Պետությանը և համայնքին պատճառված շուրջ 40 միլիոն դրամ վնասի վերականգնում․ ամփոփվել են Լոռու մարզի դատախազության 2024 թվականի աշխատանքները – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
22 02 2025
  • $
    394.41
  • RUBLE
    4.46
  • 412.67
WEATHER
--4.91 oC

Պետությանը և համայնքին պատճառված շուրջ 40 միլիոն դրամ վնասի վերականգնում․ ամփոփվել են Լոռու մարզի դատախազության 2024 թվականի աշխատանքները

11:14 22.02.2025

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի գլխավորությամբ 2025 թվականի փետրվարի 20-ին ամփոփվել են Լոռու մարզի դատախազության 2024 թվականի աշխատանքները:

Ամփոփմանը ներկա են եղել ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Եղիազար Ավագյանը, Լոռու մարզի դատախազ Արմեն Շահբազյանը, Լոռու մարզպետ Արամ Ղազարյանը, Դատախազության գլխավոր քարտուղար Մհեր Ափրիկյանը, Ներքին գործերի նախարարության, Ազգային անվտանգության ծառայության, Քննչական կոմիտեի մարզային կառույցների ղեկավարները, մարզի դատախազության դատախազները, այլք:

Արմեն Շահբազյանը ներկայացրել է Լոռու մարզի դատախազության 2024 թվականի աշխատանքների մասին զեկուցագիրը՝ ի թիվս այլնի անդրադառնալով 2024 թվականի ընթացքում մարզում նախաձեռնված քրեական վարույթներին, դատարան ուղարկված գործերին և այլն: Այս համատեքստում մարզի դատախազը տեղեկացրել է, որ 2024 թվականին նախաձեռնվել է 3947 քրեական վարույթ (2023 թվականին՝ 3566), դատախազների կողմից հաստատված մեղադրական եզրակացությամբ դատարան է հանձնվել 561 քրեական վարույթ (2023 թվականին՝ 533 քրեական վարույթ): Արմեն Շահբազյանի խոսքով՝ 2024 թվականին դատարաններում քննվել և ավարտվել է 454 քրեական գործ՝ 490 անձի վերաբերյալ (2023 թվականին՝ 532 քրեական գործ՝ 560 անձի վերաբերյալ):

2024 թվականին քրեական վարույթներով պետությանը և համայնքին պատճառվել է 131 միլիոն 671 հազար դրամի վնաս, որից վերականգնվել է 40 միլիոն 38 հազար դրամը (2023 թվականին՝ 120 միլիոն 874 հազար դրամ, որից վերականգնվել է 5 միլիոն 311 հազար դրամը):

Մարզի դատախազը, անդրադառնալով Լոռու մարզի դատախազությունում պետական և համայնքային շահերի պաշտպանության լիազորության շրջանակում իրականացված աշխատանքներին, տեղեկացրել է, որ 2024 թվականին նախաձեռնել են 92 ուսումնասիրություն՝ 2023 թվականի 12-ի դիմաց: Դրանք վերաբերել են Վանաձորում գործած կինոթատրոնների օտարումների գործընթացներին, Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված՝ քաղաքացիներին և իրավաբանական անձանց փոխանցման ոչ ենթակա հողատարածների օտարումների գործընթացներին, կառուցապատման ենթակա հողամասերի օտարման գործընթացների օրինականությանը, գետափնյա տարածքներում մասնավոր սեփականության իրավունքով փոխանցման ոչ ենթակա հողերին։

Արմեն Շահբազյանի խոսքով՝ ուսումնասիրության արդյունքներով ներկայացվել է քրեական վարույթ նախաձեռնելու 2 հաղորդում, երկու հողամասերի (մայթի և այգու հատված) օտարման վերաբերյալ ուսումնասիրություններն ավարտական փուլում են, նախապատրաստվում են հաղորդումներ: «Կինոթատրոնների օտարման գործընթացների ուսումնասիրության արդյունքում պարզվել են «Գուգարք» կինոթատրոնի օտարման գործընթացում տեղի ունեցած առերևույթ խախտումների վերաբերյալ տվյալներ: Ուսումնասիրությունն ավարտելու համար անհրաժեշտ փաստաթղթեր են պահանջվել Ազգային արխիվից, որոնք ստանալուն և ուսումնասիրելուն պես կկիրառվեն դատախազական ներգործության անհրաժեշտ միջոցներ»,- նշել է Լոռու մարզի դատախազը՝ հավելելով, որ 2024 թվականին մարզի դատախազների կողմից դատարան է ներկայացվել պետական (համայնքային) շահերի պաշտպանության 11 հայց, հայցագնի ընդհանուր չափը՝ 15 միլիոն 900 հազար դրամ: Ընթացքում է գտնվում 76 հայց՝ բռնագանձման ենթակա գումարի ընդհանուր չափը՝ 427 միլիոն 233 հազար դրամ:

Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը, ի թիվս այլնի, մարզի դատախազին հանձնարարել է ակտիվացնել աշխատանքները պետական և համայնքային շահերի պաշտպանության ոլորտում, ինչպես նաև մարզային իրավապահ գործընկերների հետ համագործակցությամբ խստացնել հանքարդյունաբերության ոլորտում հանցագործությունների բացահայտման և քննության աշխատանքները։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Լրատվամիջոցները հայտնել են պաշտպանական ծախսերն ավելացնելու Մեծ Բրիտանիայի վարչապետի ծրագրերի մասին

19:40 22.02.2025

Լրատվամիջոցները հայտնել են պաշտպանական ծախսերն ավելացնելու Մեծ Բրիտանիայի վարչապետի ծրագրերի մասին

Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը փետրվարի 27-ին Վաշինգտոն կատարած այցի ժամանակ մտադիր է հայտարարել պաշտպանության ծախսերը ՀՆԱ-ի 2,5%-ի 2,3%-ից հասցնելու ժամկետների մասին, ինչին Լոնդոնը, ամենայն հավանականությամբ, մտադիր է հասնել մինչև 2030 թվականը, գրում է Telegraph թերթը՝ հղում անելով աղբյուրներին: Սթարմերը բազմիցս խոստացել է պաշտպանական ծախսերը հասցնել ՀՆԱ-ի 2,5%-ի, սակայն հրաժարվել է ժամկետներ տալ: Նա ասել […] ...

Օրբան. Ուկրաինան երբեք չի դառնա ԵՄ անդամ

19:28 22.02.2025

Օրբան. Ուկրաինան երբեք չի դառնա ԵՄ անդամ

Ուկրաինան երբեք չի միանա Եվրամիությանը, եթե գործի հակառակ Հունգարիայի շահերին: Այս մասին հայտարարել է Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը՝ ելույթ ունենալով Բուդապեշտում անցած տարվա քաղաքական արդյունքների և իր կառավարության առաջնահերթությունների վերաբերյալ: «Ուկրաինան կդառնա՞ Եվրամիության անդամ»,- հարցրել է կառավարության ղեկավարը։ «Սա կորոշեն հունգարացիները»,- ասել է Օրբանը: Նա ընդգծել է, որ «հակառակ Հունգարիայի և հունգարացիների շահերին՝ Ուկրաինան երբեք […] ...

Սթարմերը Զելենսկիին խոստացել է Թրամփի հետ քննարկել Ուկրաինայի ինքնիշխանության կարևորությունը

19:17 22.02.2025

Սթարմերը Զելենսկիին խոստացել է Թրամփի հետ քննարկել Ուկրաինայի ինքնիշխանության կարևորությունը

Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը Վլադիմիր Զելենսկիին խոստացել է, որ հաջորդ շաբաթ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ կքննարկի Ուկրաինայի ինքնիշխանության պահպանման անհրաժեշտությունը։ Այս մասին ասվում է Մեծ Բրիտանիայի կաբինետի ղեկավարի և Զելենսկիի հեռախոսազրույցից հետո վարչապետի աշխատակազմի տարածած հաղորդագրության մեջ։ Վարչապետն ընդգծել է, որ Ուկրաինան «պետք է լինի պատերազմի ավարտի ցանկացած բանակցությունների կենտրոնական մասնակիցը, և որ […] ...

Բելգիան պատրաստ է զինադադարից հետո զինվորներ ուղարկել Ուկրաինա

19:08 22.02.2025

Բելգիան պատրաստ է զինադադարից հետո զինվորներ ուղարկել Ուկրաինա

Բելգիան, Ֆրանսիային հետևելով, պատրաստ է զինվորներ ուղարկել Ուկրաինա, բայց միայն հրադադարից հետո՝ օդային աջակցությամբ և անվտանգության երաշխիքներով, Sudinfo թերթին տված հարցազրույցում ասել է Բելգիայի պաշտպանության նախարար Թեո Ֆրանկենը։ «Երբ կա հրադադարի համաձայնագիր, երբ կան խաղաղապահների օգտագործման հստակ կանոններ, երբ կա օդային աջակցություն, նման պայմաններում ես պատրաստ եմ բելգիացի զինվորականներին ուղարկել Ուկրաինա։ Բայց սա անվտանգության երաշխիքներ […] ...

Բունդեսթագի ընտրություններին ընդառաջ Բեռլինում ցույցեր են տեղի ունենում

18:58 22.02.2025

Բունդեսթագի ընտրություններին ընդառաջ Բեռլինում ցույցեր են տեղի ունենում

Բունդեսթագի (Գերմանիայի խորհրդարան) ընտրությունների նախօրեին Բեռլինում տեղի են ունենում զանգվածային ցույցեր, որոնք կազմակերպել են տարբեր քաղաքական հայացքների ներկայացուցիչները։ Գերմանիայի մայրաքաղաքում բողոքի ակցիաների հետ կապված մի քանի փողոցներ արգելափակվել են, հայտնում է ՏԱՍՍ-ի թղթակիցը։ Քաղաքում հերթապահություն են իրականացնում ոստիկանական մեծ ուժեր։ Կեսօրին մոտ աջ ծայրահեղականների երթին մասնակցել է մոտ 100 մարդ։ Նրանց նպատակն էր քայլել Ֆրիդրիխշտրասե […] ...

Ֆիլիպո. Մակրոնը կարող է նվաստացվել Վաշինգտոնում՝ Ուկրաինայի հարցում իր դիրքորոշման պատճառով

18:46 22.02.2025

Ֆիլիպո. Մակրոնը կարող է նվաստացվել Վաշինգտոնում՝ Ուկրաինայի հարցում իր դիրքորոշման պատճառով

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի այցը Միացյալ Նահանգներ, որը նախատեսված է հաջորդ շաբաթ, նրա համար կարող է նվաստացում լինել՝ Ուկրաինայի հարցում Վաշինգտոնի հետ ունեցած դիրքորոշումների տարբերության պատճառով։ Այս կարծիքն է հայտնել ֆրանսիական Patriots կուսակցության առաջնորդ Ֆլորիան Ֆիլիպոն։ «Կարծես նրան կանչել են, կարծում եմ՝ դժվար խոսակցություն կունենա, որպես կանոն, երբ նա հանդիպում է Թրամփի հետ, դրան միշտ […] ...

BACK_TO_TOP