Թրամփն ու Թրյուդոն հանդես են եկել Ուկրաինայի հակամարտության կարգավորման օգտին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
23 02 2025
  • $
    394.41
  • RUBLE
    4.46
  • 412.67
WEATHER
--2.91 oC

Թրամփն ու Թրյուդոն հանդես են եկել Ուկրաինայի հակամարտության կարգավորման օգտին

10:45 23.02.2025

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն հեռախոսազրույց են ունեցել մի շարք հարցերի շուրջ, հաղորդում է Սպիտակ տունը։

«Քննարկումը վերաբերել է երկուշաբթի օրը կայանալիք G7-ի գագաթնաժողովին, որը նվիրված է լինելու Ուկրաինայի պատերազմի երրորդ տարելիցին»,- ասվում է հաղորդագրությունում։

Այն նշում է, որ «Թրյուդոն պաշտպանել է պատերազմը դադարեցնելու նախագահ Թրամփի ցանկությունը և ընդունել, որ նախագահը միակ համաշխարհային առաջնորդն է, ով կարող է հասնել արդար և կայուն խաղաղության»։

Թրամփը ևս մեկ անգամ հայտարարել է, որ «պատերազմը երբեք չպետք է սկսվեր և չէր սկսվի, եթե նա լիներ նախագահ այդ ժամանակ», ասվում է հաղորդագրության մեջ։

Կանադական լրատվամիջոցները հիշեցնում են, որ այս շաբաթվա սկզբին Թրյուդոն լրագրողներին ասել էր, որ Ուկրաինան պետք է նստի բանակցությունների սեղանի շուրջ՝ հակամարտությունը դադարեցնելու համար:

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Պուտինը բաց է մնում ուկրաինական հակամարտության կարգավորման բանակցությունների համար

15:19 23.02.2025

Պուտինը բաց է մնում ուկրաինական հակամարտության կարգավորման բանակցությունների համար

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը բաց է մնում ուկրաինական հակամարտության կարգավորման բանակցությունների համար: Այս մասին լրագրող Պավել Զարուբինին տված հարցազրույցում հաստատել է ՌԴ պետության ղեկավարի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Մենք բաց ենք մնում: Նախագահ Պուտինը հետևողական է իր մոտեցմանը »,- ասել է նա՝ խոսելով խաղաղ կարգավորման հեռանկարների մասին: ...

Վրաստանի վարչապետը հուսով է, որ ԱՄՆ-ը ժամանակ կգտնի հարաբերությունները վերականգնելու համար

14:59 23.02.2025

Վրաստանի վարչապետը հուսով է, որ ԱՄՆ-ը ժամանակ կգտնի հարաբերությունները վերականգնելու համար

Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հույս է հայտնել, որ բազմաթիվ հրատապ հարցերով զբաղված ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը ժամանակ կգտնի վրաց-ամերիկյան հարաբերությունները վերականգնելու համար։ «Մենք հասկանում ենք, որ այսօր Դոնալդ Թրամփի վարչակազմը շատ անելիքներ ունի՝ և՛ ներքին հարցերը, որոնք պետք է լուծվեն, և՛ պատերազմի ավարտի հարցը (Ուկրաինայում), որով նա զբաղված է: Համապատասխանաբար, Թրամփի վարչակազմը կարող է […] ...

Դոնոր լինելը պետք է դառնա ամեն քաղաքացու պատիվն ու ուրախությունը. Ավանեսյան

14:55 23.02.2025

Դոնոր լինելը պետք է դառնա ամեն քաղաքացու պատիվն ու ուրախությունը. Ավանեսյան

«Պրոֆեսիոնալ մասնագետներից մինչև ժամանակակից սարքավորումներ՝ լավագույն պայմաններն են առկա ռազմավարական կարևոր նշանակության նորաբաց Արյան բանկում, բայց մի բան պետք է մենք՝ բոլորս տանք՝ դա արյունն է։ Առանց բոլորիս ներգրավվածության այս ամբողջ ջանքերը զուր են։ Դոնոր լինելը պետք է դառնա ամեն քաղաքացու պատիվն ու ուրախությունը»,- արյան դոնորությանը նվիրված միջոցառմանը նշել է առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։ Կարևորելով […] ...

Վրաստանի խորհրդարան է ներկայացվել օտարերկրյա գործակալների մասին նոր օրինագիծ

14:22 23.02.2025

Վրաստանի խորհրդարան է ներկայացվել օտարերկրյա գործակալների մասին նոր օրինագիծ

Իշխող «Վրացական երազանք-դեմոկրատական ​​Վրաստան» կուսակցությունը նախաձեռնել է օտարերկրյա գործակալների մասին նոր օրենք, որը ԱՄՆ-ում գործող FARA (Օտարերկրյա գործակալների գրանցման ակտ) օրենքի ճշգրիտ պատճենն է։ Այս մասին լրագրողներին հայտնել է Վրաստանի խորհրդարանի խոսնակ Շալվա Պապուաշվիլին։ «Այն (օտարերկրյա գործակալների մասին օրենք) արդեն նախաձեռնվել է: Հաջորդ շաբաթ մենք կսկսենք վերանայել նախագիծը: Բոլորը կտեսնեն, որ սա ճշգրիտ թարգմանությունն է […] ...

Էստոնիան Կիևին կփոխանցի 10 հազար արկ և 100 միլիոն եվրո արժողությամբ պաշտպանական արտադրանք

14:00 23.02.2025

Էստոնիան Կիևին կփոխանցի 10 հազար արկ և 100 միլիոն եվրո արժողությամբ պաշտպանական արտադրանք

Մոտ ապագայում Էստոնիան Ուկրաինային կփոխանցի 10 000 հրետանային արկ և 100 միլիոն եվրո արժողության սեփական արտադրության պաշտպանական արտադրանք։ «Ուկրաինայի դիրքերն ամրապնդելու և Ռուսաստանի վրա ճնշումը մեծացնելու նպատակով Էստոնիան ուկրաինացի մարտիկներին ուղարկում է 10 հազար արկ»,- X-ում գրել է Էստոնիայի կառավարության ղեկավարը։ Նրա խոսքով՝ «առաջին հնարավորության դեպքում» Տալլինն առանձին Կիևին կփոխանցի «ավելի քան 100 միլիոն եվրո […] ...

Մարտունի-Վարդենիս ճանապարհին ձյուն է և բուք

13:36 23.02.2025

Մարտունի-Վարդենիս ճանապարհին ձյուն է և բուք

Մարտունի-Վարդենիս ճանապարհին ձյուն է եւ բուք։ Կապալառու կազմակերպությունը շուրջօրյա աշխատանք է կատարում՝ աղ-ավազով մշակելով ճանապարհը։ Այս մասին հայտնում է «Ճանապարհային դեպարտամենտը»։ ...

BACK_TO_TOP