12:28 21.02.2025
Փետրվարի 19-ին տեղի է ունեցել «ԵՄ-ն հանուն միգրանտների ներուժի օգտագործման՝ ի նպաստ Հայաստանի զարգացման․ EU4IMPACT ARMENIA» ծրագրի աշխատանքների ավարտին նվիրված միջոցառումը:
Ներկա էին ՆԳ նախարարի տեղակալ Արմեն Ղազարյանը, Միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետ Նելլի Դավթյանը, Հայաստանում ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսը, ինչպես նաև շահագրգիռ գերատեսչությունների ներկայացուցիչներ։
Ծրագրի նպատակը միգրանտներին և նրանց ընտանիքի անդամներին իրենց իսկ հիմնադրած կամ ստեղծվելիք բիզնեսների զարգացման հարցում աջակցելն էր:
ՆԳ նախարարի տեղակալ Արմեն Ղազարյանն իր խոսքում ընդգծել է, որ ծրագիրը միգրացիոն գործընթացների արդյունքում ձևավորված ներուժն առավել նպատակահարմար օգտագործելու հնարավորություն է։ Համադրելով տարբեր երկրներում ծրագրի առանձնահատկությունները՝ փոխնախարարը նշել է, որ այն Հայաստանում ամենալավ պայմաններն է առաջարկում շահառուներին: Նա նաև կարևորել է նմանատիպ ծրագրերի շարունակականության անհրաժեշտությունը:
Հայաստանում ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսը, անդրադառնալով իրականացված աշխատանքներին, մասնավորապես բարձր է գնահատել ծրագրի ընդգրկուն աշխարհագրությունն ու հաջողված բիզնես-պատմությունները:
Կարևորելով ԵՄ մուտքի արտոնագրերի ազատականացման հարցում Հայաստանի հետ կառուցողական երկխոսության շարունակականությունը, նա նաև նշել է, որ Հայաստան-ԵՄ հարաբերությունները աննախադեպ փուլում են. Հայաստանը քայլ առ քայլ մոտենում է նախանշված նպատակակետին:
ՆԳՆ Միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետ Նելլի Դավթյանը շնորհակալություն հայտնելով գործընկերներին՝ ընդգծել է ծրագրի առանցքային գաղափարի եզակիությունը:
Միջոցառման ավարտին ներկաները հնարավորություն են ունեցել ծանոթանալու ծրագրի շահառու գործարարների ներկայացրած ապրանքատեսակներին:
«ԵՄ-ն հանուն միգրանտների ներուժի օգտագործման՝ ի նպաստ Հայաստանի զարգացման․ EU4IMPACT ARMENIA» չորսամյա ծրագիրն իրականացվել է Եվրոպական Միության ֆինանսավորմամբ:
00:30 22.02.2025
Փրկարարների արագ արձագանքման շնորհիվ բեռնատարները դուրս են բերվել արգելափակումիցՓետրվարի 21-ին, ժամը 15:12-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Քաջարան քաղաքի վերջնամասում բեռնատարն արգելափակվել է ձյան շերտում, խոչընդոտում է երթևեկությունը: Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները քարշարկման եղանակով արգելափակումից դուրս են բերել 7 բեռնատար ավտոմեքենա վերականգնելով բնականոն […] ...
00:16 22.02.2025
Մագնուս Կառլսենն աճուրդի է հանել այն ջինսը, որի պատճառով չի մասնակցել արագ շախմատի աշխարհի առաջնությանըԱշխարհի 16-րդ չեմպիոն Մագնուս Կառլսենն աճուրդի է հանել այն ջինսը, որի պատճառով չի մասնակցել արագ շախմատի աշխարհի առաջնությանը: 2024 թվականի դեկտեմբերին կայացած առաջնությունում նորվեգացուն թույլ չէին տվել պարտիային մասնակցել ջինսե տաբատով, քանի որ այն խախտում էր պաշտոնական դրես-կոդը: 34-ամյա շախմատիստը հրաժարվել էր հագուստը փոխել և չէր մասնակցել մրցաշարին: ««Արգելված» ջինսը կարող է ձերը դառնալ, այն […] ...
00:06 22.02.2025
Ի՞նչ իրավիճակ է Հայաստանի ճանապարհներին և ԼարսումՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ և Ամբերդ ամրոց տանող ավտոճանապարհները։ Ֆանտան-Ջրաբեր (բուք), Կապուտան-Հատիս-Զովաշեն ավտոճանապարհները փակ են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար: Լոռու մարզի բոլոր ավտոճանապարհները և Վարդենյաց լեռնանցքը (ձյուն, մառախուղ, բուք) փակ են բեռնատարների համար, դժվարանցանելի՝ մյուս […] ...
23:59 21.02.2025
Ստանդարտին չհամապատասխանող զենքերը ենթակա են լինելու ներկայացման ՈստիկանությունՀրազենի գործադրմամբ կատարվող հանցագործություններն առավել մեծ հանրային վտանգավորություն ունեն և բնականորեն առաջ են բերում լայն հանրային հնչեղություն, հասարակության անհանդուրժողականություն, ոլորտն առավել խիստ գործիքակազմով վերահսկելու ընդհանրական պահանջ։ Այս մասին հայտնել են ՆԳՆ-ից։ Հենց այս օրինաչափ ակնկալիքներին արձագանքելու և հանրային անվտանգության գերակայության սկզբունքով Ներքին գործերի նախարարությունը շարունակում է ուշադրության կենտրոնում պահել ապօրինի շրջանառության մեջ գտնվող զենքերի հայտնաբերման […] ...
23:51 21.02.2025
Քաջարանի հանքավայրում իրականացվելու են ոչ պլանային պայթեցումներԶանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատից հայտնել են, որ փետրվարի 22-ին, ժամը` 16:00, Քաջարանի հանքավայրում իրականացվելու են ոչ պլանային պայթեցումներ: ...
23:42 21.02.2025
Միրա Անդրեևան հաղթեց աշխարհի 7-րդ ռակետին և դուրս եկավ եզրափակիչ. ԴուբայՌուսաստանը ներկայացնող 17-ամյա թենիսիստուհի Միրա Անդրեևան շարունակում է հաղթարշավը Դուբայի WTA-1000 կարգի մրցաշարում: Աշխարհի 14-րդ ռակետը կիսաեզրափակչում 6-4, 4-6, 6-3 հաշվով հաղթել է 7-րդ ռակետ Ելենա Ռիբակինային: Եզրափակչում Անդրեևան տիտղոսը կվիճարկի դանիացի Կլարա Տաուսոնի և չեխ Կարոլինա Մուչովայի մրցախաղի հաղթողի հետ: ...