Վրաստանի խորհրդարան է ներկայացվել օտարերկրյա գործակալների մասին նոր օրինագիծ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
23 02 2025
  • $
    394.41
  • RUBLE
    4.46
  • 412.67
WEATHER
--3.91 oC

Վրաստանի խորհրդարան է ներկայացվել օտարերկրյա գործակալների մասին նոր օրինագիծ

14:22 23.02.2025

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Իշխող «Վրացական երազանք-դեմոկրատական ​​Վրաստան» կուսակցությունը նախաձեռնել է օտարերկրյա գործակալների մասին նոր օրենք, որը ԱՄՆ-ում գործող FARA (Օտարերկրյա գործակալների գրանցման ակտ) օրենքի ճշգրիտ պատճենն է։ Այս մասին լրագրողներին հայտնել է Վրաստանի խորհրդարանի խոսնակ Շալվա Պապուաշվիլին։

«Այն (օտարերկրյա գործակալների մասին օրենք) արդեն նախաձեռնվել է: Հաջորդ շաբաթ մենք կսկսենք վերանայել նախագիծը: Բոլորը կտեսնեն, որ սա ճշգրիտ թարգմանությունն է (Ամերիկյան օրենքի): Եթե ​​որևէ մեկը բողոք ունի տեքստի որևէ բառի, կետի կամ ստորակետի վերաբերյալ, թող դիմի Ամերիկայի Միացյալ Նահանգներ և ասի այն, ինչ իրեն դուր չի գալիս ամերիկյան համակարգում»,-ասել է Պապուաշվիլին։

Օտարերկրյա գործակալների մասին Վրաստանի օրենքն ընդունվել է 2024 թվականի մայիսին։ Ի տարբերություն ամերիկյանի, այն չի տարածվում ֆիզիկական անձանց վրա, այն վերաբերում է շահույթ չհետապնդող իրավաբանական անձանց և լրատվամիջոցներին, որոնց եկամտի ավելի քաբ 20%-ը գալիս է արտերկրից։ Նման կազմակերպություններից յուրաքանչյուր տարվա հունվարին պահանջվում է եկամուտների և ծախսերի մասին հայտարարագիր ներկայացնել Վրաստանի արդարադատության նախարարություն։ Այս պարտավորությունը չկատարելու դեպքում նրանք կտուգանվեն 25 հազար լարիով (մոտ 9 հազար դոլար)։ Տուգանքից հետո էլ հայտարարագիրը չներկայացնելու դեպքում ուշացման յուրաքանչյուր ամսվա համար կգանձվի 20 հազար լարի (ավելի քան 7 հազար դոլար): Արդարադատության նախարարությունը ստեղծել է արտասահմանից ֆինանսավորվող կազմակերպությունների հատուկ ռեգիստր։

Օտարերկրյա գործակալների մասին ԱՄՆ գործող օրենքը, բացի տուգանքից, նախատեսում է մինչև հինգ տարվա ազատազրկում։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Զելենսկին ասել է, որ պատրաստ է լքել իր պաշտոնը՝ հանուն Ուկրաինայում խաղաղության

18:59 23.02.2025

Զելենսկին ասել է, որ պատրաստ է լքել իր պաշտոնը՝ հանուն Ուկրաինայում խաղաղության

Վլադիմիր Զելենսկին մամուլի ասուլիսի ժամանակ ասել է, որ պատրաստ է լքել իր պաշտոնը՝ հանուն Ուկրաինայում խաղաղության կամ ՆԱՏՕ-ին անդամակցելու դիմաց։ «Եթե խաղաղություն լինի Ուկրաինայում, եթե ձեզ իսկապես անհրաժեշտ է, ես թողնեմ իմ պաշտոնը, ես պատրաստ եմ: Ես կարող եմ այն ​​փոխանակել ՆԱՏՕ-ի անդամակցության հետ, եթե անհապաղ նման պայմաններ լինեն»,- ասել է նա: Վերջին օրերին ԱՄՆ […] ...

Դիետոլոգը հերքում է կաթի վնասակարության մասին հայտնի առասպելը

18:46 23.02.2025

Դիետոլոգը հերքում է կաթի վնասակարության մասին հայտնի առասպելը

Էնդոկրինոլոգ և սննդաբան Օքսանա Միխալևան հերքել է կաթի վնասակարության մասին տարածված միֆը։ Բժշկի խոսքերը մեջբերում է Gazeta.Ru-ն։ «Կաթը մարդու սննդակարգում կալցիումի հիմնական աղբյուրներից մեկն է, ուստի դրանից հրաժարվելը կարող է առաջացնել այս հանքանյութի պակաս: Սա հատկապես վերաբերում է երեխաներին, դեռահասներին, հղիներին և կերակրող կանանց, ինչպես նաև 50 տարեկանից բարձր մարդկանց, ովքեր հատկապես կալցիումի կարիք ունեն»,- […] ...

«Հըզբոլլահը» չի հրաժարվի Իսրայելին դիմադրությունից

18:35 23.02.2025

«Հըզբոլլահը» չի հրաժարվի Իսրայելին դիմադրությունից

Շիական «Հեզբոլլահ» կազմակերպությունը կշարունակի Իսրայելին հակադրվելու և Պաղեստինի ժողովրդին աջակցելու կուրսը, որը հետապնդում էր նրա հանգուցյալ առաջնորդ Հասան Նասրալլահը։ Այս մասին հայտարարել է շարժման նոր գլխավոր քարտուղար Նաիմ Քասեմը՝ ելույթ ունենալով Նասրուլլայի հուղարկավորության արարողությանը, որը սկսվել է Բեյրութի հարավային ծայրամասում գտնվող քաղաքային մարզադաշտում։ «Մենք ասում ենք, որ կօգտվենք մեր օրինական իրավունքից և կշարունակենք դիմակայել Իսրայելին, […] ...

Վանդալիզմի հերթական դեպքը Երևանում․ ԿՇՄՊ ՀՈԱԿ-ը դիմել է ոստիկանություն

18:20 23.02.2025

Վանդալիզմի հերթական դեպքը Երևանում․ ԿՇՄՊ ՀՈԱԿ-ը դիմել է ոստիկանություն

Մինչև «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի և Կենտրոն վարչական շրջանի աշխատակիցները ոչ աշխատանքային օրերին զբաղված են քաղաքացիների անվտանգությունն ապահովելու համար ձնամաքրում իրականացնելով՝ որոշ վանդալներ հատել են Աբովյան 38 հասցեի տասնամյակների խաղողի վազը, որը յուրատեսակ գեղեցկություն էր հաղորդում շենքին, հանդիսանում էր տարածքի խորհրդանիշը: Այս մասին հայտնում է «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ը։ Նշվում է, […] ...

Լավրովը կմեկնի Թուրքիա՝ բանակցությունների

18:10 23.02.2025

Լավրովը կմեկնի Թուրքիա՝ բանակցությունների

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը մոտ ժամանակներս կմեկնի Թուրքիա՝ բանակցություններ վարելու, հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ «Սերգեյ Լավրովը բանակցություններ է ծրագրել Թուրքիայում»,- ասել է նա լրագրողներին։ Զախարովայի խոսքով, Թուրքիայում «կքննարկվի միջազգային, տարածաշրջանային և երկկողմ օրակարգի հարցերի լայն շրջանակ»։ ...

Պեսկովը խոստումնալից է անվանել Պուտինի և Թրամփի շփումը

17:59 23.02.2025

Պեսկովը խոստումնալից է անվանել Պուտինի և Թրամփի շփումը

Ռուսաստանի և ԱՄՆ-ի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի երկխոսությունը խոստումնալից է։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ լրագրող Պավել Զարուբինին տված մեկնաբանությունում։ «Այստեղ մենք երկխոսություն ունենք երկու իսկապես ականավոր նախագահների միջև: Սա շատ խոստումնալից է: Կարևոր է, որ ոչինչ չխանգարի նրանց քաղաքական կամքի իրականացմանը»,- ասել է Կրեմլի խոսնակը: ...

BACK_TO_TOP