10:38 22.02.2025
ՀՀ Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Էդգար Զաքարյանը աշխատանքային այցով գտնվում է Իրանի Իսլամական Հանրապետության մայրաքաղաք Թեհրանում՝ «Եվրասիա» երրորդ միջազգային ցուցահանդեսին մասնակցելու նպատակով։
Այցի շրջանակներում նախարարի տեղակալը հանդիպել է ԻԻՀ արդյունաբերության, հանքերի և առևտրի նախարարի տեղակալ, Առևտրի զարգացման կազմակերպության ղեկավար Դեհղան Դեհնավիի հետ։ Հանդիպմանը մասնակցել է նաև ԻԻՀ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Գրիգոր Հակոբյանը։
Քննարկվել են երկկողմ առևտրաշրջանառության ծավալները մեծացնելու հեռանկարները, ներդրումների հնարավորությունները և ՀՀ-ում համատեղ արդյունաբերական գոտիների ստեղծման ուղղությամբ փոխգործակցության հնարավորությունները։
Այնուհետև Էդգար Զաքարյանը և դեսպան Գրիգոր Հակոբյանը մասնակցել են «Եվրասիա» երրորդ միջազգային ցուցահանդեսի բացման արարողությանը, որտեղ ելույթով հանդես են եկել նաև ԻԻՀ նախագահ Մասուդ Փեզեշքիանը և ԵԱՏՄ երկրների մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներ։
19:28 22.02.2025
Օրբան. Ուկրաինան երբեք չի դառնա ԵՄ անդամՈւկրաինան երբեք չի միանա Եվրամիությանը, եթե գործի հակառակ Հունգարիայի շահերին: Այս մասին հայտարարել է Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը՝ ելույթ ունենալով Բուդապեշտում անցած տարվա քաղաքական արդյունքների և իր կառավարության առաջնահերթությունների վերաբերյալ: «Ուկրաինան կդառնա՞ Եվրամիության անդամ»,- հարցրել է կառավարության ղեկավարը։ «Սա կորոշեն հունգարացիները»,- ասել է Օրբանը: Նա ընդգծել է, որ «հակառակ Հունգարիայի և հունգարացիների շահերին՝ Ուկրաինան երբեք […] ...
19:17 22.02.2025
Սթարմերը Զելենսկիին խոստացել է Թրամփի հետ քննարկել Ուկրաինայի ինքնիշխանության կարևորությունըՄեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը Վլադիմիր Զելենսկիին խոստացել է, որ հաջորդ շաբաթ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ կքննարկի Ուկրաինայի ինքնիշխանության պահպանման անհրաժեշտությունը։ Այս մասին ասվում է Մեծ Բրիտանիայի կաբինետի ղեկավարի և Զելենսկիի հեռախոսազրույցից հետո վարչապետի աշխատակազմի տարածած հաղորդագրության մեջ։ Վարչապետն ընդգծել է, որ Ուկրաինան «պետք է լինի պատերազմի ավարտի ցանկացած բանակցությունների կենտրոնական մասնակիցը, և որ […] ...
19:08 22.02.2025
Բելգիան պատրաստ է զինադադարից հետո զինվորներ ուղարկել ՈւկրաինաԲելգիան, Ֆրանսիային հետևելով, պատրաստ է զինվորներ ուղարկել Ուկրաինա, բայց միայն հրադադարից հետո՝ օդային աջակցությամբ և անվտանգության երաշխիքներով, Sudinfo թերթին տված հարցազրույցում ասել է Բելգիայի պաշտպանության նախարար Թեո Ֆրանկենը։ «Երբ կա հրադադարի համաձայնագիր, երբ կան խաղաղապահների օգտագործման հստակ կանոններ, երբ կա օդային աջակցություն, նման պայմաններում ես պատրաստ եմ բելգիացի զինվորականներին ուղարկել Ուկրաինա։ Բայց սա անվտանգության երաշխիքներ […] ...
18:58 22.02.2025
Բունդեսթագի ընտրություններին ընդառաջ Բեռլինում ցույցեր են տեղի ունենումԲունդեսթագի (Գերմանիայի խորհրդարան) ընտրությունների նախօրեին Բեռլինում տեղի են ունենում զանգվածային ցույցեր, որոնք կազմակերպել են տարբեր քաղաքական հայացքների ներկայացուցիչները։ Գերմանիայի մայրաքաղաքում բողոքի ակցիաների հետ կապված մի քանի փողոցներ արգելափակվել են, հայտնում է ՏԱՍՍ-ի թղթակիցը։ Քաղաքում հերթապահություն են իրականացնում ոստիկանական մեծ ուժեր։ Կեսօրին մոտ աջ ծայրահեղականների երթին մասնակցել է մոտ 100 մարդ։ Նրանց նպատակն էր քայլել Ֆրիդրիխշտրասե […] ...
18:46 22.02.2025
Ֆիլիպո. Մակրոնը կարող է նվաստացվել Վաշինգտոնում՝ Ուկրաինայի հարցում իր դիրքորոշման պատճառովՖրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի այցը Միացյալ Նահանգներ, որը նախատեսված է հաջորդ շաբաթ, նրա համար կարող է նվաստացում լինել՝ Ուկրաինայի հարցում Վաշինգտոնի հետ ունեցած դիրքորոշումների տարբերության պատճառով։ Այս կարծիքն է հայտնել ֆրանսիական Patriots կուսակցության առաջնորդ Ֆլորիան Ֆիլիպոն։ «Կարծես նրան կանչել են, կարծում եմ՝ դժվար խոսակցություն կունենա, որպես կանոն, երբ նա հանդիպում է Թրամփի հետ, դրան միշտ […] ...
18:35 22.02.2025
Սոֆիայում զանգվածային բողոքի ցույց է տեղի ունեցել Բուլղարիայի՝ եվրոգոտի մտնելու դեմՍոֆիայում զանգվածային բողոքի ցույց է տեղի ունեցել Բուլղարիայում միասնական եվրոպական արժույթի ներդրման դեմ։ Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ-ի թղթակիցը, ցույցի կազմակերպիչը, որը մի քանի ժամով արգելափակել էր երթեւեկությունը Բուլղարիայի մայրաքաղաքի կենտրոնում եւ բախումների հանգեցրել ցուցարարների ու ոստիկանների միջեւ: «Մենք պայքարում ենք ի պաշտպանություն բուլղարական լևի և Բուլղարիայում եվրոյի ներդրման դեմ: Մենք բողոքում ենք Բուլղարիայի բռնի ընդգրկման […] ...