Վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Ճապոնիայի վարչապետին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
23 02 2025
  • $
    394.41
  • RUBLE
    4.46
  • 412.67
WEATHER
--1.91 oC

Վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Ճապոնիայի վարչապետին

12:56 23.02.2025

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ճապոնիայի վարչապետ Շիգերու Իշիբային ազգային տոնի՝ Կայսեր ծննդյան օրվա առթիվ: Ուղերձում նշված է.

«Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ Ճապոնիայի ազգային տոնի՝ Կայսեր ծննդյան օրվա առթիվ և հղում իմ լավագույն բարեմաղթանքները:

Բարձր գնահատելով Ճապոնիայի ներդրումը ժողովրդավարական արժեքների և կանոնների վրա հիմնված աշխարհակարգի ամրապնդման գործում՝ հավատացած եմ, որ փոխվստահությամբ և միմյանց համար զգայուն հարցերում նրբանկատությամբ բնորոշվող մեր հարաբերություններն առաջիկայում էլ ավելի կխորանան՝ ի շահ մեր երկու ժողովուրդների:

Հայաստանը մեծապես կարևորում է Ճապոնիայի հետ համակողմանի համա¬գոր¬ծակցության խորացումը և բարձր է գնահատում Ճապոնիայի կողմից Հայաստանի տարբեր ոլորտների բարելավմանն ուղղված շարունակական աջակցությունը: Իմ պատրաստակամությունն եմ հայտնում Ձեզ հետ համատեղ ջանքեր գործադրել՝ երկկողմ հարաբերություններում առկա բազմոլորտ ներուժը նորովի բացահայտելու ուղղությամբ:

Օգտվելով առիթից՝ մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և ամենայն բարիք, իսկ Ճապոնիայի բարեկամ ժողովրդին՝ երջանկություն և բարգավաճում»:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Վանդալիզմի հերթական դեպքը Երևանում․ ԿՇՄՊ ՀՈԱԿ-ը դիմել է ոստիկանություն

18:20 23.02.2025

Վանդալիզմի հերթական դեպքը Երևանում․ ԿՇՄՊ ՀՈԱԿ-ը դիմել է ոստիկանություն

Մինչև «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի և Կենտրոն վարչական շրջանի աշխատակիցները ոչ աշխատանքային օրերին զբաղված են քաղաքացիների անվտանգությունն ապահովելու համար ձնամաքրում իրականացնելով՝ որոշ վանդալներ հատել են Աբովյան 38 հասցեի տասնամյակների խաղողի վազը, որը յուրատեսակ գեղեցկություն էր հաղորդում շենքին, հանդիսանում էր տարածքի խորհրդանիշը: Այս մասին հայտնում է «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ը։ Նշվում է, […] ...

Լավրովը կմեկնի Թուրքիա՝ բանակցությունների

18:10 23.02.2025

Լավրովը կմեկնի Թուրքիա՝ բանակցությունների

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը մոտ ժամանակներս կմեկնի Թուրքիա՝ բանակցություններ վարելու, հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ «Սերգեյ Լավրովը բանակցություններ է ծրագրել Թուրքիայում»,- ասել է նա լրագրողներին։ Զախարովայի խոսքով, Թուրքիայում «կքննարկվի միջազգային, տարածաշրջանային և երկկողմ օրակարգի հարցերի լայն շրջանակ»։ ...

Պեսկովը խոստումնալից է անվանել Պուտինի և Թրամփի շփումը

17:59 23.02.2025

Պեսկովը խոստումնալից է անվանել Պուտինի և Թրամփի շփումը

Ռուսաստանի և ԱՄՆ-ի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի երկխոսությունը խոստումնալից է։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ լրագրող Պավել Զարուբինին տված մեկնաբանությունում։ «Այստեղ մենք երկխոսություն ունենք երկու իսկապես ականավոր նախագահների միջև: Սա շատ խոստումնալից է: Կարևոր է, որ ոչինչ չխանգարի նրանց քաղաքական կամքի իրականացմանը»,- ասել է Կրեմլի խոսնակը: ...

Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Շվեյցարիայում

17:51 23.02.2025

Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Շվեյցարիայում

Փետրվարի 24-25-ը ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Շվեյցարիայում։ Արարատ Միրզոյանը Ժնևում կմասնակցի ՄԱԿ մարդու իրավունքների խորհրդի և Զինաթափման համաժողովի բարձրաստիճան հատվածներին և հանդես կգա ելույթներով: Ծրագրված են նաև երկկողմ հանդիպումներ: ...

Ֆինլանդիան հայտարարել է, որ չի պատրաստվում բացել Ռուսաստանի հետ սահմանը

17:45 23.02.2025

Ֆինլանդիան հայտարարել է, որ չի պատրաստվում բացել Ռուսաստանի հետ սահմանը

Ֆինլանդիայի պաշտպանության նախարար Անտի Հակկանենը Keskisuomalainen-ին տված հարցազրույցում ասել է, որ իր երկիրը մտադիր չէ բացել Ռուսաստանի հետ սահմանը փախստականների հոսքի ենթադրյալ սպառնալիքի պատճառով։ «Մենք չենք բացի սահմանը, մենք գիտենք, որ Ռուսաստանը կփորձի միգրանտներին ուղարկել անմիջապես Ֆինլանդիա»,- ասել է նա։ Ֆինլանդիան պետք է «խստացնի հսկողությունը» սահմանային անվտանգության, ենթակառուցվածքների և անշարժ գույքի հետ կապված գործարքների ոլորտներում, […] ...

Ինչպիսի եղանակ է սպասվում առաջիկա օրերին

17:21 23.02.2025

Ինչպիսի եղանակ է սպասվում առաջիկա օրերին

Երևանում փետրվարի 23-ի և 27-ի ցերեկը սպասվում է ձյուն։ Փետրվարի 24-26-ին, 27-ի գիշերը, 28-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մարզերում փետրվարի 23-ի և 27-ի ցերեկը, 26-ի գիշերն առանձին շրջաններում սպասվում է ձյուն, լեռնային առանձին շրջաններում՝ բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։ Հանրապետության ճանապարհներին սպասվում է մերկասառույց։ Փետրվարի 24-25-ին, 26-ի ցերեկը, 27-ի գիշերը, 28-ին սպասվում է առանց տեղումների […] ...

BACK_TO_TOP