Բրիտանական ԶԼՄ-ները ԵՄ գագաթնաժողովում Մեյի ելույթը որակել են «նվաստացուցիչ» – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
18 04 2025
  • $
    390.94
  • RUBLE
    4.77
  • 443.95
WEATHER
+8.09 oC

Բրիտանական ԶԼՄ-ները ԵՄ գագաթնաժողովում Մեյի ելույթը որակել են «նվաստացուցիչ»

18:02 21.09.2018

Ավստրիայի Զալցբուրգ քաղաքում սեպտեմբերի 19-20-ը տեղի է ունեցել ԵՄ ոչ պաշտոնական գագաթնաժողովը, որը, մասնավորապես, դատապարտել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյի պլանը Brexit-ի վերաբերյալ:

Ծրագիրը և այն ներկայացնելու Մեյի ձևը սուր քննադատության է ենթարկվել ոչ միայն Եվրոպական Միությունում, այլ նաև բրիտանացի քաղաքական գործիչների կողմից: Բրիտանական The Guardian և The Times պարբերականները համաձայնել են, որ Զալցբուրգում վարչապետ Մեյի ելույթը «նվաստացուցիչ» էր:

Մեյի ծրագիրը նախատեսում է, որ Լոնդոնը կշարունակի ազատ առևտուրը ԵՄ դաշինքի հետ, պայմանով, որ այն կիրականացվի Մեծ Բրիտանիայի հետ Հյուսիսային Իռլանդիայի սահմանին, որը մնում է ԵՄ անդամ:

Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը գագաթնաժողովին հայտարարել է, որ Թերեզա Մեյի ծրագիրը չի գործի: Նա խոստացել է, որ առանց Իռլանդիայի սահմանի վերաբերյալ համաձայնության ԵՄ-ն Brexit-ի մասին համաձայնագրեր չի ստորագրի: Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն էլ է քննադատել Մեծ Բրիտանիային:

Նա բրիտանացի քաղաքական գործիչներին, որոնք կողմնակից են ԵՄ-ից դուրս գալուն, անվանել է «ապստամբներ, ովքեր երկիրը մոլորության մեջ են գցել»: Մեյը գագաթնաժողովի վերջում ասել է, որ Լոնդոնը դեռևս չի ստացել Եվրախորհրդի՝ Brexit-ի հետագա գործարքի վերաբերյալ առաջարկներ, որոնք պիտանի են: Եթե Մեծ Բրիտանիայի ծրագիրը չընդունվի, Լոնդոնը դուրս կգա միությունից, առանց որևէ գործարքի:

The Daily Express-ն ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը երեկ կայացած գագաթնաժողովին անցել է Թերեզա Մեյի կողքով և նրա ձեռքը չի սեղմել:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

08:20 18.04.2025

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...

Կհանդիպենք կիսաեզրափակչում․ Մխիթարյանի գրառումը «Բավարիայի» հետ խաղից հետո

08:15 18.04.2025

Կհանդիպենք կիսաեզրափակչում․ Մխիթարյանի գրառումը «Բավարիայի» հետ խաղից հետո

Հենրիխ Մխիթարյանը Մյունխենի «Բավարիայի» դեմ Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչի պատասխան խաղից (2-2) հետո գրառում է կատարել. «Կհանդիպենք կիսաեզրափակչում»,- սոցցանցերում գրել է 36-ամյա ֆուտբոլիստը: Հիշեցնենք, որ Սիմոնե Ինձագիի գլխավորած թիմը կիսաեզրափակչում կմրցի կատալոնական «Բարսելոնայի» հետ:   ...

Թրամփը թույլ է տվել չինական ապրանքների մաքսատուրքերը նվազեցնել

08:10 18.04.2025

Թրամփը թույլ է տվել չինական ապրանքների մաքսատուրքերը նվազեցնել

ԱՄՆ-ի 145% մաքսատուրքերը, որոնք սահմանվում են չինական ապրանքների վրա, կարող են կրճատվել և դժվար թե այն բարձրացվի։ Այս մասին հինգշաբթի օրը Սպիտակ տանը լրագրողների հարցերին պատասխանելիս հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ «Ես չեմ ուզում, որ սակագները բարձրանան, ես կարող եմ չբարձրացնել դրանք կամ, նույնիսկ, հնարավոր է ցանկանամ իջեցնել դրանք որոշակի մակարդակի»,- ասել է պետության […] ...

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

08:00 18.04.2025

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ ավտոճանապարհը։ ...

Հոկեյում էական առաջընթաց ունենք

00:00 18.04.2025

Հոկեյում էական առաջընթաց ունենք

Երևանի գեղասահքի և տափօղակով հոկեյի մանկապատանեկան մարզադպրոցում անցկացվում է տափօղակով հոկեյի IV դիվիզիոնի աշխարհի առաջնությունը, որին մասնակցում է նաև Հայաստանի տափօղակով հոկեյի հավաքականը: Ի դեպ, եզրափակիչ խաղը կկայանա ապրիլի 19-ին: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Վերջին տարիների ընթացքում այս մարզաձևում էական առաջընթաց ունենք։ 2023 թվականից փաստացի գործում է հոկեյի լիգան, և այս պահի դրությամբ […] ...

Լարսը փակ է բեռնատարների համար

23:59 17.04.2025

Լարսը փակ է բեռնատարների համար

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է միայն բեռնատարների համար: ...

BACK_TO_TOP