«Մանչեսթեր Սիթին» կվերակառուցվի, 8 փորձառու ֆուտբոլիստներ կհեռանան ակումբից – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
22 02 2025
  • $
    394.41
  • RUBLE
    4.46
  • 412.67
WEATHER
--7.91 oC

«Մանչեսթեր Սիթին» կվերակառուցվի, 8 փորձառու ֆուտբոլիստներ կհեռանան ակումբից

16:00 21.02.2025

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Անգլիական «Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան ամռանը հրաժեշտ կտա 8 փորձառու ֆուտբոլիստների, հաղորդում է Daily Star-ը:

Ըստ տեղեկությունների անգլիական թիմից կհեռանան դարպասապահ Էդերսոնը, պաշտպաններ Քայլ Ուոքերը, որը հիմա վարձավճարով խաղում է «Միլանում» և Ջոն Սթոունզը, կիսապաշտպաններ Մատեո Կովաչիչը, Բեռնարդու Սիլվան, Իլկայ Գյունդոգանը, Կևին Դե Բրույնեն ու Ջեք Գրիլիշը:

Նրանց հեռանալուց հետո ակումբի սեփականատեր Շեյխ Մանսուրը կփորձի Գվարդիոլայի հետ վերակառուցել թիմը` բերելով երիտասարդ և հեռանկարային ֆուտբոլիստների:

«Մանչեսթեր Սիթին» ՈՒԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի 1/16 եզրափակիչի երկխաղյա դիմակայությունում 3-6 հաշվով պարտվել էր մրցաշարի գործող գավաթակիր Մադրիդի «Ռեալին» և դուրս մնացել պայքարից:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Տարադրամի փոխարժեքները փետրվարի 22-ին

08:30 22.02.2025

Տարադրամի փոխարժեքները փետրվարի 22-ին

Shantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 392.5 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 396 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 411 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 415 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․35 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4․46 դրամ:   ...

Փրկարարների արագ արձագանքման շնորհիվ բեռնատարները դուրս են բերվել արգելափակումից

00:30 22.02.2025

Փրկարարների արագ արձագանքման շնորհիվ բեռնատարները դուրս են բերվել արգելափակումից

Փետրվարի 21-ին, ժամը 15:12-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Քաջարան քաղաքի վերջնամասում բեռնատարն արգելափակվել է ձյան շերտում, խոչընդոտում է երթևեկությունը: Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները քարշարկման եղանակով արգելափակումից դուրս են բերել 7 բեռնատար ավտոմեքենա վերականգնելով բնականոն […] ...

Մագնուս Կառլսենն աճուրդի է հանել այն ջինսը, որի պատճառով չի մասնակցել արագ շախմատի աշխարհի առաջնությանը

00:16 22.02.2025

Մագնուս Կառլսենն աճուրդի է հանել այն ջինսը, որի պատճառով չի մասնակցել արագ շախմատի աշխարհի առաջնությանը

Աշխարհի 16-րդ չեմպիոն Մագնուս Կառլսենն աճուրդի է հանել այն ջինսը, որի պատճառով չի մասնակցել արագ շախմատի աշխարհի առաջնությանը: 2024 թվականի դեկտեմբերին կայացած առաջնությունում նորվեգացուն թույլ չէին տվել պարտիային մասնակցել ջինսե տաբատով, քանի որ այն խախտում էր պաշտոնական դրես-կոդը: 34-ամյա շախմատիստը հրաժարվել էր հագուստը փոխել և չէր մասնակցել մրցաշարին: ««Արգելված» ջինսը կարող է ձերը դառնալ, այն […] ...

Ի՞նչ իրավիճակ է Հայաստանի ճանապարհներին և Լարսում

00:06 22.02.2025

Ի՞նչ իրավիճակ է Հայաստանի ճանապարհներին և Լարսում

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ և Ամբերդ ամրոց տանող ավտոճանապարհները։ Ֆանտան-Ջրաբեր (բուք), Կապուտան-Հատիս-Զովաշեն ավտոճանապարհները փակ են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար: Լոռու մարզի բոլոր ավտոճանապարհները և Վարդենյաց լեռնանցքը (ձյուն, մառախուղ, բուք) փակ են բեռնատարների համար, դժվարանցանելի՝ մյուս […] ...

Ստանդարտին չհամապատասխանող զենքերը ենթակա են լինելու ներկայացման Ոստիկանություն

23:59 21.02.2025

Ստանդարտին չհամապատասխանող զենքերը ենթակա են լինելու ներկայացման Ոստիկանություն

Հրազենի գործադրմամբ կատարվող հանցագործություններն առավել մեծ հանրային վտանգավորություն ունեն և բնականորեն առաջ են բերում լայն հանրային հնչեղություն, հասարակության անհանդուրժողականություն, ոլորտն առավել խիստ գործիքակազմով վերահսկելու ընդհանրական պահանջ։ Այս մասին հայտնել են ՆԳՆ-ից։ Հենց այս օրինաչափ ակնկալիքներին արձագանքելու և հանրային անվտանգության գերակայության սկզբունքով Ներքին գործերի նախարարությունը շարունակում է ուշադրության կենտրոնում պահել ապօրինի շրջանառության մեջ գտնվող զենքերի հայտնաբերման […] ...

Քաջարանի հանքավայրում իրականացվելու են ոչ պլանային պայթեցումներ

23:51 21.02.2025

Քաջարանի հանքավայրում իրականացվելու են ոչ պլանային պայթեցումներ

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատից հայտնել են, որ փետրվարի 22-ին, ժամը` 16:00, Քաջարանի հանքավայրում իրականացվելու են ոչ պլանային պայթեցումներ: ...

BACK_TO_TOP