Վարչապետը ներկա է գտնվել Փոքր Վեդիի նորակառույց դպրոցի բացման արարողությանը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
22 02 2025
  • $
    394.41
  • RUBLE
    4.46
  • 412.67
WEATHER
--7.91 oC

Վարչապետը ներկա է գտնվել Փոքր Վեդիի նորակառույց դպրոցի բացման արարողությանը

16:56 22.02.2025

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել Փոքր Վեդու նորակառույց միջնակարգ դպրոցի բացման արարողությանը:

Վարչապետը շրջել է դպրոցում, ծանոթացել իրականացված աշխատանքներին և ստեղծված պայմաններին: Ծրագրի ընդհանուր արժեքը կազմել է 1 մլրդ 929 մլն դրամ: Այն իրականացվել է Կառավարության համաֆինանսավորմամբ Ասիական զարգացման բանկի Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագրով: Իրականացված աշխատանքների արդյունքում Փոքր Վեդի բնակավայրն ունի նոր դպրոց՝ 432 աշակերտ նախագծային հզորությամբ։

Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է ներկաներին դպրոցի շինարարության ավարտի առիթով և նշել.

«Ուզում եմ նախևառաջ շնորհակալություն հայտնել Հայաստանի Հանրապետության բոլոր աշխատող, արդյունք ստեղծող և օրենքով սահմանված հարկերը վճարող քաղաքացիներին: Հարկ վճարողների շնորհիվ, առաջին հերթին, նրանց ֆինանսավորման շնորհիվ է այս դպրոցը կառուցվել, ինչպես ճանապարհները, մանկապարտեզները, հանրային բազմաթիվ կառույցներ»:

Վարչապետը շնորհակալություն է հայտնել նաև դպրոցի կառուցման տարբեր փուլերում իրենց մասնակցությունն ունեցած բոլոր պատկան մարմիններին, շինարարական կազմակերպություններին, ընդգծել, որ շինարարական աշխատանքների որակի փոփոխությունն ակնհայտ է:

Դպրոցի նկատմամբ վերաբերմունքը, ըստ Նիկոլ Փաշինյանի, սկսվում է հենց շենքից:

«Մեզ համար շատ կարևոր է, որ դպրոցը լինի ամենատեսանելի, ամենակարևոր շենքը, որովհետև այստեղ, իրոք, շատ բան ենք մենք սովորում: Սա կրթական պրոցես է և՛ Կառավարության համար, և՛ ուսուցիչների, և՛ աշակերտների, և՛ համայնքի, և՛ բոլորիս համար»,- նշել է վարչապետը և հավելել, որ դպրոցը սովորեցնում է նաև համակեցություն, շրջակա միջավայրի հետ ներդաշնակ լինել և այլն:

Վարչապետը գոհունակությամբ է արձանագրել, որ «300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագիրը հաջողությամբ շարունակվում է, որի շրջանակում էլ կառուցվել է Փոքր Վեդու միջնակարգ դպրոցը: Նիկոլ Փաշինյանն ընդգծել է.

«Ես հույս ունեմ, որ այս շենքը, որ մենք այսօր ձեզ ենք հանձնում, կկենդանացնեք, որովհետև շենքը՝ շենք, բայց դպրոցն ապրելու է ձեզնով, դպրոցն ապրելու է այնպես, ինչպես դուք եք ապրեցնելու: Եվ ես համոզված եմ, որ Փոքր Վեդիում դպրոցը կապրի, կզարգանա և դրանից Փոքր Վեդիի և Հայաստանի Հանրապետության կյանքն ավելի տեսանելի կլինի և հեռանկարին ավելին միտված կլինի»:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

«Ես չեմ կարող». P. Diddy-ի փաստաբանը հրաժարվել է ներկայացնել ռեփերի շահերը դատարանում

23:59 22.02.2025

«Ես չեմ կարող». P. Diddy-ի փաստաբանը հրաժարվել է ներկայացնել ռեփերի շահերը դատարանում

Ամերիկացի ռեփեր P. Diddy-ի (իսկական անունը՝ Շոն Քոմբս) փաստաբան Էնթոնի Ռիկկոն հրաժարվել է արտիստի շահերը ներկայացնել դատարանում։ Այս մասին հայտնում է The Sun-ը՝ վկայակոչելով փաստաբանի հայտարարությունը։ Ռիկկոն միջնորդություն է ներկայացրել Նյու Յորքի դատարան գործից հրաժարվելու մասին: «Չնայած ես Շոն Քոմբսին տրամադրել եմ դատարանի կողմից պահանջվող բարձր մակարդակի իրավական ներկայացուցչություն, ես ոչ մի դեպքում չեմ կարող […] ...

ԱՄԷ պաշտպանության նախարարը պարաշյուտով ցատկել է աշխարհի ամենաբարձր երկնաքերից

23:28 22.02.2025

ԱՄԷ պաշտպանության նախարարը պարաշյուտով ցատկել է աշխարհի ամենաբարձր երկնաքերից

Արաբական Միացյալ Էմիրությունների (ԱՄԷ) փոխվարչապետ և պաշտպանության նախարար, Դուբայի թագաժառանգ շեյխ Համդան բին Մուհամեդ բին Ռաշիդ Ալ Մաքթումը պարաշյուտով ցատկել է աշխարհի ամենաբարձր երկնաքերից և տեսանյութ հրապարակել Instagram-ի իր էջում: Տեսանյութում երևում է, որ թագաժառանգը 15 երկրների 31 այլ մարզիկների հետ ցատկում է Բուրջ Խալիֆա երկնաքերի 139-րդ հարկից։ Գրառումն արդեն ունի ավելի քան 5 միլիոն […] ...

Սուրեն Քոսակյանը դարձել է կարատեի աշխարհի երիտասարդական լիգայի չեմպիոն

23:14 22.02.2025

Սուրեն Քոսակյանը դարձել է կարատեի աշխարհի երիտասարդական լիգայի չեմպիոն

ԱՄԷ-ի Ֆուջեյրա քաղաքում ընթացող կարատեի աշխարհի երիտասարդական լիգա – Fujairah 2025 առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ Սուրեն Քոսակյանը, Junior -76 կգ քաշային կարգում հաղթելով բոլոր մենամարտերը, դարձել է մրցաշարի հաղթող: Այս մասին հայտնել են Հայաստանի Կարատեի Ազգային Ֆեդերացիայից: Քոսակյանը 16-17 տ. -76 կգ քաշային կարգի եզրափակիչ էր դուրս եկել՝ հաղթելով 5 մենամարտ, այդ թվում` նույն քաշային կարգում […] ...

2021-2025 թվականներին Փարաքար համայնքում կառուցվել և շահագործման է հանձնվել 2 դպրոց

22:54 22.02.2025

2021-2025 թվականներին Փարաքար համայնքում կառուցվել և շահագործման է հանձնվել 2 դպրոց

ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը Ֆեյսբուքի իր էջում տեղեկացրել է Փարաքարում արված և մեկնարկող աշխատանքների մասին: Ֆեյսբուքի իր էջում նախարարը մասնավորապես գրել է. «2021-2025 թվականներին Փարաքար համայնքում կառուցվել և շահագործման է հանձնվել 2 դպրոց, որոնց շինարարական աշխատանքների արժեքը շուրջ 4 միլիարդ դրամ է։ Ընթացքի մեջ են մարզադպրոցի կառուցման աշխատանքները, հիմնանորոգվել է շուրջ […] ...

Իրավիճակը ՀՀ ճանապարհներին՝ 22:30-ի դրությամբ

22:38 22.02.2025

Իրավիճակը ՀՀ ճանապարհներին՝ 22:30-ի դրությամբ

Փետրվարի 22-ին՝ ժամը 22:30-ի դրությամբ Սիսիանի, Գորիսի, Կապանի, Մեղրիի, Վանաձորի, Աբովյանի, Հրազդանի տարածաշրջաններում և Վարդենյաց լեռնանցքում ձյուն է տեղում։ Ջերմուկի խաչմերուկից մինչև Կապան քաղաք ավտոճանապարհը փակ է ծանրաքաշ և կցորդով տրանսպորտային միջոցների համար։ Սիսիանի տարածաշրջանի «Զանգեր» կոչվող հատվածը և Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդով տրանսպորտային միջոցների համար, իսկ մյուս տրանսպորտային միջոցների համար՝ դժվարանցանելի։ Հ-46 հանրապետական […] ...

Երևանն ու Դուշանբեն պատրաստակամություն են հայտնել համագործակցության համակողմանի զարգացման

22:24 22.02.2025

Երևանն ու Դուշանբեն պատրաստակամություն են հայտնել համագործակցության համակողմանի զարգացման

Տաջիկստանի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Արմեն Ղևոնդյանը (նստավայրը՝ Աստանա) իր հավատարմագրերը հանձնեց Տաջիկստանի Հանրապետության նախագահ Էմոմալի Ռահմոնին։ Այս մասին հայտնել են Տաջիկստանում ՀՀ դեսպանությունից: «Ազգի պալատ» պետական նստավայրում կայացած՝ 9 օտարերկրյա դեսպանների հավատարմագրերի հանձնման արարողությանը նախագահ Է․Ռահմոնն ընդգծել է, որ նորանշանակ դեսպանների կողմից ներկայացված պետությունների հետ գործընկերության շարունակականությունը Տաջիկստանը դիտարկում է որպես […] ...

BACK_TO_TOP