական գործողությունների, արդեն մշակված են օպերատիվ պլաններ»,- ասել […] ...
20:55 23.02.2025
ԱՄՆ-ն ուսումնասիրում է Իրանի միջուկային ծրագրի դեմ գործողությունների բոլոր տարբերակներըԱՄՆ-ը դիտարկում է Իրանի միջուկային զարգացումների դեմ գործողությունների բոլոր տարբերակները։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Մայք Ուոլցը։ «Դե, բոլոր տարբերակները սեղանին են»,- ասել է նա Fox News-ին` պատասխանելով այն հարցին, թե արդյոք Իսրայելը պետք է ռազմական գործողություններ ձեռնարկի Իրանի միջուկային ծրագիրը ոչնչացնելու փորձի համար: Միաժամանակ նա հերթական անգամ զգուշացրել է, որ […] ...