17:10 23.02.2025
Փետրվարի 23-ին՝ ժամը 17:00-ի դրությամբ, Սիսիանի և Գորիսի տարածաշրջաններում ձյուն է տեղում։
Ջերմուկի խաչմերուկից մինչև Կապան ավտոճանապարհները փակ են ծանրաքաշ և կցորդով տրանսպորտային միջոցների համար։
Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդով տրանսպորտային միջոցների համար, իսկ մյուս տրանսպորտային միջոցների համար՝ դժվարանցանելի։
Նաիրիի, Աշոցքի, Ամասիայի, Վանաձորի, Սևանի, Գավառի, Տաշիրի, Վարդենիսի, Ապարանի, Արագածի, Աշտարակի, Արարատի, Արթիկի, Աբովյանի, Հրազդանի, Սևանի, Դիլիջանի, Թալինի տարածաշրջանների ավտոճանապարհներին և Մարտունի-Վարդենիս ճանապարհահատվածում տեղ-տեղ մերկասառույց է։
Ջրաբեր-Ֆանտան ավտոճանապարհը դժվարանցանելի է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։
Միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են։ Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ:
21:11 23.02.2025
Նեթանյահու. Իսրայելը պատրաստ է ցանկացած պահի վերսկսել մարտերը ԳազայումԻսրայելական բանակը պատրաստ է ցանկացած պահի վերսկսել ինտենսիվ մարտերը Գազայի հատվածում, դրա օպերատիվ պլաններն արդեն պատրաստ են, իսկ վերջնական նպատակը պաղեստինյան արմատական ՀԱՄԱՍ շարժման պարտությունն է։ Այս մասին հայտարարել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն՝ ելույթ ունենալով սպայական դասընթացների շրջանավարտների ներկայությամբ։ «Մենք պատրաստ ենք ցանկացած պահի վերադառնալ ինտենսիվ մարտական գործողությունների, արդեն մշակված են օպերատիվ պլաններ»,- ասել […] ...
20:55 23.02.2025
ԱՄՆ-ն ուսումնասիրում է Իրանի միջուկային ծրագրի դեմ գործողությունների բոլոր տարբերակներըԱՄՆ-ը դիտարկում է Իրանի միջուկային զարգացումների դեմ գործողությունների բոլոր տարբերակները։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Մայք Ուոլցը։ «Դե, բոլոր տարբերակները սեղանին են»,- ասել է նա Fox News-ին` պատասխանելով այն հարցին, թե արդյոք Իսրայելը պետք է ռազմական գործողություններ ձեռնարկի Իրանի միջուկային ծրագիրը ոչնչացնելու փորձի համար: Միաժամանակ նա հերթական անգամ զգուշացրել է, որ […] ...
20:30 23.02.2025
Բժիշկը գրասենյակային աշխատողներին առողջ սնվելու խորհուրդներ է տվելԳաստրոէնտերոլոգ Ալիյա Ուսեեւան պատմել է, թե ինչպես պետք է գրասենյակային աշխատողները սնվեն։ Նրա առաջարկությունները տրամադրվում են Healthy Nutrition պորտալի կողմից: Ուսեևան նշել է, որ գրասենյակային աշխատողներին բնորոշ սննդակարգը՝ նախաճաշին սուրճն ու բրդուճը, ճաշին՝ պիցցան, կարող են գաստրիտ առաջացնել: Այդ իսկ պատճառով բժիշկը նրանց խորհուրդ է տվել վերանայել իրենց մոտեցումը սննդի նկատմամբ։ Նախաճաշին նա խորհուրդ է […] ...
20:17 23.02.2025
Վլադիմիր Զելենսկին պետք է նստի բանակցությունների սեղանի շուրջ․ Պենտագոնի ղեկավարՎլադիմիր Զելենսկին պետք է նստի բանակցությունների սեղանի շուրջ, և ԱՄՆ-ը հույս ունի, որ նա դա կանի։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթը։ «Զելենսկին պետք է մոտենա բանակցությունների սեղանին, քանի որ տնտեսական համագործակցությունը ԱՄՆ-ի հետ կարևոր է նրա երկրի ապագայի համար: Եվ մենք հուսով ենք, որ նա դա կանի շատ շուտով»,- ասել է […] ...
19:59 23.02.2025
Սպիտակ տուն. Թրամփը մտադիր չէ լսել նրանց, ովքեր կոչ են անում շարունակել Ուկրաինայում հակամարտությունըՈւկրաինայում հակամարտության կարգավորման հարցում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի մոտեցման քննադատները ոչ այլ ինչ են ուզում, քան մարտերի անվերջ շարունակություն, և ամերիկացի առաջնորդը մտադիր չէ լսել նման շրջանակների կարծիքը։ Այս մասին հայտարարել է Վաշինգտոնի վարչակազմի ղեկավարի ազգային անվտանգության գծով օգնական Մայք Ուոլցը։ «Եթե ինչ-որ մեկն ավելի լավ գաղափարներ ունի, թող դրանք առաջ քաշի: Բայց մինչ այժմ, […] ...
19:38 23.02.2025
Մեծ Բրիտանիայի վարչապետն ասել է, որ Կիևը պետք է մասնակցի Ուկրաինայի վերաբերյալ բանակցություններինՄեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը կիրակի օրը հայտարարել է, որ Ուկրաինայի կարգավորման շուրջ բանակցությունները չեն կարող վարվել առանց Կիևի: «Ուկրաինայի վերաբերյալ քննարկումները չեն կարող տեղի ունենալ առանց Ուկրաինայի, և ուկրաինացի ժողովուրդը պետք է ապահով ապագա ունենա երկարաժամկետ հեռանկարում։ Մենք պետք է պատրաստ լինենք մեր դերը կատարել, եթե խաղաղության համաձայնագիրը ձեռք բերվի, Ուկրաինայում ռազմական ուժեր պահանջվեն: […] ...