11:38 23.02.2025
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ ժողովրդական արտիստ Նարա Շլեպչյանին 90-րդ տարեդարձի առիթով․
«Սիրելի՛ տիկին Շլեպչյան,
Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ ծննդյան 90-րդ տարեդարձի առիթով։
Իրավամբ, հայկական հեռուստատեսությունն անհնար է պատկերացնել առանց Ձեզ: Հղկված ու գեղեցիկ խոսքով Դուք նոր որակ և ճաշակ բերեցիք Հանրային հեռուստատեսություն՝ դառնալով բազում երիտասարդ հաղորդավարների կուռքը և արժանիորեն վաստակելով Հայաստանի հեռուստատեսության առաջին հաղորդավարի պատվավոր կոչումը։
Շուրջ կես դար Դուք անձնվիրաբար ծառայել եք հայկական հեռուստատեսության կայացման գործին՝ դառնալով մի ողջ դարաշրջանի խորհրդանիշը, կրթելով և դաստիարակելով երիտասարդ հաղորդավարների նոր սերունդ։
Դուք հեղինակել և վարել եք հաղորդաշարեր, որոնք, իրավամբ, նպաստել են Հայաստանի մշակութային կյանքի զարգացմանը, հասարակական կարծիքի ձևավորմանը։
Ձեր նվիրվածությունը հարազատ հեռուստաընկերությանն օրինակելի է դարձել հեռուստահաղորդավարների հաջորդ սերունդների համար, որոնց հետ Դուք շարունակում եք կիսվել Ձեր մասնագիտական հմտություններով և հեռուստատեսության ու հաղորդավարական արվեստի գաղտնիքներով։
Կրկին շնորհավորելով հոբելյանի առթիվ՝ մաղթում եմ Ձեզ առողջություն, երկարակեցություն և անսպառ եռանդ»։
17:21 23.02.2025
Ինչպիսի եղանակ է սպասվում առաջիկա օրերինԵրևանում փետրվարի 23-ի և 27-ի ցերեկը սպասվում է ձյուն։ Փետրվարի 24-26-ին, 27-ի գիշերը, 28-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մարզերում փետրվարի 23-ի և 27-ի ցերեկը, 26-ի գիշերն առանձին շրջաններում սպասվում է ձյուն, լեռնային առանձին շրջաններում՝ բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։ Հանրապետության ճանապարհներին սպասվում է մերկասառույց։ Փետրվարի 24-25-ին, 26-ի ցերեկը, 27-ի գիշերը, 28-ին սպասվում է առանց տեղումների […] ...
17:10 23.02.2025
Իրավիճակը՝ ՀՀ ավտոճանապարհներինՓետրվարի 23-ին՝ ժամը 17:00-ի դրությամբ, Սիսիանի և Գորիսի տարածաշրջաններում ձյուն է տեղում։ Ջերմուկի խաչմերուկից մինչև Կապան ավտոճանապարհները փակ են ծանրաքաշ և կցորդով տրանսպորտային միջոցների համար։ Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդով տրանսպորտային միջոցների համար, իսկ մյուս տրանսպորտային միջոցների համար՝ դժվարանցանելի։ Նաիրիի, Աշոցքի, Ամասիայի, Վանաձորի, Սևանի, Գավառի, Տաշիրի, Վարդենիսի, Ապարանի, Արագածի, Աշտարակի, Արարատի, Արթիկի, Աբովյանի, Հրազդանի, Սևանի, […] ...
16:21 23.02.2025
Դիլիջանի գիշերօթիկի նախկին շենքում նախատեսված են շինարարական աշխատանքներԴիլիջանի գիշերօթիկի նախկին շենքում, որն այս պահին գտնվում է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հաշվեկշռում, նախատեսված են շինարարական աշխատանքներ․ շենքն ապագայում ծառայելու է որպես սոցիալական բնակարանային ֆոնդ ԼՂ–ից բռնի տեղահանված հայրենակիցների համար։ Այս պահին շենքը շահագործման ենթակա չէ, ռիսկային է, ոչ անվտանգ, չկան կոմունալ ծառայություններ, չկան նաև իրավական հիմքեր՝ այստեղ քաղաքացիներին ծառայություններ մատուցելու։ Չշահագործվող, լքված […] ...
15:19 23.02.2025
Պուտինը բաց է մնում ուկրաինական հակամարտության կարգավորման բանակցությունների համար. ՊեսկովՌուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը բաց է մնում ուկրաինական հակամարտության կարգավորման բանակցությունների համար: Այս մասին լրագրող Պավել Զարուբինին տված հարցազրույցում հաստատել է ՌԴ պետության ղեկավարի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Մենք բաց ենք մնում: Նախագահ Պուտինը հետևողական է իր մոտեցմանը »,- ասել է նա՝ խոսելով խաղաղ կարգավորման հեռանկարների մասին: ...
14:59 23.02.2025
Վրաստանի վարչապետը հուսով է, որ ԱՄՆ-ը ժամանակ կգտնի հարաբերությունները վերականգնելու համարՎրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հույս է հայտնել, որ բազմաթիվ հրատապ հարցերով զբաղված ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը ժամանակ կգտնի վրաց-ամերիկյան հարաբերությունները վերականգնելու համար։ «Մենք հասկանում ենք, որ այսօր Դոնալդ Թրամփի վարչակազմը շատ անելիքներ ունի՝ և՛ ներքին հարցերը, որոնք պետք է լուծվեն, և՛ պատերազմի ավարտի հարցը (Ուկրաինայում), որով նա զբաղված է: Համապատասխանաբար, Թրամփի վարչակազմը կարող է […] ...
14:55 23.02.2025
Դոնոր լինելը պետք է դառնա ամեն քաղաքացու պատիվն ու ուրախությունը. Ավանեսյան«Պրոֆեսիոնալ մասնագետներից մինչև ժամանակակից սարքավորումներ՝ լավագույն պայմաններն են առկա ռազմավարական կարևոր նշանակության նորաբաց Արյան բանկում, բայց մի բան պետք է մենք՝ բոլորս տանք՝ դա արյունն է։ Առանց բոլորիս ներգրավվածության այս ամբողջ ջանքերը զուր են։ Դոնոր լինելը պետք է դառնա ամեն քաղաքացու պատիվն ու ուրախությունը»,- արյան դոնորությանը նվիրված միջոցառմանը նշել է առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։ Կարևորելով […] ...