Մբապեն ինձ հիշեցնում է Ռոնալդոյին. Կալդերոն – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
22 02 2025
  • $
    394.41
  • RUBLE
    4.46
  • 412.67
WEATHER
--5.91 oC

Մբապեն ինձ հիշեցնում է Ռոնալդոյին. Կալդերոն

12:07 22.02.2025

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Մադրիդի «Ռեալի» նախկին նախագահ Ռամոն Կալդերոնը ասել է, որ Կիլիան Մբապեն իրեն հիշեցնում է բրազիլացի Ռոնալդոյին:

«Ինձ համար նա աշխարհի լավագույն խաղացողներից մեկն է: Նա ամեն ինչ ունի՝ լավագույնը դառնալու համար: Մբապեն ինձ հիշեցնում է Ռոնալդոյին: Նա արագ է, ուժեղ, կարող է գոլ խփել ցանկացած անկյունից:

Այժմ երկրպագուներն իսկապես վայելում են նրա խաղը: Կիլիանն այն ֆուտբոլիստն է, որին ես կցանկանայի տեսնել իմ թիմում»,- 73-ամյա Կալդերոնի խոսքերը մեջբերում է talkSPORT-ը:

Հիշեցնենք, որ Ֆրանսիայի հավաքականի ավագի հեթ-տրիկի շնորհիվ «Ռեալը» Չեմպիոնների լիգայի անցումային փլեյ-օֆֆի պատասխան խաղում տանը 3-1 հաշվով հաղթել էր անգլիական «Մանչեսթեր Սիթիին»:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

ԱՄՆ-ը Ուկրաինայի վերաբերյալ իր բանաձեւի նախագիծը քվեարկության կդնի ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում. Reuters

20:45 22.02.2025

ԱՄՆ-ը Ուկրաինայի վերաբերյալ իր բանաձեւի նախագիծը քվեարկության կդնի ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում. Reuters

ԱՄՆ-ը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին կառաջարկի քվեարկել Ուկրաինայում հակամարտությունը լուծելու վերաբերյալ իր բանաձեւի նախագիծը։ Ինչպես հայտնում է Reuters-ը, դա կարվի մինչ ամերիկյան բանաձեւի նախագիծը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեային (ԳԱ) ներկայացվելը։ Վկայակոչելով դիվանագիտական ​​աղբյուրները՝ Reuters-ը հայտնում է, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում քվեարկության ժամկետները դեռ համաձայնեցված չեն։ Միաժամանակ, ամերիկյան բանաձեւի տեքստը ուրբաթ օրը փոխանցվել է Անվտանգության խորհրդի անդամ երկրների […] ...

Ռուբիոն հայտարարել է Ուկրաինայում հակամարտությունը դադարեցնելու Թրամփի հանձնառության մասին

20:30 22.02.2025

Ռուբիոն հայտարարել է Ուկրաինայում հակամարտությունը դադարեցնելու Թրամփի հանձնառության մասին

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Անդրեյ Սիբիգայի հետ զրույցում հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ ուկրաինական հակամարտությանը վերջ դնելու մտադրության մասին, ասվում է Պետդեպարտամենտի կայքում տեղադրված մամուլի հաղորդագրության մեջ։ «Պետքարտուղար Մարկո Ռուբիոն ուրբաթ օրը զրուցել է Ուկրաինայի արտգործնախարար Անդրեյ Սիբիգայի հետ՝ վերահաստատելու նախագահ Թրամփի հանձնառությունը Ուկրաինայում հակամարտությունը դադարեցնելու հարցում, այդ թվում՝ ՄԱԿ-ի […] ...

Հունաստանի վարչապետը Զելենսկիի հետ քննարկել է Ուկրաինայի իրավիճակը

20:23 22.02.2025

Հունաստանի վարչապետը Զելենսկիի հետ քննարկել է Ուկրաինայի իրավիճակը

Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը Վլադիմիր Զելենսկիի հետ հեռախոսազրույցում կարծիք է հայտնել, որ Ուկրաինան պետք է որոշի իր համար ընդունելի խաղաղության շրջանակը, հաղորդում է Հունաստանի վարչապետի մամուլի ծառայությունը։ Զրույցի ընթացքում քննարկվել են վերջին իրադարձությունները՝ Հունաստանի վարչապետը հաստատել է, որ Ուկրաինան պետք է որոշի իր երկրի համար խաղաղության ընդունելի շրջանակը, և որ առանց Ուկրաինայի ոչինչ չի կարող […] ...

Ավստրիայի կանցլերի պաշտոնակատարը հայտարարել է քաղաքականությունից հեռանալու մասին

20:13 22.02.2025

Ավստրիայի կանցլերի պաշտոնակատարը հայտարարել է քաղաքականությունից հեռանալու մասին

Ավստրիայի արտաքին գործերի նախարարության ղեկավար և հանրապետության կանցլերի պաշտոնակատար Ալեքսանդր Շալենբերգը X սոցիալական ցանցում հայտարարել է, որ հեռանում է քաղաքականությունից և չի միանալու նոր կառավարությանը։ «Ինչպես ասում էին հին հույները, կյանքում միակ հաստատունը փոփոխությունն է: Ավստրիայի դաշնային կառավարության անդամ լինելուց գրեթե վեց տարի հետո ես որոշեցի, որ ժամանակն է փոփոխությունների: Այս որոշումը հանկարծակի չի եկել. […] ...

Ջերմուկի խաչմերուկից մինչև ավտոճանապարհները փակ են ծանրաքաշ և կցորդով տրանսպորտային միջոցների համար

20:05 22.02.2025

Ջերմուկի խաչմերուկից մինչև ավտոճանապարհները փակ են ծանրաքաշ և կցորդով տրանսպորտային միջոցների համար

Փետրվարի 22-ին՝ ժամը 20:00-ի դրությամբ, Արարատի, Սիսիանի, Գորիսի, Կապանի, Մեղրիի, Թալինի, Արթիկի, Ախուրյանի, Բաղրամյանի, Աբովյանի, Հրազդանի, Դիլիջանի տարածաշրջաններում ձյուն է տեղում։ Ջերմուկի խաչմերուկից մինչև ավտոճանապարհները փակ են ծանրաքաշ և կցորդով տրանսպորտային միջոցների համար։ Սիսիանի տարածաշրջանի «Զանգեր» կոչվող հատվածը և Վարդենյաց լեռնանցքը փակ են կցորդով տրանսպորտային միջոցների համար, իսկ մյուս տրանսպորտային միջոցների համար՝ դժվարանցանելի։ Հ-46 հանրապետական […] ...

SHANTNEWS

20:00 22.02.2025

SHANTNEWS

BACK_TO_TOP