«Յուրաքանչյուր երեխա պետք է անպայման այցելի Մատենադարան»․ Ժաննա Անդրեասյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
22 02 2025
  • $
    394.41
  • RUBLE
    4.46
  • 412.67
WEATHER
--7.91 oC

«Յուրաքանչյուր երեխա պետք է անպայման այցելի Մատենադարան»․ Ժաննա Անդրեասյան

14:50 21.02.2025

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Մատենադարանի գիտական մասնաշենքում տեղի է ունեցել Մատենադարանի «Ծաղկելու արվեստ» մանրանկարչական ստուդիայի սաների աշխատանքների ցուցադրությունը:

Միջոցառմանը ողջույնի խոսքով հանդես են եկել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը, Մատենադարանի տնօրեն Արա Խզմալյանը:

Ժաննա Անդրեասյանը ողջունել է ներկաներին և նշել, որ ծանոթանալով մասնակիցների հետ՝ վստահաբար կարելի է ասել, որ կրթական այս ծրագիրը հաջողված է. «Մշակութային կրթությունն իրականում երեխաների կրթության ամենակարևոր բաղադրիչներից մեկը պետք է լինի։ Երեխաների մոտ բարդությունները հաղթահարելու, ստեղծագործ լինելու և լուծումներ գտնելու ամենակարևոր հմտությունները ձևավորվում են մշակույթի և արվեստի միջոցով: Նմանօրինակ ծրագրերի կարիք մենք շատ ունենք և ուրախ եմ, որ Մատենադարանը շարունակաբար ընդլայնում է կրթական ծրագրերը: Կրթական այս հնարավորությունը պետք է հասանելի լինի ավելի ու ավելի շատ երեխաների, որովհետև Մատենադարանն այն վայրն է, որտեղ յուրաքանչյուր երեխա պետք է անպայման այցելի: Այստեղ նրանք պետք է ծանոթանան ոչ միայն ձեռագրերին, այլև հաղորդակից լինեն այս միջավայրի անգնահատելի արժեքներին»,- ասել է նախարարը՝ հավելելով, որ երեխաների ստեղծած պատկերների միջոցով տեսանելի է դառնում նրանց լուսավոր և դրական էներգիայով լի աշխարհը։

Նախարարը շնորհակալությւոն է հայտնել ծրագրի նախաձեռնողներին, կազմակերպիչներին, իրականացնողներին և ծնողներին՝ ընդգծելով, որ նրանց ջանքերի և հետևողականության շնորհիվ կայացել է կրթական այս ծրագիրը:

Ժաննա Անդրեասյանը շրջել է ցուցադրության սրահում, հանգամանորեն դիտել «Ծաղկելու արվեստ» մանրանկարչական ստուդիայի շրջանավարտների ստեղծագործությունները, զրուցել հեղինակների հետ:

Նշենք, որ «Ծաղկելու արվեստ» մանրանկարչական ստուդիան Մատենադարանում գործում է ավելի քան 7 տարի: Այն լավագույն դարբնոցն է միջնադարյան ձեռագրական արվեստի ու մանրանկարչության գաղտնիքների բացահայտման ու հմտությունների յուրացման համար։

«Ծաղկելու արվեստ» խորագրով ցուցահանդեսին արտացոլված էին ստուդիայի սաների ձեռք բերած գիտելիքն ու ունակությունները։ Ցուցադրվել են ստուդիայի բոլոր խմբերի՝ երեխաների ու մեծերի, մանրանկարչական և ստեղծագործական աշխատանքները, երեխաների նկարազարդած մագաղաթյա ձեռագիր և պատկերազարդ գրքերը, ինչպես նաև գրաֆիկ դիզայնի ստեղծագործությունները։

«Ծաղկելու արվեստ» մանրանկարչական ստուդիայի շրջանավարտների վկայականները հանձնել է ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Տարադրամի փոխարժեքները փետրվարի 22-ին

08:30 22.02.2025

Տարադրամի փոխարժեքները փետրվարի 22-ին

Shantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 392.5 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 396 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 411 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 415 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․35 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4․46 դրամ:   ...

Փրկարարների արագ արձագանքման շնորհիվ բեռնատարները դուրս են բերվել արգելափակումից

00:30 22.02.2025

Փրկարարների արագ արձագանքման շնորհիվ բեռնատարները դուրս են բերվել արգելափակումից

Փետրվարի 21-ին, ժամը 15:12-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Քաջարան քաղաքի վերջնամասում բեռնատարն արգելափակվել է ձյան շերտում, խոչընդոտում է երթևեկությունը: Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները քարշարկման եղանակով արգելափակումից դուրս են բերել 7 բեռնատար ավտոմեքենա վերականգնելով բնականոն […] ...

Մագնուս Կառլսենն աճուրդի է հանել այն ջինսը, որի պատճառով չի մասնակցել արագ շախմատի աշխարհի առաջնությանը

00:16 22.02.2025

Մագնուս Կառլսենն աճուրդի է հանել այն ջինսը, որի պատճառով չի մասնակցել արագ շախմատի աշխարհի առաջնությանը

Աշխարհի 16-րդ չեմպիոն Մագնուս Կառլսենն աճուրդի է հանել այն ջինսը, որի պատճառով չի մասնակցել արագ շախմատի աշխարհի առաջնությանը: 2024 թվականի դեկտեմբերին կայացած առաջնությունում նորվեգացուն թույլ չէին տվել պարտիային մասնակցել ջինսե տաբատով, քանի որ այն խախտում էր պաշտոնական դրես-կոդը: 34-ամյա շախմատիստը հրաժարվել էր հագուստը փոխել և չէր մասնակցել մրցաշարին: ««Արգելված» ջինսը կարող է ձերը դառնալ, այն […] ...

Ի՞նչ իրավիճակ է Հայաստանի ճանապարհներին և Լարսում

00:06 22.02.2025

Ի՞նչ իրավիճակ է Հայաստանի ճանապարհներին և Լարսում

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ և Ամբերդ ամրոց տանող ավտոճանապարհները։ Ֆանտան-Ջրաբեր (բուք), Կապուտան-Հատիս-Զովաշեն ավտոճանապարհները փակ են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար: Լոռու մարզի բոլոր ավտոճանապարհները և Վարդենյաց լեռնանցքը (ձյուն, մառախուղ, բուք) փակ են բեռնատարների համար, դժվարանցանելի՝ մյուս […] ...

Ստանդարտին չհամապատասխանող զենքերը ենթակա են լինելու ներկայացման Ոստիկանություն

23:59 21.02.2025

Ստանդարտին չհամապատասխանող զենքերը ենթակա են լինելու ներկայացման Ոստիկանություն

Հրազենի գործադրմամբ կատարվող հանցագործություններն առավել մեծ հանրային վտանգավորություն ունեն և բնականորեն առաջ են բերում լայն հանրային հնչեղություն, հասարակության անհանդուրժողականություն, ոլորտն առավել խիստ գործիքակազմով վերահսկելու ընդհանրական պահանջ։ Այս մասին հայտնել են ՆԳՆ-ից։ Հենց այս օրինաչափ ակնկալիքներին արձագանքելու և հանրային անվտանգության գերակայության սկզբունքով Ներքին գործերի նախարարությունը շարունակում է ուշադրության կենտրոնում պահել ապօրինի շրջանառության մեջ գտնվող զենքերի հայտնաբերման […] ...

Քաջարանի հանքավայրում իրականացվելու են ոչ պլանային պայթեցումներ

23:51 21.02.2025

Քաջարանի հանքավայրում իրականացվելու են ոչ պլանային պայթեցումներ

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատից հայտնել են, որ փետրվարի 22-ին, ժամը` 16:00, Քաջարանի հանքավայրում իրականացվելու են ոչ պլանային պայթեցումներ: ...

BACK_TO_TOP