17:30 21.02.2025
Քրեական ոստիկանության Արմավիրի մարզային վարչության ծառայողները թմրանյութ ապօրինի պահելու վերաբերյալ ստացած առաջին օպերատիվ տվյալն իրացրին Մասիսի համայնքային ոստիկանների հետ համատեղ։ Մուսալեռ գյուղի իր տան մոտ 63-ամյա տղամարդը ձերբակալվեց և տեղափոխվեց Համայնքային ոստիկանության Վաղարշապատի բաժին։
Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվեց կանեփանման զանգվածով երեք փաթեթ, ածխանման հետքերով երկու կաթուցիչ ու ծխամորճ։ Տղամարդը հայտնեց, որ կանեփից պատրաստած թմրանյութն իրենն է՝ անձնական օգտագործման համար։
***
Ապօրինի պահվող թմրանյութի հայտնաբերման վերաբերյալ ներկայացվող հաջորդ դեպքը գրանցվեց Արամավիր քաղաքում։ Օրեր առաջ արմավիրցի 47-ամյա տղամարդու նկատմամբ թմրանյութ ապօրինի պահելու և իրացնելու մեղադրանքով արդեն նախաձեռնվել էր քրեական վարույթ, որի շրջանակում էլ, դատարանի որոշմամբ, նրա բնակության վայրում կատարվեց խուզարկություն։ Գոմում հայտնաբերվեց ստվարաթղթե արկղ՝ լցված 516 գրամ կանեփանման չոր զանգվածով, իսկ բակում՝ թմրանյութ գործածելուն հարմարեցված ածխանման հետքերով պլաստիկ տարա։
***
Ներկայացվող հաջորդ դեպքում օպերատիվ հավաստի տվյալն իրացնելու համար Արմավիրի քրեական ոստիկանները մեկնեցին Շահումյան գյուղ։ Ըստ տեղեկության՝ այստեղի 50-ամյա բնակիչը տանը և կից շինություններում պահում էր թմրանյութ։
Տվյալը հաստատվեց։ Տանտերը հայտնեց, որ պատրաստ է ներկայացնել տանիքում պահած մարիխուանան։ Նախաձեռնվեց քրեական վարույթ, որի շրջանակում կատարված զննությամբ թմրամիջոցը հայտնաբերվեց։ Ըստ տանտիրոջ՝ թմրանյութն ինքն էր պատրաստել վայրաճ կանեփի թփերից՝ իր օգտագործելու նպատակով։
Թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության դեմ միջոցառումները շարունակվում են։
10:38 22.02.2025
Քննարկվել են ՀՀ-ի և Իրանի միջև առևտրաշրջանառության ծավալները մեծացնելու հեռանկարներըՀՀ Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Էդգար Զաքարյանը աշխատանքային այցով գտնվում է Իրանի Իսլամական Հանրապետության մայրաքաղաք Թեհրանում՝ «Եվրասիա» երրորդ միջազգային ցուցահանդեսին մասնակցելու նպատակով։ Այցի շրջանակներում նախարարի տեղակալը հանդիպել է ԻԻՀ արդյունաբերության, հանքերի և առևտրի նախարարի տեղակալ, Առևտրի զարգացման կազմակերպության ղեկավար Դեհղան Դեհնավիի հետ։ Հանդիպմանը մասնակցել է նաև ԻԻՀ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Գրիգոր Հակոբյանը։ Քննարկվել են […] ...
10:34 22.02.2025
Բայդենը չպետք է ԱՄՆ-ին ներքաշեր ուկրաինական հակամարտության մեջ․ ԹրամփԱՄՆ նախկին նախագահ Ջո Բայդենը չպետք է երկիրը ներքաշեր Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակի մեջ։ Այս մասին ուրբաթ օրը հայտարարել է Վաշինգտոնի վարչակազմի ղեկավար Դոնալդ Թրամփը։ «Բայդենը չպետք է մեզ մտցներ այս խառնաշփոթի մեջ: Մենք ունեինք ոչ կոմպետենտ նախագահ, որը մեզ այս խառնաշփոթի մեջ գցեց», – ասել է նա՝ պատասխանելով Սպիտակ տանը լրագրողների հարցերին: Խոսելով ուկրաինական […] ...
10:16 22.02.2025
Լա լիգան մերժել է «Ռեալի» բողոքարկումը, Բելինգհեմը որակազրկվել էԼա լիգայի կարգապահական կոմիտեն մերժել է Մադրիդի «Ռեալի» բողոքարկումը, որը վերաբերում էր թիմի կիսապաշտպան Ջուդ Բելինգհեմին 2 խաղով որակազրկելուն: Այս մասին հայտնում է As-ը: Անգլիացի ֆուտբոլիստն «Օսասունայի» դեմ խաղում հայհոյել էր, իսկ հանդիպումը սպասարկող մրցավար Խոսե Մունուերա Մոնտերոն արձանագրության մեջ նշել էր, որ հայհոյանքն ուղղված է եղել իրեն: «Ռեալը» փորձել է ապացուցել, որ Բելինգհեմը մրցավարին […] ...
10:00 22.02.2025
Թրամփը պաշտոնանկ է արել ԱՄՆ գլխավոր շտաբի պետինԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պաշտոնանկ է արել ԱՄՆ զինված ուժերի շտաբի պետերի միացյալ կոմիտեի նախագահ, գեներալ Չարլզ Բրաունին։ Այս մասին նա գրել է Truth Social սոցիալական ցանցում։ «Ես ուզում եմ շնորհակալություն հայտնել գեներալ Չարլզ Բրաունին մեր երկրին ավելի քան 40 տարվա ծառայության համար, այդ թվում՝ որպես Միացյալ շտաբների պետերի ներկայիս նախագահ: Նա հիանալի ջենթլմեն է […] ...
09:28 22.02.2025
Telegraph. Մեծ Բրիտանիան փետրվարի 24-ին կհայտարարի Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների մասինՄեծ Բրիտանիայի կառավարությունը փետրվարի 24-ին կհայտարարի Ուկրաինային տրամադրվող ռազմական օգնության և Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների փաթեթի մասին։ Այս մասին հաղորդում է Daily Telegraph թերթը: «Մենք միշտ ասել ենք, որ ցանկանում ենք օգնել Ուկրաինային լինել ամենաուժեղ դիրքում՝ լինի դա բանակցություններ սկսելու, թե պայքարը շարունակելու դիրքերում։ Մենք դեռ չգիտենք, թե այս տարբերակներից որն է քննարկվելու», – ասել […] ...
09:03 22.02.2025
Մեսսիի խաղաշապիկը խնդրել է հանդիպման մրցավարըԿՈՆԿԱԿԱՖ-ի Չեմպիոնների գավաթի խաղարկության 1/16 եզրափակչի «Կանզաս Սիթի» – «Ինտեր Մայամի» (0-1) առաջին խաղից հետո հանդիպման մրցավարը Լիոնել Մեսսիից խաղաշապիկ է խնդրել, հայտնում է ESPN-ը: Խաղի միակ գոլի հեղինակը խոստացել է մեքսիկացի մրցավար Մարկո Անտոնիո Օրտիս Նավային տալ իր խաղաշապիկը, բայց հանդերձարանի մոտ: Այդ պահին օդի ջերմաստիճանը եղել է -16, և արգենտինացին խուսափել է մրսելուց: […] ...