Տավուշում ապօրինի ծառահատումների դեպքերով վերականգնվել է շուրջ 24 միլիոն դրամ. հանձնարարվել է խստացնել ապօրինի անտառահատումների դեմ պայքարը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
22 02 2025
  • $
    394.41
  • RUBLE
    4.46
  • 412.67
WEATHER
--5.91 oC

Տավուշում ապօրինի ծառահատումների դեպքերով վերականգնվել է շուրջ 24 միլիոն դրամ. հանձնարարվել է խստացնել ապօրինի անտառահատումների դեմ պայքարը

19:50 21.02.2025

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի գլխավորությամբ 2025 թվականի փետրվարի 21-ին ամփոփվել են Տավուշի մարզի դատախազության 2024 թվականի աշխատանքները:

Ամփոփմանը ներկա են եղել ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Եղիազար Ավագյանը, Տավուշի մարզի դատախազ Արմեն Մուրադյանը, Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը, Դատախազության գլխավոր քարտուղար Մհեր Ափրիկյանը, Ներքին գործերի նախարարության, Ազգային անվտանգության ծառայության, Քննչական կոմիտեի մարզային կառույցների ղեկավարները, մարզի դատախազության դատախազները, այլք:

Արմեն Մուրադյանը ՀՀ գլխավոր դատախազին է ներկայացրել Տավուշի մարզի դատախազության 2024 թվականի աշխատանքների մասին զեկուցագիրը, անդրադարձել է մարզում նախաձեռնված քրեական վարույթների վիճակագրությանը, մեղադրական եզրակացությամբ դատարան հանձնված քրեական վարույթներին, դատարանում ավարտված գործերին և այլն: Այս համատեքստում Տավուշի մարզի դատախազը տեղեկացրել է, որ 2024 թվականի ընթացքում նախաձեռնվել է 2048 քրեական վարույթ (2023 թվականի՝ 2046 քրեական վարույթ), դատախազների կողմից մեղադրական եզրակացությամբ դատարան է հանձնվել 348 քրեական վարույթ՝ 363 անձի վերաբերյալ (2023 թվականին՝ 296 քրեական վարույթ՝ 320 անձի վերաբերյալ), 362 քրեա­կան գործով՝ 371 անձի վերաբերյալ, կայացվել է մեղադրական դատավճիռ (2023 թվականին՝ 208 քրեական գործ՝ 224 անձի վերաբերյալ):

Արմեն Մուրադյանի խոսքով՝ 2024 թվականի ընթացքում մարզում քննված և ավարտված քրեական վարույթներով հանցագործության հետևանքով պետությանը պատճառված վնասը կազմել է 37 միլիոն 270 հազար դրամ, որից վերականգնվել է 32 միլիոն 171 հազար դրամը՝ պատճառված վնասի 86,3%-ը (ապօրինի ծառահատումների դեպքերով վերականգնվել է 24 միլիոն 145 հազար դրամ):

Մարզի դատախազը, անդրադառնալով 2024 թվականի ընթացքում Տավուշի մարզի դատախազությունում պետական և համայնքային շահերի պաշտպանության ոլորտում կատարված ուսումնասիրություններին՝ նշել է, որ դրանց արդյունքում նախաձեռնվել է 1 քրեական վարույթ, 1 ուսումնասիրության արդյունքներն ուղարկվել են Հակակոռուպցիոն կոմիտե, 1 ուսումնասիրության արդյունքում 2025 թվականին հաղորդում է ուղարկվել Հակակոռուպցիոն կոմիտե, որի հիման վրա նախաձեռնվել է քրեական վարույթ, 1 ուսումնասիրության արդյունքում՝ դատախազական ներգործության հետևանքով, Իջևան համայնքին է վերադարձվել ընդհանուր 3,1845 հա մակերեսով 5 անշարժ գույք:

Արմեն Մուրադյանը նշել է, որ դատարանների վարույթում քննվող՝ պետական և համայնքային շահերի պաշտպանության 28 հայցերի հայցագինը 985 միլիոն 957 հազար դրամ է: «2024 թվականի ընթացքում Տավուշի մարզի դատախազության կողմից ներկայացվել է 8 հայցադիմում՝ շուրջ 7 միլիոն դրամ հայցագնով»,- տեղեկացրել է Տավուշի մարզի դատախազը և ընդգծել, որ 2024 թվականին դատարանների կողմից բավարարվել են մարզի դատախազության կողմից ներկայացված 11 հայցերը (2023 թվականին՝ 6 հայց), որոնցով բռնագանձման ենթակա գումարի չափը կազմում է 23 միլիոն 953 հազար դրամ (2023 թվականին՝ 9 միլիոն 381 հազար դրամ):

Աննա Վարդապետյանը մարզի դատախազին հանձնարարել է մարզային գործընկեր իրավապահ կառույցների հետ համագործակցությամբ խստացնել պայքարը ապօրինի անտառահատումների դեմ, 2025 թվականին ուշադրության կենտրոնում պահել պետական և համայնքային շահերի պաշտպանության ոլորտում իրականացվող աշխատանքներն ու գետափնյա տարածքներում մասնավոր սեփականության իրավունքով փոխանցման ոչ ենթակա հողերի վերաբերյալ ուսումնասիրությունները:

Մարզային այցի շրջանակում ՀՀ գլխավոր դատախազն այցելել է Դատախազության՝ Դիլիջանում գտնվող հիմնանորոգված նստավայր, որտեղ տեղակայված է նաև Տավուշի կայազորի զինվորական դատախազությունը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Պենտագոնը աշխատանքից կազատի 5400 քաղաքացիական ծառայողի

11:43 22.02.2025

Պենտագոնը աշխատանքից կազատի 5400 քաղաքացիական ծառայողի

ԱՄՆ պաշտպանության նախարարությունը մտադիր է աշխատանքից հեռացնել 5400 քաղաքացիական ծառայողի։ Այս մասին ասվում է Պենտագոնի ուրբաթ օրը տարածած հայտարարության մեջ։ «Պաշտպանության նախարարությունը վերանայում է փորձաշրջան անցնող աշխատակիցների կազմը։ Մենք ակնկալում ենք, որ մոտ 5,400 փորձաշրջանային քաղաքացիական ծառայողներ կհեռացվեն հաջորդ շաբաթվանից: Դրանից հետո մենք կդադարեցնենք աշխատանքի ընդունումը, մինչ կանցկացնենք մեր անձնակազմի կարիքների հետագա վերանայումը», – ասվում […] ...

Ամերիկացի բասկետբոլիստը որակազրկվել է 25 խաղով

11:34 22.02.2025

Ամերիկացի բասկետբոլիստը որակազրկվել է 25 խաղով

«Միլուոկի Բաքսի» հարձակվող Բոբի Պորտիսը որակազրկվել է 25 խաղով: Ամերիկացին խախտել է հակադոպինգային ընթացակարգը, և լիգան որոշել է պատժել նրան: Կանոնավոր առաջնության այս մրցաշրջանում «Միլուոկին» կանցկացնի ևս 29 խաղ, ինչը նշանակում է, որ փլեյ-օֆֆ դուրս գալու դեպքում Պորտիսը կվերադառնա թիմի կազմ: 30-ամյա բասկետբոլիստն ընթացիկ մրցաշրջանում մեկ խաղում վաստակում միջինը է 13,7 միավոր: Պորտիսը 2021 թվականին […] ...

ԱՄՆ-ը փետրվարի 24-ին բանաձև կներկայացնի Ուկրաինայի հակամարտության կարգավորման վերաբերյալ

11:25 22.02.2025

ԱՄՆ-ը փետրվարի 24-ին բանաձև կներկայացնի Ուկրաինայի հակամարտության կարգավորման վերաբերյալ

Միացյալ Նահանգները փետրվարի 24-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեային կներկայացնի Ուկրաինայի հակամարտության կարգավորման վերաբերյալ իր մշակած բանաձեւի նախագիծը։ Այս մասին X-ում հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։ Նրա խոսքով՝ ԱՄՆ-ը փետրվարի 24-ին «պատմական բանաձեւ կառաջարկի ՄԱԿ-ին, որին պետք է աջակցեն կազմակերպության բոլոր անդամները՝ խաղաղության ճանապարհ հարթելու համար»։ Ռուբիոն նշել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը «հանձնառու է […] ...

Պետությանը և համայնքին պատճառված շուրջ 40 միլիոն դրամ վնասի վերականգնում․ ամփոփվել են Լոռու մարզի դատախազության 2024 թվականի աշխատանքները

11:14 22.02.2025

Պետությանը և համայնքին պատճառված շուրջ 40 միլիոն դրամ վնասի վերականգնում․ ամփոփվել են Լոռու մարզի դատախազության 2024 թվականի աշխատանքները

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի գլխավորությամբ 2025 թվականի փետրվարի 20-ին ամփոփվել են Լոռու մարզի դատախազության 2024 թվականի աշխատանքները: Ամփոփմանը ներկա են եղել ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Եղիազար Ավագյանը, Լոռու մարզի դատախազ Արմեն Շահբազյանը, Լոռու մարզպետ Արամ Ղազարյանը, Դատախազության գլխավոր քարտուղար Մհեր Ափրիկյանը, Ներքին գործերի նախարարության, Ազգային անվտանգության ծառայության, Քննչական կոմիտեի մարզային կառույցների ղեկավարները, մարզի […] ...

Վան Պերսին կգլխավորի «Ֆեյենորդը»

10:55 22.02.2025

Վան Պերսին կգլխավորի «Ֆեյենորդը»

Նիդերլանդների հավաքականի և անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» նախկին ֆուտբոլիստ Ռոբին վան Պերսին կգլխավորի Ռոտերդամի «Ֆեյենորդը», հայտնում է The Athletic-ը: 41-ամյա մասնագետը նոր ակումբ կտեղափոխվի «Հերենվենից», որի գլխավոր մարզչի պաշտոնը զբաղեցնում է 2024-ի մայիսից: Ակումբներն արդեն համաձայնության են եկել: Լեգենդար նիդերլանդցին պրոֆեսիոնալ ֆուտբոլիստի կարիերան սկսել է «Ֆեյենորդում», հիմնական թիմում հանդես է եկել 1998-2004 մրցաշրջանների ընթացքում: 2021-ից մինչև […] ...

Քննարկվել են ՀՀ-ի և Իրանի միջև առևտրաշրջանառության ծավալները մեծացնելու հեռանկարները

10:38 22.02.2025

Քննարկվել են ՀՀ-ի և Իրանի միջև առևտրաշրջանառության ծավալները մեծացնելու հեռանկարները

ՀՀ Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Էդգար Զաքարյանը աշխատանքային այցով գտնվում է Իրանի Իսլամական Հանրապետության մայրաքաղաք Թեհրանում՝ «Եվրասիա» երրորդ միջազգային ցուցահանդեսին մասնակցելու նպատակով։ Այցի շրջանակներում նախարարի տեղակալը հանդիպել է ԻԻՀ արդյունաբերության, հանքերի և առևտրի նախարարի տեղակալ, Առևտրի զարգացման կազմակերպության ղեկավար Դեհղան Դեհնավիի հետ։ Հանդիպմանը մասնակցել է նաև ԻԻՀ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Գրիգոր Հակոբյանը։ Քննարկվել են […] ...

BACK_TO_TOP