18:14 21.02.2025
Փետրվարի 20-ին՝ ժամը 23:17-ին, ոստիկանության Օպերատիվ կառավարման կենտրոն «Դիլիջան» բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել, որ Դիլիջանի Հովսեփյան փողոցի շենքերից մեկում գլխի վնասվածքով տղամարդ կա։ Նշված հասցե են մեկնել Համայնքային ոստիկանության Դիլիջանի բաժնի ծառայողներն ու Տավուշի մարզի պարեկները։
Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ նշված շենքի 56-ամյա բնակիչը տանը կենցաղային հարցերի շուրջ վիճաբանել է 50-ամյա համաքաղաքացու հետ։
Վիճաբանությունը շարունակվել է շքամուտքում, որտեղ 50-ամյա տղամարդը դանակով հարվածներ է հասցրել տանտիրոջ գլխի տարբեր հատվածներին՝ պատճառելով մարմնական վնասվածքներ: 50-ամյա տղամարդը հայտնաբերվել, ձերբակալվել է և կազմված փաստաթղթերով ներկայացվել է Դիլիջանի քննչական բաժին:
10:16 22.02.2025
Լա լիգան մերժել է «Ռեալի» բողոքարկումը, Բելինգհեմը որակազրկվել էԼա լիգայի կարգապահական կոմիտեն մերժել է Մադրիդի «Ռեալի» բողոքարկումը, որը վերաբերում էր թիմի կիսապաշտպան Ջուդ Բելինգհեմին 2 խաղով որակազրկելուն: Այս մասին հայտնում է As-ը: Անգլիացի ֆուտբոլիստն «Օսասունայի» դեմ խաղում հայհոյել էր, իսկ հանդիպումը սպասարկող մրցավար Խոսե Մունուերա Մոնտերոն արձանագրության մեջ նշել էր, որ հայհոյանքն ուղղված է եղել իրեն: «Ռեալը» փորձել է ապացուցել, որ Բելինգհեմը մրցավարին […] ...
10:00 22.02.2025
Թրամփը պաշտոնանկ է արել ԱՄՆ գլխավոր շտաբի պետինԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պաշտոնանկ է արել ԱՄՆ զինված ուժերի շտաբի պետերի միացյալ կոմիտեի նախագահ, գեներալ Չարլզ Բրաունին։ Այս մասին նա գրել է Truth Social սոցիալական ցանցում։ «Ես ուզում եմ շնորհակալություն հայտնել գեներալ Չարլզ Բրաունին մեր երկրին ավելի քան 40 տարվա ծառայության համար, այդ թվում՝ որպես Միացյալ շտաբների պետերի ներկայիս նախագահ: Նա հիանալի ջենթլմեն է […] ...
09:28 22.02.2025
Telegraph. Մեծ Բրիտանիան փետրվարի 24-ին կհայտարարի Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների մասինՄեծ Բրիտանիայի կառավարությունը փետրվարի 24-ին կհայտարարի Ուկրաինային տրամադրվող ռազմական օգնության և Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների փաթեթի մասին։ Այս մասին հաղորդում է Daily Telegraph թերթը: «Մենք միշտ ասել ենք, որ ցանկանում ենք օգնել Ուկրաինային լինել ամենաուժեղ դիրքում՝ լինի դա բանակցություններ սկսելու, թե պայքարը շարունակելու դիրքերում։ Մենք դեռ չգիտենք, թե այս տարբերակներից որն է քննարկվելու», – ասել […] ...
09:03 22.02.2025
Մեսսիի խաղաշապիկը խնդրել է հանդիպման մրցավարըԿՈՆԿԱԿԱՖ-ի Չեմպիոնների գավաթի խաղարկության 1/16 եզրափակչի «Կանզաս Սիթի» – «Ինտեր Մայամի» (0-1) առաջին խաղից հետո հանդիպման մրցավարը Լիոնել Մեսսիից խաղաշապիկ է խնդրել, հայտնում է ESPN-ը: Խաղի միակ գոլի հեղինակը խոստացել է մեքսիկացի մրցավար Մարկո Անտոնիո Օրտիս Նավային տալ իր խաղաշապիկը, բայց հանդերձարանի մոտ: Այդ պահին օդի ջերմաստիճանը եղել է -16, և արգենտինացին խուսափել է մրսելուց: […] ...
08:30 22.02.2025
Տարադրամի փոխարժեքները փետրվարի 22-ինShantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 392.5 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 396 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 411 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 415 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․35 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4․46 դրամ: ...
00:30 22.02.2025
Փրկարարների արագ արձագանքման շնորհիվ բեռնատարները դուրս են բերվել արգելափակումիցՓետրվարի 21-ին, ժամը 15:12-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Քաջարան քաղաքի վերջնամասում բեռնատարն արգելափակվել է ձյան շերտում, խոչընդոտում է երթևեկությունը: Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները քարշարկման եղանակով արգելափակումից դուրս են բերել 7 բեռնատար ավտոմեքենա վերականգնելով բնականոն […] ...