16:12 21.02.2025
Թուրքիայի էներգետիկայի նախարար Ալփարսլան Բայրաքթարը հաստատել է 2025 թվականին «Աքքույու» ատոմակայանի առաջին ռեակտորը գործարկելու պլանները։
««Աքքույուի» տարածքում աշխատանքները ինտենսիվ շարունակվում են: Մենք ակնկալում ենք, որ այն կգործարկվի այս տարի, թեկուզ փորձնական ռեժիմով: Ընդհանուր առմամբ, մեր նպատակն է հնարավորինս շուտ ավարտել բոլոր չորս ռեակտորների շինարարությունը»,- ասել է նա TGRT հեռուստատեսության եթերում։
Բայրաքթարը նաև հիշեցրել է ատոմակայանի նախագծի իրագործման ձգձգումները՝ կապված եվրոպական կողմի կողմից սարքավորումների մատակարարումից հրաժարվելու հետ։
«Ինչպես գիտեք, ուշացում կար, որը մենք չէինք սպասում: Եվրոպան չմատակարարեց այն տեխնիկան, որը պետք է մատակարարեր: Սա ռուս-ուկրաինական պատերազմի հետևանք է կամ այն որպես պատրվակ է օգտագործվում Ռուսաստանի դեմ պատժամիջոցներ կիրառելու համար: Իհարկե, մենք այլընտրանք գտանք, և ռուսական ընկերությունը որոշեց այդ տեխնիկան մատակարարել այլ երկրից, ինչը, իհարկե, որոշ ժամանակ պահանջեց»,- ասել է Բայրաքթարը:
10:38 22.02.2025
Քննարկվել են ՀՀ-ի և Իրանի միջև առևտրաշրջանառության ծավալները մեծացնելու հեռանկարներըՀՀ Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Էդգար Զաքարյանը աշխատանքային այցով գտնվում է Իրանի Իսլամական Հանրապետության մայրաքաղաք Թեհրանում՝ «Եվրասիա» երրորդ միջազգային ցուցահանդեսին մասնակցելու նպատակով։ Այցի շրջանակներում նախարարի տեղակալը հանդիպել է ԻԻՀ արդյունաբերության, հանքերի և առևտրի նախարարի տեղակալ, Առևտրի զարգացման կազմակերպության ղեկավար Դեհղան Դեհնավիի հետ։ Հանդիպմանը մասնակցել է նաև ԻԻՀ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Գրիգոր Հակոբյանը։ Քննարկվել են […] ...
10:34 22.02.2025
Բայդենը չպետք է ԱՄՆ-ին ներքաշեր ուկրաինական հակամարտության մեջ․ ԹրամփԱՄՆ նախկին նախագահ Ջո Բայդենը չպետք է երկիրը ներքաշեր Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակի մեջ։ Այս մասին ուրբաթ օրը հայտարարել է Վաշինգտոնի վարչակազմի ղեկավար Դոնալդ Թրամփը։ «Բայդենը չպետք է մեզ մտցներ այս խառնաշփոթի մեջ: Մենք ունեինք ոչ կոմպետենտ նախագահ, որը մեզ այս խառնաշփոթի մեջ գցեց», – ասել է նա՝ պատասխանելով Սպիտակ տանը լրագրողների հարցերին: Խոսելով ուկրաինական […] ...
10:16 22.02.2025
Լա լիգան մերժել է «Ռեալի» բողոքարկումը, Բելինգհեմը որակազրկվել էԼա լիգայի կարգապահական կոմիտեն մերժել է Մադրիդի «Ռեալի» բողոքարկումը, որը վերաբերում էր թիմի կիսապաշտպան Ջուդ Բելինգհեմին 2 խաղով որակազրկելուն: Այս մասին հայտնում է As-ը: Անգլիացի ֆուտբոլիստն «Օսասունայի» դեմ խաղում հայհոյել էր, իսկ հանդիպումը սպասարկող մրցավար Խոսե Մունուերա Մոնտերոն արձանագրության մեջ նշել էր, որ հայհոյանքն ուղղված է եղել իրեն: «Ռեալը» փորձել է ապացուցել, որ Բելինգհեմը մրցավարին […] ...
10:00 22.02.2025
Թրամփը պաշտոնանկ է արել ԱՄՆ գլխավոր շտաբի պետինԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պաշտոնանկ է արել ԱՄՆ զինված ուժերի շտաբի պետերի միացյալ կոմիտեի նախագահ, գեներալ Չարլզ Բրաունին։ Այս մասին նա գրել է Truth Social սոցիալական ցանցում։ «Ես ուզում եմ շնորհակալություն հայտնել գեներալ Չարլզ Բրաունին մեր երկրին ավելի քան 40 տարվա ծառայության համար, այդ թվում՝ որպես Միացյալ շտաբների պետերի ներկայիս նախագահ: Նա հիանալի ջենթլմեն է […] ...
09:28 22.02.2025
Telegraph. Մեծ Բրիտանիան փետրվարի 24-ին կհայտարարի Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների մասինՄեծ Բրիտանիայի կառավարությունը փետրվարի 24-ին կհայտարարի Ուկրաինային տրամադրվող ռազմական օգնության և Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների փաթեթի մասին։ Այս մասին հաղորդում է Daily Telegraph թերթը: «Մենք միշտ ասել ենք, որ ցանկանում ենք օգնել Ուկրաինային լինել ամենաուժեղ դիրքում՝ լինի դա բանակցություններ սկսելու, թե պայքարը շարունակելու դիրքերում։ Մենք դեռ չգիտենք, թե այս տարբերակներից որն է քննարկվելու», – ասել […] ...
09:03 22.02.2025
Մեսսիի խաղաշապիկը խնդրել է հանդիպման մրցավարըԿՈՆԿԱԿԱՖ-ի Չեմպիոնների գավաթի խաղարկության 1/16 եզրափակչի «Կանզաս Սիթի» – «Ինտեր Մայամի» (0-1) առաջին խաղից հետո հանդիպման մրցավարը Լիոնել Մեսսիից խաղաշապիկ է խնդրել, հայտնում է ESPN-ը: Խաղի միակ գոլի հեղինակը խոստացել է մեքսիկացի մրցավար Մարկո Անտոնիո Օրտիս Նավային տալ իր խաղաշապիկը, բայց հանդերձարանի մոտ: Այդ պահին օդի ջերմաստիճանը եղել է -16, և արգենտինացին խուսափել է մրսելուց: […] ...