18:46 22.02.2025
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի այցը Միացյալ Նահանգներ, որը նախատեսված է հաջորդ շաբաթ, նրա համար կարող է նվաստացում լինել՝ Ուկրաինայի հարցում Վաշինգտոնի հետ ունեցած դիրքորոշումների տարբերության պատճառով։ Այս կարծիքն է հայտնել ֆրանսիական Patriots կուսակցության առաջնորդ Ֆլորիան Ֆիլիպոն։
«Կարծես նրան կանչել են, կարծում եմ՝ դժվար խոսակցություն կունենա, որպես կանոն, երբ նա հանդիպում է Թրամփի հետ, դրան միշտ հաջորդում է Մակրոնի նվաստացումը»,-ասել է քաղաքական գործիչը։ Նա նշել է, որ այժմ ողջ աշխարհում խաղաղության ցանկության մթնոլորտ է, մինչդեռ Մակրոնը խստացնում է իր հռետորաբանությունը Ռուսաստանի նկատմամբ և փորձում է կարգավորել Ֆրանսիայում հասարակական կարծիքը՝ հօգուտ Ուկրաինայում հակամարտությունը շարունակելու։
Անցյալ շաբաթ ԱՄՆ-ի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Մայք Ուոլցը Fox News-ին տված հարցազրույցում ասել էր, որ ԱՄՆ-ը սպասում է Մակրոնի և Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի այցելություններին Վաշինգտոն։
00:23 23.02.2025
Հռոմի պապի առողջական վիճակը վատացել է00:12 23.02.2025
Գազամատակարարման վթարային դադարեցում՝ Երևանի մի շարք հասցեներում23:54 22.02.2025
Լարսը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար01:29 23.02.2025
Փրկարարները Հալիձոր գյուղի մոտակայքից դուրս են բերել արգելափակված բեռնատարներըՓետրվարի 22-ին, ժամը 17:38-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հալիձոր գյուղի Դոմիկիներ կոչվող հատվածում ավտոմեքենան արգելափակվել է ձյան շերտում. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Գորիս-Տաթև ավտոճանապարհի 26-րդ կմ-ին՝ Հալիձոր գյուղի […] ...
00:23 23.02.2025
Հռոմի պապի առողջական վիճակը վատացել էՀռոմի պապի ինքնազգացողությունը վատացել է: Այս մասին հայտնել է Վատիկանի մամուլի ծառայությունը՝ նշելով, որ 88-ամյա պոնտիֆիկոսին դեռ վտանգ է սպառնում։ «Այսօր առավոտյան Հռոմի պապ Ֆրանցիսկոսը բժշկական օգնության կարիք է ունեցել՝ կապված երկարատև ասթմատիկ շնչառական նոպայի հետ: Անհրաժեշտ է եղել բարձր հոսքի թթվածնային թերապիա: Արյան անալիզը ցույց է տվել նաև անեմիայի հետ կապված թրոմբոցիտոպենիա, ինչը պահանջում էր […] ...
00:12 23.02.2025
Գազամատակարարման վթարային դադարեցում՝ Երևանի մի շարք հասցեներումԳազամատակարարման վթարային դադարեցում Անտառային, Վաղարշյան, Լեռ Կամսար, Սոսեի փողոցներում: Ավտոմեքենայի հարվածի հետևանքով վնասվել է միջին ճնշման վերգետնյա գազատար, ինչի պատճառով փետրվարի 22-ին ժամը 22։15-ից դադարեցվել է Երևան քաղաքի Անտառային 190, 160/1, 160/2, Վաղարշյան 2, 4 հասցեների, Լեռ Կամսար, Սոսեի փողոցների, Բաղրամյան 1-ին նրբանցքի գազասպառողների գազամատակարարումը։ «Գազպրոմ Արմենիան» տեղեկացրել է, որ իրականացվում են վթարավերականգնողական աշխատանքներ, որոնց […] ...
23:59 22.02.2025
«Ես չեմ կարող». P. Diddy-ի փաստաբանը հրաժարվել է ներկայացնել ռեփերի շահերը դատարանումԱմերիկացի ռեփեր P. Diddy-ի (իսկական անունը՝ Շոն Քոմբս) փաստաբան Էնթոնի Ռիկկոն հրաժարվել է արտիստի շահերը ներկայացնել դատարանում։ Այս մասին հայտնում է The Sun-ը՝ վկայակոչելով փաստաբանի հայտարարությունը։ Ռիկկոն միջնորդություն է ներկայացրել Նյու Յորքի դատարան գործից հրաժարվելու մասին: «Չնայած ես Շոն Քոմբսին տրամադրել եմ դատարանի կողմից պահանջվող բարձր մակարդակի իրավական ներկայացուցչություն, ես ոչ մի դեպքում չեմ կարող […] ...
23:54 22.02.2025
Լարսը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համարՎրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...
23:48 22.02.2025
Շվեյցարիայի երիտասարդական հավաքականի նախկին ֆուտբոլիստը տեղափոխվեց ԱրարատԵրևանի «Արարատի» շարքերն է համալրել 22-ամյա պաշտպան Մարկ Ֆրեդ Ցունգին: Կամերունում ծնված ֆուտբոլիստը հանդես է եկել Շվեյցարիայի երիտասարդական հավաքականներում: Այս մասին նշվում է ֆուտբոլային ակուբի կայքում: Ցունգին պատանեկան տարիքում խաղացել է իտալական «Նապոլիի» երիտասարդական թիմում, իսկ արդեն որպես պրոֆեսիոնալ հանդես է եկել շվեյցարական «Լոզան Սպորտ» և «Ստադ Լոզան Ուշի» ակումբներում։ Նա խաղեր է անցկացրել նաև […] ...