«Սյունիք» ՖԱ 3 նոր խաղացող ունի – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
23 02 2025
  • $
    394.41
  • RUBLE
    4.46
  • 412.67
WEATHER
--8.91 oC

«Սյունիք» ՖԱ 3 նոր խաղացող ունի

22:18 22.02.2025

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

«Սյունիք» ֆուտբոլային ակումբը հայտարարել է, որ պայմանագիր է ստորագրել Հայաստանի Մ19 հավաքականի նախկին պաշտպան Պողոս Կրմզյանի, ինչպես նաև գվինեացի հարձակվող Մամադու Դիալլոյի և ռուս դարպասապահ Սերգեյ Ռեզնիչենկոյի հետ։

20-ամյա Պողոս Կրմզյանը Մոսկվայի «Լոկոմոտիվի» սան է, հանդես է եկել նաև «Սոչի», «Ակրոն Կոնոպլյով» թիմերում։

Կրմզյանը հանդես է եկել Հայաստանի Մ19 հավաքականում՝ մասնակցելով Մ19 Եվրոպայի առաջնության որակավորման փուլի հանդիպումներին։

 

27-ամյա  հարձակվող Մամադու Դիալլոն հանդես է եկել Ղազախստանի Առաջին լիգայում՝ 48 խաղում խփելով 35 գոլ և կատարելով 8 գոլային փոխանցում, ինչպես նաև Բելառուսի Պրեմիեր լիգայում՝ 18 խաղում խփելով 4 գոլ և կատարելով մեկ գոլային փոխանցում։

Գվինեացին մրցաշրջանի առաջին կեսն անցկացրել է Հայաստանի Պրեմիեր լիգան ներկայացնող «Վանում»։ Այստեղ անցկացրած 14 խաղում մեր նորեկը դարձել է 2 գոլի հեղինակ։

Ֆուտբոլիստի հետ կնքված պայմանագիրը նախատեսված է մինչեւ ընթացիկ մրցաշրջանի ավարտը։

 

19-ամյա ռուս դարպասապահն էլ Սանկտ-Պետերբուրգի «Զենիթի» սան է, հանդես է եկել նաև «Չայկա» և «Նարտ Չերկեսկ» թիմերում։

«Սյունիքի» և Ռեզնիչենկոյի միջև կնքված պայմանագիրը նախատեսված է մինչև ընթացիկ մրցաշրջանի ավարտը՝ մեկ տարի երկարաձգելու հնարավորությամբ։

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Փրկարարները Հալիձոր գյուղի մոտակայքից դուրս են բերել արգելափակված բեռնատարները

01:29 23.02.2025

Փրկարարները Հալիձոր գյուղի մոտակայքից դուրս են բերել արգելափակված բեռնատարները

Փետրվարի 22-ին, ժամը 17:38-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հալիձոր գյուղի Դոմիկիներ կոչվող հատվածում ավտոմեքենան արգելափակվել է ձյան շերտում. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Գորիս-Տաթև ավտոճանապարհի 26-րդ կմ-ին՝ Հալիձոր գյուղի […] ...

Պուտին. Ռուսական զինված ուժերը կշարունակեն համալրվել նորագույն զինատեսակներով

01:18 23.02.2025

Պուտին. Ռուսական զինված ուժերը կշարունակեն համալրվել նորագույն զինատեսակներով

Ռուսաստանը կշարունակի համալրել իր զինված ուժերը նորագույն սպառազինությամբ և տեխնիկայով: Այս մասին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է Հայրենիքի պաշտպանի օրվա կապակցությամբ տեսաուղերձում։ «Անվերապահ առաջնահերթությունների թվում է հատուկ ռազմական գործողությանը մասնակցող զորքերի իրական կարիքների ապահովումը։ Հաշվի առնելով զենքի և տեխնիկայի մարտական ​​կիրառման վերլուծությունը՝ մենք կշարունակենք զինված ուժերը հագեցնել նոր, ժամանակակից մոդելներով»,- ասել է պետության ղեկավարը։ ...

Թրամփը հայտարարել է, որ գոհ է Մասկի աշխատանքից` որպես ԱՄՆ կառավարության արդյունավետության դեպարտամենտի ղեկավար

01:12 23.02.2025

Թրամփը հայտարարել է, որ գոհ է Մասկի աշխատանքից` որպես ԱՄՆ կառավարության արդյունավետության դեպարտամենտի ղեկավար

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Իլոն Մասկին անվանել է հայրենասեր և ասել, որ գոհ է նրա աշխատանքից՝ որպես ԱՄՆ կառավարության արդյունավետության դեպարտամենտի (DOGE) ղեկավար։ Պահպանողական քաղաքական գործողությունների համաժողովում ելույթ ունենալով ամերիկյան կառավարությունում գերծախսերի դեմ պայքարի և բյուրոկրատիայի կրճատման մասին՝ Թրամփը նշեց DOGE-ի ստեղծումը։ «Իլոնը հիանալի գլուխ է հանում գործից»,- ասել է Սպիտակ տան ղեկավարը՝ ընդգծելով, որ […] ...

Հայ լեռնադահուկորդը բրոնզե մեդալ է նվաճել Թուրքիայում

00:44 23.02.2025

Հայ լեռնադահուկորդը բրոնզե մեդալ է նվաճել Թուրքիայում

Թուրքիայի Ուլուդագ քաղաքում կայացած լեռնադահուկային սպորտի պատանեկան միջազգային մրցաշարում ProSki ակումբի սան Գեորգի Գալստյանը 10 պետությունների ներկայացուցիչների շարքում գրավել է 3-րդ հորիզոնականը: Այս մասին հայտնել է Հայաստանի դահուկավազքի ֆեդերացիան: Հայաստանի ներկայացուցիչը հանդես է եկել մարզիչ Արսեն Ներսիսյանի գլխավորությամբ: Հայաստանի մյուս ներկայացուցիչ Աշոտ Սաֆարյանը զբաղեցրել է 15-րդ տեղը: Հավելենք նաև, որ երեկ Գեորգին 4-րդն էր: ...

Հռոմի պապի առողջական վիճակը վատացել է

00:23 23.02.2025

Հռոմի պապի առողջական վիճակը վատացել է

Հռոմի պապի ինքնազգացողությունը վատացել է: Այս մասին հայտնել է Վատիկանի մամուլի ծառայությունը՝ նշելով, որ 88-ամյա պոնտիֆիկոսին դեռ վտանգ է սպառնում։ «Այսօր առավոտյան Հռոմի պապ Ֆրանցիսկոսը բժշկական օգնության կարիք է ունեցել՝ կապված երկարատև ասթմատիկ շնչառական նոպայի հետ: Անհրաժեշտ է եղել բարձր հոսքի թթվածնային թերապիա: Արյան անալիզը ցույց է տվել նաև անեմիայի հետ կապված թրոմբոցիտոպենիա, ինչը պահանջում էր […] ...

Գազամատակարարման վթարային դադարեցում՝ Երևանի մի շարք հասցեներում

00:12 23.02.2025

Գազամատակարարման վթարային դադարեցում՝ Երևանի մի շարք հասցեներում

Գազամատակարարման վթարային դադարեցում Անտառային, Վաղարշյան, Լեռ Կամսար, Սոսեի փողոցներում: Ավտոմեքենայի հարվածի հետևանքով վնասվել է միջին ճնշման վերգետնյա գազատար, ինչի պատճառով փետրվարի 22-ին ժամը 22։15-ից դադարեցվել է Երևան քաղաքի Անտառային 190, 160/1, 160/2, Վաղարշյան 2, 4 հասցեների, Լեռ Կամսար, Սոսեի փողոցների, Բաղրամյան 1-ին նրբանցքի գազասպառողների գազամատակարարումը։ «Գազպրոմ Արմենիան» տեղեկացրել է, որ իրականացվում են վթարավերականգնողական աշխատանքներ, որոնց […] ...

BACK_TO_TOP