Գերմանիայում մեկնարկել են խորհրդարանական ընտրությունները – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
23 02 2025
  • $
    394.41
  • RUBLE
    4.46
  • 412.67
WEATHER
--1.91 oC

Գերմանիայում մեկնարկել են խորհրդարանական ընտրությունները

12:16 23.02.2025

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Գերմանիայում կիրակի օրը բացվել են Բունդեսթագի ընտրությունների համար նախատեսված ընտրատեղամասերը, հայտնում է Associated Press (AP) գործակալությունը:

Քվեարկությունը կտևի մինչև ժամը 18:00-ն: Ակնկալվում է, որ սրանից անմիջապես հետո կհրապարակվեն exit poll-ի արդյունքները։

Գործակալությունը նշում է, որ ընտրությունների արդյունքը հավանաբար կորոշի Եվրոպայի արձագանքը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի քաղաքականությանը ուկրաինական ճգնաժամի և մայրցամաքի անվտանգության խնդիրների վերաբերյալ։

AP-ն հիշեցնում է, որ Գերմանիայի ընտրական համակարգը հազվադեպ է ապահովում բացարձակ մեծամասնություն ունեցող որեւէ կուսակցության հաղթանակ։ Հավանական է, որ առաջիկա շաբաթներին երկու կամ ավելի կուսակցություններ ստիպված կլինեն կառավարական կոալիցիա կազմել։

Արտահերթ ընտրություններն անցկացվում են Գերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերի՝ դեկտեմբերի վերջին խորհրդարանը ցրելու որոշումից հետո, երբ պատգամավորներն անվստահություն հայտնեցին Շոլցի կառավարությանը։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Շվեյցարիայում

17:51 23.02.2025

Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Շվեյցարիայում

Փետրվարի 24-25-ը ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Շվեյցարիայում։ Արարատ Միրզոյանը Ժնևում կմասնակցի ՄԱԿ մարդու իրավունքների խորհրդի և Զինաթափման համաժողովի բարձրաստիճան հատվածներին և հանդես կգա ելույթներով: Ծրագրված են նաև երկկողմ հանդիպումներ: ...

Ֆինլանդիան հայտարարել է, որ չի պատրաստվում բացել Ռուսաստանի հետ սահմանը

17:45 23.02.2025

Ֆինլանդիան հայտարարել է, որ չի պատրաստվում բացել Ռուսաստանի հետ սահմանը

Ֆինլանդիայի պաշտպանության նախարար Անտի Հակկանենը Keskisuomalainen-ին տված հարցազրույցում ասել է, որ իր երկիրը մտադիր չէ բացել Ռուսաստանի հետ սահմանը փախստականների հոսքի ենթադրյալ սպառնալիքի պատճառով։ «Մենք չենք բացի սահմանը, մենք գիտենք, որ Ռուսաստանը կփորձի միգրանտներին ուղարկել անմիջապես Ֆինլանդիա»,- ասել է նա։ Ֆինլանդիան պետք է «խստացնի հսկողությունը» սահմանային անվտանգության, ենթակառուցվածքների և անշարժ գույքի հետ կապված գործարքների ոլորտներում, […] ...

Ինչպիսի եղանակ է սպասվում առաջիկա օրերին

17:21 23.02.2025

Ինչպիսի եղանակ է սպասվում առաջիկա օրերին

Երևանում փետրվարի 23-ի և 27-ի ցերեկը սպասվում է ձյուն։ Փետրվարի 24-26-ին, 27-ի գիշերը, 28-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մարզերում փետրվարի 23-ի և 27-ի ցերեկը, 26-ի գիշերն առանձին շրջաններում սպասվում է ձյուն, լեռնային առանձին շրջաններում՝ բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։ Հանրապետության ճանապարհներին սպասվում է մերկասառույց։ Փետրվարի 24-25-ին, 26-ի ցերեկը, 27-ի գիշերը, 28-ին սպասվում է առանց տեղումների […] ...

Իրավիճակը՝ ՀՀ ավտոճանապարհներին

17:10 23.02.2025

Իրավիճակը՝ ՀՀ ավտոճանապարհներին

Փետրվարի 23-ին՝ ժամը 17:00-ի դրությամբ, Սիսիանի և Գորիսի տարածաշրջաններում ձյուն է տեղում։ Ջերմուկի խաչմերուկից մինչև Կապան ավտոճանապարհները փակ են ծանրաքաշ և կցորդով տրանսպորտային միջոցների համար։ Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդով տրանսպորտային միջոցների համար, իսկ մյուս տրանսպորտային միջոցների համար՝ դժվարանցանելի։ Նաիրիի, Աշոցքի, Ամասիայի, Վանաձորի, Սևանի, Գավառի, Տաշիրի, Վարդենիսի, Ապարանի, Արագածի, Աշտարակի, Արարատի, Արթիկի, Աբովյանի, Հրազդանի, Սևանի, […] ...

Դիլիջանի գիշերօթիկի նախկին շենքում նախատեսված են շինարարական աշխատանքներ

16:21 23.02.2025

Դիլիջանի գիշերօթիկի նախկին շենքում նախատեսված են շինարարական աշխատանքներ

Դիլիջանի գիշերօթիկի նախկին շենքում, որն այս պահին գտնվում է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հաշվեկշռում, նախատեսված են շինարարական աշխատանքներ․ շենքն ապագայում ծառայելու է որպես սոցիալական բնակարանային ֆոնդ ԼՂ–ից բռնի տեղահանված հայրենակիցների համար։ Այս պահին շենքը շահագործման ենթակա չէ, ռիսկային է, ոչ անվտանգ, չկան կոմունալ ծառայություններ, չկան նաև իրավական հիմքեր՝ այստեղ քաղաքացիներին ծառայություններ մատուցելու։ Չշահագործվող, լքված […] ...

Պուտինը բաց է մնում ուկրաինական հակամարտության կարգավորման բանակցությունների համար. Պեսկով

15:19 23.02.2025

Պուտինը բաց է մնում ուկրաինական հակամարտության կարգավորման բանակցությունների համար. Պեսկով

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը բաց է մնում ուկրաինական հակամարտության կարգավորման բանակցությունների համար: Այս մասին լրագրող Պավել Զարուբինին տված հարցազրույցում հաստատել է ՌԴ պետության ղեկավարի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Մենք բաց ենք մնում: Նախագահ Պուտինը հետևողական է իր մոտեցմանը »,- ասել է նա՝ խոսելով խաղաղ կարգավորման հեռանկարների մասին: ...

BACK_TO_TOP