Դոնոր լինելը պետք է դառնա ամեն քաղաքացու պատիվն ու ուրախությունը. Ավանեսյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
23 02 2025
  • $
    394.41
  • RUBLE
    4.46
  • 412.67
WEATHER
--6.91 oC

Դոնոր լինելը պետք է դառնա ամեն քաղաքացու պատիվն ու ուրախությունը. Ավանեսյան

14:55 23.02.2025

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

«Պրոֆեսիոնալ մասնագետներից մինչև ժամանակակից սարքավորումներ՝ լավագույն պայմաններն են առկա ռազմավարական կարևոր նշանակության նորաբաց Արյան բանկում, բայց մի բան պետք է մենք՝ բոլորս տանք՝ դա արյունն է։ Առանց բոլորիս ներգրավվածության այս ամբողջ ջանքերը զուր են։
Դոնոր լինելը պետք է դառնա ամեն քաղաքացու պատիվն ու ուրախությունը»,- արյան դոնորությանը նվիրված միջոցառմանը նշել է առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։

Կարևորելով մեր երկրում արյան դոնորության մշակույթի ձևավորումը՝ պետական կառավարման ոլորտի, բիզնեսի, միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչները հավաքվել էին քննարկելու արյան դոնորության հետ կապված խնդիրները։

«Առողջապահական համակարգի կայունության ապահովման երաշխիքներից է արյան բավարար պաշարի առկայությունը, ուստի շատ կարևոր է դոնորության ամուր համակարգ ունենալը»,- նշել է
Անահիտ Ավանեսյանն ընդգծելով, որ կյանք պարգևող այս քայլը չպետք է անենք միայն աղետի, պատերազմի օրերին, արյան կարիք կա ամեն օր։

Նախարարը նաև տեղեկացրել է, որ եթե լինեն կազմակերպություններ, որոնց աշխատակիցները ցանկություն կունենան արյուն հանձնել, շարժական կայանը կարող է մոտենալ և տեղում կազմակերել արյունատվությունը՝ խնայելով դոնորի ժամանակը։

Հանդիպմանը մասնակիցները ներկայացրել են իրենց փորձը, դիտարկումներն ու առաջարկները՝ կարևորելով նմանօրինակ միջոցառումների անհրաժեշտությունը
պետական, մասնավոր և հասարակական կառույցների միջև համագործակցության ամրապնդման, արյան դոնորության ոլորտում առկա մարտահրավերների և հնարավորությունների քննարկման, ինչպես նաև
իրազեկվածության բարձրացման և հասարակության ներգրավվածության խթանման գործում։

Միջոցառումը նաև հնարավորություն էր` գտնելու նոր դոնորներ, որոնք պատրաստ են տարվա ընթացքում մի քանի անգամ արյուն նվիրաբերել։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Սպիտակ տուն. Թրամփը մտադիր չէ լսել նրանց, ովքեր կոչ են անում շարունակել Ուկրաինայում հակամարտությունը

19:59 23.02.2025

Սպիտակ տուն. Թրամփը մտադիր չէ լսել նրանց, ովքեր կոչ են անում շարունակել Ուկրաինայում հակամարտությունը

Ուկրաինայում հակամարտության կարգավորման հարցում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի մոտեցման քննադատները ոչ այլ ինչ են ուզում, քան մարտերի անվերջ շարունակություն, և ամերիկացի առաջնորդը մտադիր չէ լսել նման շրջանակների կարծիքը։ Այս մասին հայտարարել է Վաշինգտոնի վարչակազմի ղեկավարի ազգային անվտանգության գծով օգնական Մայք Ուոլցը։ «Եթե ինչ-որ մեկն ավելի լավ գաղափարներ ունի, թող դրանք առաջ քաշի: Բայց մինչ այժմ, […] ...

Մեծ Բրիտանիայի վարչապետն ասել է, որ Կիևը պետք է մասնակցի Ուկրաինայի վերաբերյալ բանակցություններին

19:38 23.02.2025

Մեծ Բրիտանիայի վարչապետն ասել է, որ Կիևը պետք է մասնակցի Ուկրաինայի վերաբերյալ բանակցություններին

Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը կիրակի օրը հայտարարել է, որ Ուկրաինայի կարգավորման շուրջ բանակցությունները չեն կարող վարվել առանց Կիևի: «Ուկրաինայի վերաբերյալ քննարկումները չեն կարող տեղի ունենալ առանց Ուկրաինայի, և ուկրաինացի ժողովուրդը պետք է ապահով ապագա ունենա երկարաժամկետ հեռանկարում։ Մենք պետք է պատրաստ լինենք մեր դերը կատարել, եթե խաղաղության համաձայնագիրը ձեռք բերվի, Ուկրաինայում ռազմական ուժեր պահանջվեն: […] ...

Անվանվել է տեսողության հետ կապված խնդիրներ առաջացնող սննդամթերքը

19:21 23.02.2025

Անվանվել է տեսողության հետ կապված խնդիրներ առաջացնող սննդամթերքը

Վատ սնվելը կարող է տեսողության հետ կապված խնդիրներ առաջացնել, զգուշացրել է ակնաբույժ Նատալյա Բոշան։ Նրա խոսքերը փոխանցում է Gazeta.Ru հրատարակությունը։ Բոշան յուղոտ և աղի մթերքներն է անվանել տեսողության խնդիրներ առաջացնող մթերքներ։ Դրա ավելցուկն առաջացնում է արյան ճնշման բարձրացում, որն իր հերթին հանգեցնում է արյունազեղումների և թրոմբոզի, ինչպես նաև կարող է վնասել ցանցաթաղանթի արյունատար անոթները, բացատրել […] ...

Զելենսկին ասել է, որ պատրաստ է լքել իր պաշտոնը՝ հանուն Ուկրաինայում խաղաղության

18:59 23.02.2025

Զելենսկին ասել է, որ պատրաստ է լքել իր պաշտոնը՝ հանուն Ուկրաինայում խաղաղության

Վլադիմիր Զելենսկին մամուլի ասուլիսի ժամանակ ասել է, որ պատրաստ է լքել իր պաշտոնը՝ հանուն Ուկրաինայում խաղաղության կամ ՆԱՏՕ-ին անդամակցելու դիմաց։ «Եթե խաղաղություն լինի Ուկրաինայում, եթե ձեզ իսկապես անհրաժեշտ է, ես թողնեմ իմ պաշտոնը, ես պատրաստ եմ: Ես կարող եմ այն ​​փոխանակել ՆԱՏՕ-ի անդամակցության հետ, եթե անհապաղ նման պայմաններ լինեն»,- ասել է նա: Վերջին օրերին ԱՄՆ […] ...

Դիետոլոգը հերքում է կաթի վնասակարության մասին հայտնի առասպելը

18:46 23.02.2025

Դիետոլոգը հերքում է կաթի վնասակարության մասին հայտնի առասպելը

Էնդոկրինոլոգ և սննդաբան Օքսանա Միխալևան հերքել է կաթի վնասակարության մասին տարածված միֆը։ Բժշկի խոսքերը մեջբերում է Gazeta.Ru-ն։ «Կաթը մարդու սննդակարգում կալցիումի հիմնական աղբյուրներից մեկն է, ուստի դրանից հրաժարվելը կարող է առաջացնել այս հանքանյութի պակաս: Սա հատկապես վերաբերում է երեխաներին, դեռահասներին, հղիներին և կերակրող կանանց, ինչպես նաև 50 տարեկանից բարձր մարդկանց, ովքեր հատկապես կալցիումի կարիք ունեն»,- […] ...

«Հըզբոլլահը» չի հրաժարվի Իսրայելին դիմադրությունից

18:35 23.02.2025

«Հըզբոլլահը» չի հրաժարվի Իսրայելին դիմադրությունից

Շիական «Հեզբոլլահ» կազմակերպությունը կշարունակի Իսրայելին հակադրվելու և Պաղեստինի ժողովրդին աջակցելու կուրսը, որը հետապնդում էր նրա հանգուցյալ առաջնորդ Հասան Նասրալլահը։ Այս մասին հայտարարել է շարժման նոր գլխավոր քարտուղար Նաիմ Քասեմը՝ ելույթ ունենալով Նասրուլլայի հուղարկավորության արարողությանը, որը սկսվել է Բեյրութի հարավային ծայրամասում գտնվող քաղաքային մարզադաշտում։ «Մենք ասում ենք, որ կօգտվենք մեր օրինական իրավունքից և կշարունակենք դիմակայել Իսրայելին, […] ...

BACK_TO_TOP