16:56 21.02.2025
ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը՝ Քրեակատարողական ծառայության պետ Ծովինար Թադևոսյանի ուղեկցությամբ, շրջայց է իրականացրել «Նուբարաշեն» ՔԿՀ-ում: «Նուբարաշեն» ՔԿՀ-ում այս պահին գտնվում է 505 ազատազրկված: Տարիներ շարունակ մի շարք կազմակերպությունների կողմից բարձրաձայնվել և շարունակվում է ներկայացվել այս հիմնարկի ընդհանուր վիճակի, խնդրահարույց պայմանների վերաբերյալ տարբեր արձանագրումներ և զեկույցներ: Ամենաթարմը թերևս նախորդ տարվա երկրորդ կիսամյակին Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի խոշտանգումների և վատ վերաբերմունքի կանխարգելման վարչության կողմից «Նուբարաշեն» ՔԿՀ-ում մշտադիտարկման արդյունքում արձանագրված խնդիրներն էին, որոնց շտկմանն ուղղված աշխատանքներին էր տեղում ծանոթանում նախարարը:
🔍Կոսմետիկ և հրատապ, այդ թվում կազմակերպչական լուծում պահանջող խնդիրների մի մասն արդեն լուծվել է, որոշ մասն էլ ընթացքի մեջ է: Քրեակատարողական ծառայության ուշադրության կենտրոնում է դիտարկման արդյունքներով արձանագրվածի շտկումը, սակայն հիմնարկի շենքային պայմանները շատ դեպքերում պարզապես հնարավորություն չեն տալիս խնդիրների հիմնովին վերացմանը: Ուստի այդ պայմաններում հնարավոր է միայն դրվագային լուծումներ տալ առկա մտահոգիչ արձանագրումներին:
Նկատենք, որ «Նուբարաշեն» ՔԿՀ-ի ենթակառուցվածքները չեն համապատասխանում անազատության մեջ գտնվողների պահման վայրի միջազգային ընդունված չափանիշներին:
10:00 22.02.2025
Թրամփը պաշտոնանկ է արել ԱՄՆ գլխավոր շտաբի պետին09:28 22.02.2025
Telegraph. Մեծ Բրիտանիան փետրվարի 24-ին կհայտարարի Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների մասինՄեծ Բրիտանիայի կառավարությունը փետրվարի 24-ին կհայտարարի Ուկրաինային տրամադրվող ռազմական օգնության և Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների փաթեթի մասին։ Այս մասին հաղորդում է Daily Telegraph թերթը: «Մենք միշտ ասել ենք, որ ցանկանում ենք օգնել Ուկրաինային լինել ամենաուժեղ դիրքում՝ լինի դա բանակցություններ սկսելու, թե պայքարը շարունակելու դիրքերում։ Մենք դեռ չգիտենք, թե այս տարբերակներից որն է քննարկվելու», – ասել […] ...
09:03 22.02.2025
Մեսսիի խաղաշապիկը խնդրել է հանդիպման մրցավարըԿՈՆԿԱԿԱՖ-ի Չեմպիոնների գավաթի խաղարկության 1/16 եզրափակչի «Կանզաս Սիթի» – «Ինտեր Մայամի» (0-1) առաջին խաղից հետո հանդիպման մրցավարը Լիոնել Մեսսիից խաղաշապիկ է խնդրել, հայտնում է ESPN-ը: Խաղի միակ գոլի հեղինակը խոստացել է մեքսիկացի մրցավար Մարկո Անտոնիո Օրտիս Նավային տալ իր խաղաշապիկը, բայց հանդերձարանի մոտ: Այդ պահին օդի ջերմաստիճանը եղել է -16, և արգենտինացին խուսափել է մրսելուց: […] ...
08:30 22.02.2025
Տարադրամի փոխարժեքները փետրվարի 22-ինShantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 392.5 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 396 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 411 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 415 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․35 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4․46 դրամ: ...
00:30 22.02.2025
Փրկարարների արագ արձագանքման շնորհիվ բեռնատարները դուրս են բերվել արգելափակումիցՓետրվարի 21-ին, ժամը 15:12-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Քաջարան քաղաքի վերջնամասում բեռնատարն արգելափակվել է ձյան շերտում, խոչընդոտում է երթևեկությունը: Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները քարշարկման եղանակով արգելափակումից դուրս են բերել 7 բեռնատար ավտոմեքենա վերականգնելով բնականոն […] ...
00:16 22.02.2025
Մագնուս Կառլսենն աճուրդի է հանել այն ջինսը, որի պատճառով չի մասնակցել արագ շախմատի աշխարհի առաջնությանըԱշխարհի 16-րդ չեմպիոն Մագնուս Կառլսենն աճուրդի է հանել այն ջինսը, որի պատճառով չի մասնակցել արագ շախմատի աշխարհի առաջնությանը: 2024 թվականի դեկտեմբերին կայացած առաջնությունում նորվեգացուն թույլ չէին տվել պարտիային մասնակցել ջինսե տաբատով, քանի որ այն խախտում էր պաշտոնական դրես-կոդը: 34-ամյա շախմատիստը հրաժարվել էր հագուստը փոխել և չէր մասնակցել մրցաշարին: ««Արգելված» ջինսը կարող է ձերը դառնալ, այն […] ...
00:06 22.02.2025
Ի՞նչ իրավիճակ է Հայաստանի ճանապարհներին և ԼարսումՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ և Ամբերդ ամրոց տանող ավտոճանապարհները։ Ֆանտան-Ջրաբեր (բուք), Կապուտան-Հատիս-Զովաշեն ավտոճանապարհները փակ են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար: Լոռու մարզի բոլոր ավտոճանապարհները և Վարդենյաց լեռնանցքը (ձյուն, մառախուղ, բուք) փակ են բեռնատարների համար, դժվարանցանելի՝ մյուս […] ...