2021-2025 թվականներին Փարաքար համայնքում կառուցվել և շահագործման է հանձնվել 2 դպրոց – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
14 04 2025
  • $
    390.92
  • RUBLE
    4.75
  • 445.10
WEATHER
+12.09 oC

2021-2025 թվականներին Փարաքար համայնքում կառուցվել և շահագործման է հանձնվել 2 դպրոց

22:54 22.02.2025

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը Ֆեյսբուքի իր էջում տեղեկացրել է Փարաքարում արված և մեկնարկող աշխատանքների մասին: Ֆեյսբուքի իր էջում նախարարը մասնավորապես գրել է.

«2021-2025 թվականներին Փարաքար համայնքում կառուցվել և շահագործման է հանձնվել 2 դպրոց, որոնց շինարարական աշխատանքների արժեքը շուրջ 4 միլիարդ դրամ է։

Ընթացքի մեջ են մարզադպրոցի կառուցման աշխատանքները, հիմնանորոգվել է շուրջ 4 կմ ճանապարհ, իրականացվել են գազաֆիկացման, լուսավորման ցանցի ընդլայնման, փողոցների սալիկապատման, բակերի ասֆալտապատման աշխատանքներ։

Միայն սուբվենցիոն ծրագրով իրականացվել է 650 միլիոն դրամի աշխատանք, ևս 1 միլիարդ դրամի հայտ ներկայացված է 2025 թվականին հաստատման։

Նախագծման փուլում է Նորակերտ ֊ Բաղրամյան ֊ Այգեկ ֊ Մերձավան ֊ Փարաքար ճանապարհը։

Վերը թվարկվածն աշխատանքների ամբողջ ցանկը չէ՝ շատ ավելին է արվել ու շատ ավելին է արվելու»:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները մայրաքաղաքում և մարզերում

18:48 14.04.2025

Պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները մայրաքաղաքում և մարզերում

Ապրիլի 7-ից 14-ը մայրաքաղաքում իրականացված ծառայության ընթացքում Երևանի պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 3862 խախտում՝ պահպանվող հատուկ տարածք է տեղափոխվել 167 մեքենա։ Մասնավորապես, հայտնաբերվել է ոչ սթափ վիճակում մեքենա վարող՝ 152, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 292, կեղծ վարոդական իրավունքի վկայականով երթևեկող՝ 1 անձ։ Հայտնաբերվել են հաշվառման համարանիշի հետ կապված՝ 21, չամրակապված վարելու՝ 550, առանց […] ...

Արտաշատի համայնքային ոստիկանները գողության դեպք են բացահայտել

18:39 14.04.2025

Արտաշատի համայնքային ոստիկանները գողության դեպք են բացահայտել

Ապրիլի 11-ին Համայնքային ոստիկանության Արտաշատի բաժին դիմած 39-ամյա տղամարդը հայտնել է, որ Արտաշատ քաղաքի Արազի փողոցում գտնվող շենքի իրեն պատկանող նկուղի դուռը տեխնիկական միջոցների գործադրմամբ բացել և գողացել են երկու հեծանիվ՝ պատճառելով մոտ 200 հազար դրամի նյութական վնաս: Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ գողությունը կատարել են Արտաշատի 16-ամյա երկու բնակիչ։ Նրանք հայտնաբերվել և […] ...

Որոնվում է տեսագրության մեջ երևացող անձը

18:30 14.04.2025

Որոնվում է տեսագրության մեջ երևացող անձը

Քննվող քրեական վարույթի շրջանակներում որոնվում է տեսագրության մեջ պատկերված անձը: Միջոցներ են ձեռնարկվում տվյալ անձին հայտնաբերելու ուղղությամբ: Մանրամասները՝ Քննչական կոմիտեի տեսանյութում: ...

Դոմինիկյան Հանրապետությունում գիշերային ակումբի տանիքի փլուզման հետևանքով զոհերի թիվն ավելացել է

18:19 14.04.2025

Դոմինիկյան Հանրապետությունում գիշերային ակումբի տանիքի փլուզման հետևանքով զոհերի թիվն ավելացել է

Դոմինիկյան Հանրապետությունում Jet Set գիշերային ակումբի տանիքի փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է 226-ի, 189 մարդու հաջողվել է կենդանի դուրս բերել փլատակներից: Ապրիլի 8-ին Ազգային թաղամասում գտնվող հայտնի ժամանցային կենտրոնի տանիքը փլուզվել էր, որտեղ ընթանում էր երգիչ Ռուբի Պերեսի ելույթը: Միջադեպի պատճառները դեռևս անհայտ են: Հնարավոր պատճառների թվում տեղական լրատվամիջոցները նշում են, որ հին շինությունը, […] ...

ԱԺ-ում տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության նիստ

18:09 14.04.2025

ԱԺ-ում տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության նիստ

Այսօր Ազգային ժողովում տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության նիստ: Քննարկվել են ապրիլի 15-ին մեկնարկող Ազգային ժողովի քառօրյա նիստերի օրակարգային հարցերը: ...

SHANTNEWS

18:00 14.04.2025

SHANTNEWS

BACK_TO_TOP