01:12 23.02.2025
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Իլոն Մասկին անվանել է հայրենասեր և ասել, որ գոհ է նրա աշխատանքից՝ որպես ԱՄՆ կառավարության արդյունավետության դեպարտամենտի (DOGE) ղեկավար։
Պահպանողական քաղաքական գործողությունների համաժողովում ելույթ ունենալով ամերիկյան կառավարությունում գերծախսերի դեմ պայքարի և բյուրոկրատիայի կրճատման մասին՝ Թրամփը նշեց DOGE-ի ստեղծումը։
«Իլոնը հիանալի գլուխ է հանում գործից»,- ասել է Սպիտակ տան ղեկավարը՝ ընդգծելով, որ Մասկին, ըստ էության, «այս աշխատանքը պետք չէ»։
«Մարդիկ ինձ հարցնում են, թե ինչ պաշտոն է նա զբաղեցնում (խմբ. Իլոնը)։ Ես ասում եմ՝ նա հայրենասեր է», – շարունակել է Թրամփը։
Սպիտակ տան առաջնորդը նշել է, որ իրենք ազատվում են դաշնային կառավարությունում բոլոր անհարկի, ոչ կոմպետենտ և կոռումպացված պաշտոնյաներից: Թրամփը պարզաբանել է, որ ավելի քան 75 հազար դաշնային աշխատակիցներ արդեն օգտվել են փոխհատուցումների վճարման համար կամավոր հրաժարականի իր առաջարկից։
«Մենք ուզում ենք, որ կառավարությունը դառնա փոքր, բայց ավելի արդյունավետ, մենք ուզում ենք պահպանել լավագույնը և ազատվել վատագույնից»,- եզրափակել է նա։
17:35 16.04.2025
Տաթև-Լծեն-Աղվանի ավտոճանապարհին ձյուն է տեղում. իրավիճակը ՀՀ ճանապարհներինՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ ավտոճանապարհը։ Տաթև-Լծեն-Աղվանի ավտոճանապարհին տեղում է ձյուն։ Սյունիքի բարձրադիր գոտիներում մառախուղ է։ ...
17:28 16.04.2025
Երևանում կանցկացվի թենիսի ARMENIAN DIASPORA CUP ամենամյա մրցաշարը2025 թվականի մայիսի 1-ին և 2-ին Երևանում կանցկացվի թենիսի ARMENIAN DIASPORA CUP ամենամյա մրցաշարը։ Այն արդեն տասնհինգերորդ անգամ կհամախմբի հայկական սփյուռքի սիրողական թենիսիստներին ամբողջ աշխարհից: Մրցաշարին մասնակցում են բիզնեսի, քաղաքական և մշակութային ոլորտների, ինչպես նաև հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ։ Տարբեր տարիներին մրցաշարին մասնակցել են հայտնի դեմքեր, օրինակ՝ Պավել Գրաչովը, Կոնստանտին Զատուլինը, Միխայիլ Պողոսյանը, Գենադի Մելիքյանը, Նիկոլայ […] ...
17:23 16.04.2025
Վարչապետը մասնակցել է Ոստիկանության տարեդարձին նվիրված կոլեգիայի հանդիսավոր նիստինՎարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր Ներքին գործերի նախարարությունում մասնակցել է Ոստիկանության 107-րդ տարեդարձին նվիրված կոլեգիայի հանդիսավոր նիստին: Մինչ նիստը՝ Նիկոլ Փաշինյանը և ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը ծաղիկներ են խոնարհել Ոստիկանության շենքի բակում տեղադրված հուշատախտակին և հարգանքի տուրք մատուցել հանուն հայրենիքի կյանքը նվիրաբերած ոստիկանների հիշատակին: Կոլեգիայի նիստում վարչապետը հանդես է եկել ելույթով, շնորհավորել Ոստիկանության բոլոր ծառայողներին տարեդարձի […] ...
17:18 16.04.2025
Երևան-Աշտարակ ավտոճանապարհին բախվել են «BMW»-ն ու «Mitsubishi Pajero IO»-նԱյսօր՝ ապրիլի 16-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 12:00-ի սահմաններում Երևան-Աշտարակ ավտոճանապարհի Քասախ բնակավայրի վարչական տարածքում բախվել են 28-ամյա Նարեկ Հ.-ի վարած «BMW» մակնիշի և Գեղարքունիքի մարզի բնակիչ 65-ամյա Սարգիս Ս.-ի վարած «Mitsubishi Pajero IO» մակնիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան: Վթարի փաստով ՊԾ Կոտայքի մարզի […] ...
17:12 16.04.2025
Քննարկվել են urban.e-gov.am հարթակով կառուցապատման թույլտվությունների տրամադրման գործընթացի վերաբերյալ հարցերՔաղաքաշինության կոմիտեում հյուրընկալել են Գեղարքունիքի մարզի համայնքների և մարզպետի աշխատակազմի քաղաքաշինության ոլորտի ստորաբաժանումների աշխատակիցներին։ Մարզպետի աշխատակազմի առաջարկով կայացած հանդիպմանը քննարկվել են urban.e-gov.am հարթակով կառուցապատման թույլտվությունների տրամադրման գործընթացի վերաբերյալ հարցեր։ Կոմիտեի նախագահի տեղակալներ Արման Պետրոսյանը և Նունե Պետրոսյանը կարևորել են համայնքային աշխատակիցների հետադարձ կապը՝ համակարգի կիրառության ընթացքում ծագող հարցերը պարզաբանելու և էլեկտրոնային հարթակում գործընթացները շարունակաբար բարելավելու […] ...
17:06 16.04.2025
ՄԱԿ-ի զարգացման ծրագրի պատվիրակությունը հյուրընկալվել է ՏԿԵ նախարարությունումՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վարդան Կոստանյանը հյուրընկալել է ՄԱԿ-ի զարգացման ծրագրի պատվիրակությանը ծրագրի ներկայացուցչի տեղակալ Կոնստանտին Սոկուլսկիյի գլխավորությամբ։ Նախարարի տեղակալը ողջունել է հյուրերին՝ կարևորելով կողմերի միջև սերտ համագործակցությունը և իրականացվող լայնածավալ աշխատանքները։ Կոնստանտին Սոկուլսկիյը երախտագիտություն է հայտնել ջերմ ընդունելության համար և ընդգծել ՀՀ ՏԿԵ նախարարության հետ համագործակցության կարևորությունը, որի շնորհիվ մաս են […] ...