17:21 23.02.2025
Երևանում փետրվարի 23-ի և 27-ի ցերեկը սպասվում է ձյուն։ Փետրվարի 24-26-ին, 27-ի գիշերը, 28-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Մարզերում փետրվարի 23-ի և 27-ի ցերեկը, 26-ի գիշերն առանձին շրջաններում սպասվում է ձյուն, լեռնային առանձին շրջաններում՝ բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։ Հանրապետության ճանապարհներին սպասվում է մերկասառույց։ Փետրվարի 24-25-ին, 26-ի ցերեկը, 27-ի գիշերը, 28-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին հարավարևմտյան 3-6մ/վ, սպասվում է քամու ուժգնացում փետրվարի 24-ին և 26-ին` 15-18 մ/վ արագությամբ, 25-ին՝ 17-20մ/վ։ Օդի ջերմաստիճանը փետրվարի 24-ի գիշերը կնվազի 6-9 աստիճանով։
21:29 23.02.2025
Մարտի 6-ին ԵՄ-ն արտահերթ գագաթնաժողով կանցկացնի Ուկրաինայի, պաշտպանության հարցերովՄարտի 6-ին Եվրամիությունը Բրյուսելում կանցկացնի պետությունների և կառավարությունների ղեկավարների արտակարգ գագաթնաժողով՝ նվիրված Ուկրաինայի հակամարտությանը և եվրոպական պաշտպանությանը։ Այս մասին Բրյուսելում լրագրողներին ասել է ԵՄ ներկայացուցիչը։ «Առաջիկա մի քանի րոպեների ընթացքում մենք կհայտարարենք, որ Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիո Կոշտան կհրավիրի Եվրոպական հատուկ խորհուրդ, որը կկայանա մարտի 6-ին Բրյուսելում: Օրակարգային թեմաներն են Ուկրաինան և եվրոպական պաշտպանությունը»,- ասել […] ...
21:11 23.02.2025
Նեթանյահու. Իսրայելը պատրաստ է ցանկացած պահի վերսկսել մարտերը ԳազայումԻսրայելական բանակը պատրաստ է ցանկացած պահի վերսկսել ինտենսիվ մարտերը Գազայի հատվածում, դրա օպերատիվ պլաններն արդեն պատրաստ են, իսկ վերջնական նպատակը պաղեստինյան արմատական ՀԱՄԱՍ շարժման պարտությունն է։ Այս մասին հայտարարել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն՝ ելույթ ունենալով սպայական դասընթացների շրջանավարտների ներկայությամբ։ «Մենք պատրաստ ենք ցանկացած պահի վերադառնալ ինտենսիվ մարտական գործողությունների, արդեն մշակված են օպերատիվ պլաններ»,- ասել […] ...
20:55 23.02.2025
ԱՄՆ-ն ուսումնասիրում է Իրանի միջուկային ծրագրի դեմ գործողությունների բոլոր տարբերակներըԱՄՆ-ը դիտարկում է Իրանի միջուկային զարգացումների դեմ գործողությունների բոլոր տարբերակները։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Մայք Ուոլցը։ «Դե, բոլոր տարբերակները սեղանին են»,- ասել է նա Fox News-ին` պատասխանելով այն հարցին, թե արդյոք Իսրայելը պետք է ռազմական գործողություններ ձեռնարկի Իրանի միջուկային ծրագիրը ոչնչացնելու փորձի համար: Միաժամանակ նա հերթական անգամ զգուշացրել է, որ […] ...
20:30 23.02.2025
Բժիշկը գրասենյակային աշխատողներին առողջ սնվելու խորհուրդներ է տվելԳաստրոէնտերոլոգ Ալիյա Ուսեեւան պատմել է, թե ինչպես պետք է գրասենյակային աշխատողները սնվեն։ Նրա առաջարկությունները տրամադրվում են Healthy Nutrition պորտալի կողմից: Ուսեևան նշել է, որ գրասենյակային աշխատողներին բնորոշ սննդակարգը՝ նախաճաշին սուրճն ու բրդուճը, ճաշին՝ պիցցան, կարող են գաստրիտ առաջացնել: Այդ իսկ պատճառով բժիշկը նրանց խորհուրդ է տվել վերանայել իրենց մոտեցումը սննդի նկատմամբ։ Նախաճաշին նա խորհուրդ է […] ...
20:17 23.02.2025
Վլադիմիր Զելենսկին պետք է նստի բանակցությունների սեղանի շուրջ․ Պենտագոնի ղեկավարՎլադիմիր Զելենսկին պետք է նստի բանակցությունների սեղանի շուրջ, և ԱՄՆ-ը հույս ունի, որ նա դա կանի։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթը։ «Զելենսկին պետք է մոտենա բանակցությունների սեղանին, քանի որ տնտեսական համագործակցությունը ԱՄՆ-ի հետ կարևոր է նրա երկրի ապագայի համար: Եվ մենք հուսով ենք, որ նա դա կանի շատ շուտով»,- ասել է […] ...
19:38 23.02.2025
Մեծ Բրիտանիայի վարչապետն ասել է, որ Կիևը պետք է մասնակցի Ուկրաինայի վերաբերյալ բանակցություններինՄեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը կիրակի օրը հայտարարել է, որ Ուկրաինայի կարգավորման շուրջ բանակցությունները չեն կարող վարվել առանց Կիևի: «Ուկրաինայի վերաբերյալ քննարկումները չեն կարող տեղի ունենալ առանց Ուկրաինայի, և ուկրաինացի ժողովուրդը պետք է ապահով ապագա ունենա երկարաժամկետ հեռանկարում։ Մենք պետք է պատրաստ լինենք մեր դերը կատարել, եթե խաղաղության համաձայնագիրը ձեռք բերվի, Ուկրաինայում ռազմական ուժեր պահանջվեն: […] ...