23:59 21.02.2025
Հրազենի գործադրմամբ կատարվող հանցագործություններն առավել մեծ հանրային վտանգավորություն ունեն և բնականորեն առաջ են բերում լայն հանրային հնչեղություն, հասարակության անհանդուրժողականություն, ոլորտն առավել խիստ գործիքակազմով վերահսկելու ընդհանրական պահանջ։ Այս մասին հայտնել են ՆԳՆ-ից։
Հենց այս օրինաչափ ակնկալիքներին արձագանքելու և հանրային անվտանգության գերակայության սկզբունքով Ներքին գործերի նախարարությունը շարունակում է ուշադրության կենտրոնում պահել ապօրինի շրջանառության մեջ գտնվող զենքերի հայտնաբերման աշխատանքները, ինչպես նաև մոնիթորինգի ենթարկել օրենսդրական դաշտը՝ ստանդարտի բերելով առկա կարգավորումները։
Ըստ այդմ՝ Ներքին գործերի նախարարությունը մշակել և շրջանառության մեջ է դրել «Զենքի շրջանառության կարգավորման մասին» օրենքում որոշակի փոփոխություններ նախատեսող օրենքի նախագիծը՝ անդրադառնալով պարգևատրական զենքերին։
Նախագիծն ունի հետևյալ նպատակները․
Ըստ այդմ՝ նախագծով նախատեսվում է.
Նախագծի հիմքում հանրության անվտանգության ապահովման և հանրային շահի գերակայության ՆԳՆ հանձնառությունն է։
Նախագիծը հանրային քննարկման համար հասանելի է հետևյալ հղմամբ՝ https://www.e-draft.am/projects/8341/
14:12 22.02.2025
Շղթայական ավտովթար՝ Երևանյան խճուղում. բախվել է 6 ավտոմեքենաԱյսօր՝ փետրվարի 22-ին, ճանապարհի մերկասառույցի պատճառով շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 00։50-ի սահմաններում՝ Երևանյան խճուղում, բախվել են 2 «Lada Priora», «BMW», «Mercedes ML», «Mercedes G» և «Audi» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան: Վթարի փաստով ՊԾ Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում, որտեղ էլ […] ...
14:00 22.02.2025
Փրկարարներն ու ոստիկանները արգելափակումից դուրս են բերել 1430 տրանսպորտային միջոց, օգնություն են ցուցաբերել 2889 քաղաքացուՁյան առատ տեղումներով պայմանավորված՝ փետրվարի 20-ից հանրապետության ամբողջ տարածքում ՆԳՆ Փրկարար ծառայությունն ու Ոստիկանությունն անցել են ուժեղացված ծառայության։ Մի շարք ճանապարհահատվածներին ՆԳՆ ենթակա ծառայությունները պարբերաբար իրականացրել են շրջայցեր, սահմանվել են հերթապահություններ՝ անհրաժեշտության դեպքում վարորդներին օգնություն ցուցաբերելու և քաղաքացիների անվտանգությունն ապահովելու նպատակով։ Երկու օրում փրկարարներն ու ոստիկանները արգելափակումից դուրս են բերել 1430 տրանսպորտային միջոց, օգնություն են […] ...
13:33 22.02.2025
ԱԳՆ-ում տեղի է ունեցել Քիմիական զենքի կոնվենցիայի շրջանակներում ստեղծած միջգերատեսչական հանձնաժողովի նիստ2025թ. փետրվարի 21-ին ՀՀ արտաքին գործերի նախարարությունում տեղի է ունեցել «Քիմիական զենքի մշակման, արտադրության, կուտակման, կիրառման, արգելման և դրա ոչնչացման մասին» կոնվենցիայից բխող պարտավորությունների կատարման աշխատանքները կանոնակարգելու նպատակով ստեղծած միջգերատեսչական հանձնաժողովի (Ազգային մարմին) նիստը: Քննարկվել են Քիմիական զենքի կոնվենցիայից բխող պարտավորությունների իրականացման ընթացքը, ՀՀ կարողությունների զարգացմանն ուղղված ծրագրերը, ինչպես նաև Հայաստանի և Քիմիական զենքի արգելման […] ...
13:26 22.02.2025
Լարսը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համարՎրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...
13:20 22.02.2025
Իրավիճակը ՀՀ ավտոճանապարհներինՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ և Ամբերդ ամրոց տանող ավտոճանապարհները։ Վարդենյաց լեռնանցքը (ձյուն), Լոռու մարզի բոլոր ավտոճանապարհները, Բերդ-Ճամբարակ (Հ-38), Նոյեմբերյան-Իջևան (Մ-16), Բերդ-Իջևան (Հ-37) ավտոճանապարհները, Ջերմուկի խաչմերուկից «Զանգեր» տանող հատվածը փակ են բեռնատարների համար, դժվարանցանելի՝ մյուս տրանսպորտային միջոցների […] ...
13:11 22.02.2025
Ալեն Սիմոնյանը հանդիպել է Իտալիայի Պատգամավորների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահի ու անդամների հետԱշխատանքային այցով Իտալիայում գտնվող ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հանդիպել է Իտալիայի Պատգամավորների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ջուլիո Տրեմոնտիի, փոխնախագահ Պաոլո Ֆորմենտինիի եւ հանձնաժողովի անդամների հետ: Հայ-իտալական օրակարգին եւ միջխորհրդարանական համագործակցությանը վերաբերող հարցերից բացի քննարկումների առանցքում են եղել նաեւ Հայաստանի եվրոպական ինտեգրմանը, ինչպես նաեւ Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ խաղաղության պայմանագրին վերաբերող հարցերը: Ալեն Սիմոնյանն […] ...