14:12 22.02.2025
Այսօր՝ փետրվարի 22-ին, ճանապարհի մերկասառույցի պատճառով շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 00։50-ի սահմաններում՝ Երևանյան խճուղում, բախվել են 2 «Lada Priora», «BMW», «Mercedes ML», «Mercedes G» և «Audi» մակնիշի ավտոմեքենաները։
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան:
Վթարի փաստով ՊԾ Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում, որտեղ էլ պարզվում է վարորդների ինքնությունը։
Վարորդները ենթարկվել են սթափության փորձաքննության, եղել են սթափ։
22:24 22.02.2025
Երևանն ու Դուշանբեն պատրաստակամություն են հայտնել համագործակցության համակողմանի զարգացմանՏաջիկստանի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Արմեն Ղևոնդյանը (նստավայրը՝ Աստանա) իր հավատարմագրերը հանձնեց Տաջիկստանի Հանրապետության նախագահ Էմոմալի Ռահմոնին։ Այս մասին հայտնել են Տաջիկստանում ՀՀ դեսպանությունից: «Ազգի պալատ» պետական նստավայրում կայացած՝ 9 օտարերկրյա դեսպանների հավատարմագրերի հանձնման արարողությանը նախագահ Է․Ռահմոնն ընդգծել է, որ նորանշանակ դեսպանների կողմից ներկայացված պետությունների հետ գործընկերության շարունակականությունը Տաջիկստանը դիտարկում է որպես […] ...
22:13 22.02.2025
Արագածոտնում «BMW»-ն դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել հողաթմբին և գլխիվայր շրջվելՓետրվարի 22-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 14։10-ի սահմաններում Նոր Երզնկա-Եղվարդ H6 ավտոճանապարհի 9 կմ հատվածում Կոտայքի մարզի բնակիչ 34-ամյա Հարազատ Առաքելյանը, իր վարած «BMW» մակնիշի ավտոմեքենայով, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել է հողաթմբին և գլխիվայր շրջվել։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան։ Վթարի փաստով ՊԾ Արագածոտնի […] ...
21:54 22.02.2025
Քննարկվել են Հայաստան-Իրան հարաբերությունների զարգացման հեռանկարները, տարածաշրջանային անվտանգության հարցերըՓետրվարի 22-ին ՀՀ դեսպան Գրիգոր Հակոբյանը հանդիպել է ԻԻՀ գերագույն առաջնորդի խորհրդական, Արտաքին հարաբերությունների ռազմավարական խորհրդի ղեկավար Քամալ Խարազիի հետ։ Այդ մասին հայտնել է Իրանում ՀՀ դեսպանությունը: Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստան-Իրան հարաբերությունների զարգացման հեռանկարները, տարածաշրջանային անվտանգության հարցերը և երկկողմ համագործակցության խորացման հնարավորությունները։ Կողմերը կարևորել են քաղաքական ակտիվ երկխոսության շարունակականությունը, ինչպես նաև տնտեսական, ենթակառուցվածքային կապերի […] ...
21:43 22.02.2025
Վահագն Դավթյանը ոսկե մեդալ է նվաճել աշխարհի գավաթի առաջին փուլումՄարմնամարզիկ Վահագն Դավթյանը 14,133 միավորով ոսկե մեդալ է նվաճել Գերմանիայի Կոդբուս քաղաքում անցկացվող աշխարհի գավաթի խաղարկության առաջին փուլի օղակների վարժությունում։ Այս մասին նշվում է ՀՀ Մարմնամարզության ֆեդերացիայի Ֆեյսբուքի էջում: Այս վարժությունում Հայաստանի մյուս ներկայացուցիչ Արթուր Ավետիսյանը 13,966 միավորով 4-րդն է: Ավելի վաղ նժույգ-թափերի վարժություն հանդես եկան Համլետ Մանուկյանը և Մամիկոն Խաչատրյանը, ովքեր մրցանակային տեղեր չզբաղեցրին: ...
21:26 22.02.2025
Մայրաքաղաքի վարչական շրջաններում ձնամաքրման աշխատանքներն ակտիվ ընթացքի մեջ ենՄայրաքաղաքի բոլոր վարչական շրջաններում ձնամաքրման աշխատանքները ակտիվ ընթացքի մեջ են։ Այդ թվում Քանաքեռ-Զեյթուն, Նոր Նորք, Ավան վարչական շրջաններում իրականացվում են մայթերից, բակային տարածքներից սառույցի և ձնամաքրման աշխատանքներ։ Իրականացվող աշխատանքները ներկայացնում են վարչական շրջանների ղեկավարներն ու աշխատակիցները, ովքեր անում են հնարավորը` ապահովելով քաղաքի բնականոն կյանքը։ Այս մասին հայտնել են քաղաքապետարանից: Մանրամասները՝ տեսանյութում։ ...