00:26 21.02.2025
ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանy Ֆեյսբուքի իր էջում տեղեկացրել է.
«Վաղվա դասապրոցեսը, ինչպես նաև քննությունները չեղարկվում են՝ հաշվի առնելով եղանակային պայմանները և նաև վաղը սպասվող տեղումները:
Փետրվարի 21-ին նախատեսված քննությունները կտեղափոխվեն փետրվարի 24-ին, իսկ բաց թողնված դասերը կլրացվեն հաջորդ շաբաթվա ընթացքում»:
22:56 21.02.2025
Մաուրիցիո Սարին կարող է գլխավորել «Միլանը»Իտալացի հանրահայտ մարզիչ Մաուրիցիո Սարին ընթացիկ մրցաշրջանից հետո կարող է գլխավորել «Միլանը», հայտնում է Milan Press-ը: 66-ամյա մասնագետին նշանակելու հնարավորությունները կավելանան, եթե տեխնիկական տնօրեն Ժոֆրե Մոնկադային փոխարինի Ֆաբիո Պարատիչին, որը ժամանակին աշխատել է Թուրինի «Յուվենտուսում» և Լոնդոնի «Տոտենհեմում»: Հիշեցնենք, որ «Միլանը» Չեմպիոնների լիգայի անցումային փլեյ-օֆֆում պարտվել էր նիդերլանդական «Ֆեյենորդին» և դուրս էր մնացել պայքարից: Կոնսեյսաուի […] ...
22:44 21.02.2025
Փրկարարներին հաջողվել է ուղղել կողաշրջված բեռնատարըՓետրվարի 21-ին, ժամը 13։00-ին Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գետափ-Մարտունի ավտոճանապարհին՝ Վարդենյաց լեռնանցքում, տեղի է ունեցել ՃՏՊ․ բեռնատարը կողաշրջվել է։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Մ-10 ավտոճանապարհի Գետափ-Մարտունի հատվածի 27-րդ կմ-ին «KamAZ» մակնիշի բեռնատարը (վարորդ՝ Ա․ […] ...
22:28 21.02.2025
Ձյան պատճառով ընկնելու հետևանքով վնասվածքների դեպքում բուժման ծախսերը կփոխհատուցվեն. ԱՆ որոշումՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը ֆեյսբուքի իր էջում հայտնել է եղանակային պայմանների հետ կապված որոշման հետ։ «Այս օրերին առատ ձյան պատճառով մեծացել է ընկնելու հետևանքով վնասվածքներ ստանալու ռիսկը: Տեղեկացնում ենք, որ որոշում ենք կայացրել նման դեպքերի բուժման հետ կապված ծախսերը փոխհատուցել պետական պատվերի ծավալով` անկախ սոցիալական կարգավիճակից: Զգույշ և զգոն եղեք»,- գրել է նա: ...
22:19 21.02.2025
Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհին բեռնատարը սահել և ընդունել է մկրատաձև դիրք․ փրկարարներն ուղղել են բեռնատարը և բացել ճանապարհըՓետրվարի 21-ին, ժամը 18:40-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհին՝ առաջին թունելի մոտակայքում, բեռնատարը սահել և ընդունել է մկրատաձև դիրք․ ավտոճանապարհը փակվել է։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Փրկարարներն ուղղել են «MAN» մակնիշի բեռնատարը. ավտոճանապարհը երթևեկելի է։ Նշված հատվածում […] ...
22:10 21.02.2025
Քննարկվել են ՀՀ և Իրանի միջև առևտրաշրջանառության ծավալները մեծացնելու հեռանկարներըՓետրվարի 21-ին «Եվրասիա» երրորդ միջազգային ցուցահանդեսին մասնակցելու նպատակով աշխատանքային այցով Իրանում գտնվող ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Էդգար Զաքարյանը հանդիպել է ԻԻՀ արդյունաբերության, հանքերի և առևտրի նախարարի տեղակալ, Առևտրի զարգացման կազմակերպության ղեկավար Դեհղան Դեհնավիի հետ: Այս մասին հայտնել են Իրանում ՀՀ դեսպանությունից: Կողմերը քննարկել են երկկողմ առևտրաշրջանառության ծավալները մեծացնելու հեռանկարները, անդրադարձել համատեղ արդյունաբերական ավանների, առևտրային գոտիների […] ...