Ֆինլանդիան հայտարարել է, որ չի պատրաստվում բացել Ռուսաստանի հետ սահմանը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
23 02 2025
  • $
    394.41
  • RUBLE
    4.46
  • 412.67
WEATHER
--7.91 oC

Ֆինլանդիան հայտարարել է, որ չի պատրաստվում բացել Ռուսաստանի հետ սահմանը

17:45 23.02.2025

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Ֆինլանդիայի պաշտպանության նախարար Անտի Հակկանենը Keskisuomalainen-ին տված հարցազրույցում ասել է, որ իր երկիրը մտադիր չէ բացել Ռուսաստանի հետ սահմանը փախստականների հոսքի ենթադրյալ սպառնալիքի պատճառով։

«Մենք չենք բացի սահմանը, մենք գիտենք, որ Ռուսաստանը կփորձի միգրանտներին ուղարկել անմիջապես Ֆինլանդիա»,- ասել է նա։

Ֆինլանդիան պետք է «խստացնի հսկողությունը» սահմանային անվտանգության, ենթակառուցվածքների և անշարժ գույքի հետ կապված գործարքների ոլորտներում, ասել է Հակկենենը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Եվրոպական զորքերը կարող են տեղակայվել Ուկրաինայում, բայց առանց ՆԱՏՕ-ի մասնակցության․

22:17 23.02.2025

Եվրոպական զորքերը կարող են տեղակայվել Ուկրաինայում, բայց առանց ՆԱՏՕ-ի մասնակցության․

Ուկրաինայի հետ կապված Արեւմուտքի ծրագրերը ներառում են եվրոպական զորքերի հնարավոր տեղակայում, բայց առանց ՆԱՏՕ-ի մասնակցության: Այս մասին Fox News-ի եթերում ասել է ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ Բեսենտը։ «Իմ ընկալմամբ, դա կլինի Եվրոպայի կողմից ռազմական որոշում, բայց ոչ ՆԱՏՕ-ի կողմից: Ահա թե ինչից կսկսենք»,- ասել է նա՝ պատասխանելով Ուկրաինայում պոտենցիալ խաղաղապահ առաքելությանը ամերիկյան զորքերի մասնակցության հնարավորության […] ...

Մարմնամարզիկ Արթուր Դավթյանը դարձել է աշխարհի գավաթի խաղարկության ոսկե մեդալակիր

22:02 23.02.2025

Մարմնամարզիկ Արթուր Դավթյանը դարձել է աշխարհի գավաթի խաղարկության ոսկե մեդալակիր

Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր, աշխարհի և Եվրոպայի չեմպիոն մարմնամարզիկ Արթուր Դավթյանը դարձել է աշխարհի գավաթի խաղարկության առաջին փուլի հաղթող: Գերմանիայի Կոտբուս քաղաքում ընթացող աշխարհի գավաթի խաղարկության հենացատկի վարժության եզրափակչում Արթուր Դավթյանը հավաքել է 14.900 միավոր և գրավել առաջին հորիզոնականը: ...

Ինչ պատկեր է Գերմանիայի արտահերթ խորհրդարանական ընտրություններից հետո

21:44 23.02.2025

Ինչ պատկեր է Գերմանիայի արտահերթ խորհրդարանական ընտրություններից հետո

Քրիստոնեա-դեմոկրատական ​​միություն/Քրիստոնեա-սոցիալական միություն (CDU/CSU) դաշինքը հաղթել է կիրակի օրը կայացած Բունդեսթագի արտահերթ ընտրություններում՝ հավաքելով ձայների մոտ 29%-ը: Այս մասին են վկայում ընտրատեղամասերի փակումից հետո հրապարակված exit poll-ի տվյալները։ Երկրորդ տեղը իր պատմության մեջ առաջին անգամ բաժին է ընկնում «Այլընտրանք Գերմանիայի համար» (AfD) կուսակցությանը, որը գրեթե կրկնապատկել է իր ձայները 2021 թվականի ընտրությունների համեմատ և ստացել […] ...

Մարտի 6-ին ԵՄ-ն արտահերթ գագաթնաժողով կանցկացնի Ուկրաինայի, պաշտպանության հարցերով

21:29 23.02.2025

Մարտի 6-ին ԵՄ-ն արտահերթ գագաթնաժողով կանցկացնի Ուկրաինայի, պաշտպանության հարցերով

Մարտի 6-ին Եվրամիությունը Բրյուսելում կանցկացնի պետությունների և կառավարությունների ղեկավարների արտակարգ գագաթնաժողով՝ նվիրված Ուկրաինայի հակամարտությանը և եվրոպական պաշտպանությանը։ Այս մասին Բրյուսելում լրագրողներին ասել է ԵՄ ներկայացուցիչը։ «Առաջիկա մի քանի րոպեների ընթացքում մենք կհայտարարենք, որ Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիո Կոշտան կհրավիրի Եվրոպական հատուկ խորհուրդ, որը կկայանա մարտի 6-ին Բրյուսելում: Օրակարգային թեմաներն են Ուկրաինան և եվրոպական պաշտպանությունը»,- ասել […] ...

Նեթանյահու. Իսրայելը պատրաստ է ցանկացած պահի վերսկսել մարտերը Գազայում

21:11 23.02.2025

Նեթանյահու. Իսրայելը պատրաստ է ցանկացած պահի վերսկսել մարտերը Գազայում

Իսրայելական բանակը պատրաստ է ցանկացած պահի վերսկսել ինտենսիվ մարտերը Գազայի հատվածում, դրա օպերատիվ պլաններն արդեն պատրաստ են, իսկ վերջնական նպատակը պաղեստինյան արմատական ​​ՀԱՄԱՍ շարժման պարտությունն է։ Այս մասին հայտարարել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն՝ ելույթ ունենալով սպայական դասընթացների շրջանավարտների ներկայությամբ։ «Մենք պատրաստ ենք ցանկացած պահի վերադառնալ ինտենսիվ մարտական ​​գործողությունների, արդեն մշակված են օպերատիվ պլաններ»,- ասել […] ...

ԱՄՆ-ն ուսումնասիրում է Իրանի միջուկային ծրագրի դեմ գործողությունների բոլոր տարբերակները

20:55 23.02.2025

ԱՄՆ-ն ուսումնասիրում է Իրանի միջուկային ծրագրի դեմ գործողությունների բոլոր տարբերակները

ԱՄՆ-ը դիտարկում է Իրանի միջուկային զարգացումների դեմ գործողությունների բոլոր տարբերակները։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Մայք Ուոլցը։ «Դե, բոլոր տարբերակները սեղանին են»,- ասել է նա Fox News-ին` պատասխանելով այն հարցին, թե արդյոք Իսրայելը պետք է ռազմական գործողություններ ձեռնարկի Իրանի միջուկային ծրագիրը ոչնչացնելու փորձի համար: Միաժամանակ նա հերթական անգամ զգուշացրել է, որ […] ...

BACK_TO_TOP