08:30 21.02.2025
Իսրայելի պաշտպանության բանակը (IDF) հայտարարել է, որ արգելափակել է մուտքը Հորդանան գետի Արևմտյան ափի մի քանի շրջաններ և շարունակում է հակաահաբեկչական գործողությունները Թել Ավիվի արվարձանում ավտոբուսների վրա ռմբակոծություններից հետո:
«Իսրայելի պաշտպանական ուժերը փակել են մուտքը Հրեաստանի և Սամարիայի որոշ շրջաններ (իսրայելական անվանումը Հորդանան գետի Արևմտյան ափին։ Իրավիճակը գնահատելուց հետո Հրեաստանում և Սամարիայում հակաահաբեկչական գործողությունները կշարունակվեն՝ համաձայն հետախուզական տվյալների»,- ասվում է բանակի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ։
Բացի այդ, Իսրայելի պաշտպանության բանակի գլխավոր շտաբի պետ Հերզի Հալևին «հանձնարարել է Իսրայելի ոստիկանությանը ցուցաբերել անհրաժեշտ օգնություն և ուժեղացնել գործունեությունը բուֆերային գոտում», ավելացրել է գերատեսչությունը։
00:30 22.02.2025
Փրկարարների արագ արձագանքման շնորհիվ բեռնատարները դուրս են բերվել արգելափակումիցՓետրվարի 21-ին, ժամը 15:12-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Քաջարան քաղաքի վերջնամասում բեռնատարն արգելափակվել է ձյան շերտում, խոչընդոտում է երթևեկությունը: Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները քարշարկման եղանակով արգելափակումից դուրս են բերել 7 բեռնատար ավտոմեքենա վերականգնելով բնականոն […] ...
00:16 22.02.2025
Մագնուս Կառլսենն աճուրդի է հանել այն ջինսը, որի պատճառով չի մասնակցել արագ շախմատի աշխարհի առաջնությանըԱշխարհի 16-րդ չեմպիոն Մագնուս Կառլսենն աճուրդի է հանել այն ջինսը, որի պատճառով չի մասնակցել արագ շախմատի աշխարհի առաջնությանը: 2024 թվականի դեկտեմբերին կայացած առաջնությունում նորվեգացուն թույլ չէին տվել պարտիային մասնակցել ջինսե տաբատով, քանի որ այն խախտում էր պաշտոնական դրես-կոդը: 34-ամյա շախմատիստը հրաժարվել էր հագուստը փոխել և չէր մասնակցել մրցաշարին: ««Արգելված» ջինսը կարող է ձերը դառնալ, այն […] ...
00:06 22.02.2025
Ի՞նչ իրավիճակ է Հայաստանի ճանապարհներին և ԼարսումՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ և Ամբերդ ամրոց տանող ավտոճանապարհները։ Ֆանտան-Ջրաբեր (բուք), Կապուտան-Հատիս-Զովաշեն ավտոճանապարհները փակ են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար: Լոռու մարզի բոլոր ավտոճանապարհները և Վարդենյաց լեռնանցքը (ձյուն, մառախուղ, բուք) փակ են բեռնատարների համար, դժվարանցանելի՝ մյուս […] ...
23:59 21.02.2025
Ստանդարտին չհամապատասխանող զենքերը ենթակա են լինելու ներկայացման ՈստիկանությունՀրազենի գործադրմամբ կատարվող հանցագործություններն առավել մեծ հանրային վտանգավորություն ունեն և բնականորեն առաջ են բերում լայն հանրային հնչեղություն, հասարակության անհանդուրժողականություն, ոլորտն առավել խիստ գործիքակազմով վերահսկելու ընդհանրական պահանջ։ Այս մասին հայտնել են ՆԳՆ-ից։ Հենց այս օրինաչափ ակնկալիքներին արձագանքելու և հանրային անվտանգության գերակայության սկզբունքով Ներքին գործերի նախարարությունը շարունակում է ուշադրության կենտրոնում պահել ապօրինի շրջանառության մեջ գտնվող զենքերի հայտնաբերման […] ...
23:51 21.02.2025
Քաջարանի հանքավայրում իրականացվելու են ոչ պլանային պայթեցումներԶանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատից հայտնել են, որ փետրվարի 22-ին, ժամը` 16:00, Քաջարանի հանքավայրում իրականացվելու են ոչ պլանային պայթեցումներ: ...
23:42 21.02.2025
Միրա Անդրեևան հաղթեց աշխարհի 7-րդ ռակետին և դուրս եկավ եզրափակիչ. ԴուբայՌուսաստանը ներկայացնող 17-ամյա թենիսիստուհի Միրա Անդրեևան շարունակում է հաղթարշավը Դուբայի WTA-1000 կարգի մրցաշարում: Աշխարհի 14-րդ ռակետը կիսաեզրափակչում 6-4, 4-6, 6-3 հաշվով հաղթել է 7-րդ ռակետ Ելենա Ռիբակինային: Եզրափակչում Անդրեևան տիտղոսը կվիճարկի դանիացի Կլարա Տաուսոնի և չեխ Կարոլինա Մուչովայի մրցախաղի հաղթողի հետ: ...