00:38 21.02.2025
Փետրվարի 20-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 11։20-ի սահմաններում Աշտարակ-Ապարան ավտոճանապարհի 2-րդ կմ հատվածում Կոտայքի մարզի բնակիչ Արթուր Հ․-ն իր վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և գլխիվայր շրջվել։
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան։
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը և ուղղել այն։
Վթարի փաստով ՊԾ Արագածոտնի մարզի գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվել։
23:17 21.02.2025
Արմավիրի մարզում բախվել են «Chevrolet»-ը և ձնամաքրման աշխատանքներ կատարող «Shacman» բեռնատարը. կան վիրшվnրներՓետրվարի 21-ին, ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 19։50-ի սահմաններում Երևան-Արմավիր ավտոճանապարհին՝ Զվարթնոց թաղամասի հարևանությամբ, բախվել են «Chevrolet» մակնիշի ավտոմեքենան և «Shacman» մակնիշի՝ ձնամաքրման աշխատանքներ կատարող բեռնատարը։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Վաղարշապատ» բժշկական կենտրոն։ Վթարի փաստով Վաղարշապատի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում […] ...
23:08 21.02.2025
Մարտական հենակետեր տանող ճանապարհներին ձնամաքրման աշխատանքներն ընթանում են շուրջօրյա ռեժիմով. ՊՆՍահմանագոտու տարբեր հատվածներում միջդիրքային, բանակային դիրքեր տանող ու կարևոր նշանակություն ունեցող ճանապարհներին հատուկ տեխնիկայի միջոցով կատարվող ձնամաքրման ակտիվ աշխատանքները շարունակվում են շուրջօրյա ռեժիմով։ Այս մասին հայտնել են Պաշտպանության նախարարությունից: ...
22:56 21.02.2025
Մաուրիցիո Սարին կարող է գլխավորել «Միլանը»Իտալացի հանրահայտ մարզիչ Մաուրիցիո Սարին ընթացիկ մրցաշրջանից հետո կարող է գլխավորել «Միլանը», հայտնում է Milan Press-ը: 66-ամյա մասնագետին նշանակելու հնարավորությունները կավելանան, եթե տեխնիկական տնօրեն Ժոֆրե Մոնկադային փոխարինի Ֆաբիո Պարատիչին, որը ժամանակին աշխատել է Թուրինի «Յուվենտուսում» և Լոնդոնի «Տոտենհեմում»: Հիշեցնենք, որ «Միլանը» Չեմպիոնների լիգայի անցումային փլեյ-օֆֆում պարտվել էր նիդերլանդական «Ֆեյենորդին» և դուրս էր մնացել պայքարից: Կոնսեյսաուի […] ...
22:44 21.02.2025
Փրկարարներին հաջողվել է ուղղել կողաշրջված բեռնատարըՓետրվարի 21-ին, ժամը 13։00-ին Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գետափ-Մարտունի ավտոճանապարհին՝ Վարդենյաց լեռնանցքում, տեղի է ունեցել ՃՏՊ․ բեռնատարը կողաշրջվել է։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Մ-10 ավտոճանապարհի Գետափ-Մարտունի հատվածի 27-րդ կմ-ին «KamAZ» մակնիշի բեռնատարը (վարորդ՝ Ա․ […] ...
22:28 21.02.2025
Ձյան պատճառով ընկնելու հետևանքով վնասվածքների դեպքում բուժման ծախսերը կփոխհատուցվեն. ԱՆ որոշումՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը ֆեյսբուքի իր էջում հայտնել է եղանակային պայմանների հետ կապված որոշման հետ։ «Այս օրերին առատ ձյան պատճառով մեծացել է ընկնելու հետևանքով վնասվածքներ ստանալու ռիսկը: Տեղեկացնում ենք, որ որոշում ենք կայացրել նման դեպքերի բուժման հետ կապված ծախսերը փոխհատուցել պետական պատվերի ծավալով` անկախ սոցիալական կարգավիճակից: Զգույշ և զգոն եղեք»,- գրել է նա: ...
22:19 21.02.2025
Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհին բեռնատարը սահել և ընդունել է մկրատաձև դիրք․ փրկարարներն ուղղել են բեռնատարը և բացել ճանապարհըՓետրվարի 21-ին, ժամը 18:40-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհին՝ առաջին թունելի մոտակայքում, բեռնատարը սահել և ընդունել է մկրատաձև դիրք․ ավտոճանապարհը փակվել է։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Փրկարարներն ուղղել են «MAN» մակնիշի բեռնատարը. ավտոճանապարհը երթևեկելի է։ Նշված հատվածում […] ...