23:46 20.02.2025
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։
Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ և Ամբերդ ամրոց տանող ավտոճանապարհները։
Վարդենյաց լեռնանցքը (ձյուն, մառախուղ, բուք) փակ է բեռնատարների համար, դժվարանցանելի՝ մյուս տրանսպորտային միջոցների համար։
Փակ է Չարենցավան-Աբովյան ավտոճանապարհը։
Դիլիջանի, Տիգրանաշենի ոլորանները, Ջերմուկ քաղաքի խաչմերուկից Կապան, Սյունիք գյուղից Տաթև տանող ավտոճանապարհները փակ են կցորդիչով բեռնատարների համար, իսկ Արտաշավան-Ծիլքար ավտոճանապարհը՝ բեռնատարների համար։
Վանաձոր-Ալավերդի, Վանաձոր-Դիլիջան և Վանաձոր-Ստեփանավան ավտոճանապարհները փակ են բեռնատարների և կցորդիչով բեռնատարների համար։
Լոռու, Տավուշի և Արագածոտնի մարզերի բոլոր ավտոճանապարհները դժվարանցանելի են, իսկ Սպիտակի ոլորանները՝ բեռնատարների համար։
Գեղարքունիքի (բացի Վարդենիս քաղաքից), Կոտայքի, Սյունիքի, Արարատի, Արմավիրի, Արագածոտնի, Տավուշի, Լոռու, Շիրակի և Վայոց ձորի մարզերում տեղում է ձյուն։
Տավուշի մարզի, Ալագյազի տարածաշրջանի ավտոճանապարհներին և Տիգրանաշենի ոլորաններում (բուք) տեղ-տեղ առկա է մերկասառույց։
Ապարանի, Արագածի, Թալինի տարածաշրջաններում, Երևան-Սևան 25-40 կմ-ին, Հոռոմ-Արթիկ-Մեծ Մանթաշ, Չարենցավան-Ֆանտան և Չարենցավան-Արզական ավտոճանապարհներին բուք է։
Վարորդները պետք է երթևեկեն բացառապես ձմեռային անվադողերով։
Լարսի մասին
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։
22:19 21.02.2025
Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհին բեռնատարը սահել և ընդունել է մկրատաձև դիրք․ փրկարարներն ուղղել են բեռնատարը և բացել ճանապարհըՓետրվարի 21-ին, ժամը 18:40-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհին՝ առաջին թունելի մոտակայքում, բեռնատարը սահել և ընդունել է մկրատաձև դիրք․ ավտոճանապարհը փակվել է։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Փրկարարներն ուղղել են «MAN» մակնիշի բեռնատարը. ավտոճանապարհը երթևեկելի է։ Նշված հատվածում […] ...
22:10 21.02.2025
Քննարկվել են ՀՀ և Իրանի միջև առևտրաշրջանառության ծավալները մեծացնելու հեռանկարներըՓետրվարի 21-ին «Եվրասիա» երրորդ միջազգային ցուցահանդեսին մասնակցելու նպատակով աշխատանքային այցով Իրանում գտնվող ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Էդգար Զաքարյանը հանդիպել է ԻԻՀ արդյունաբերության, հանքերի և առևտրի նախարարի տեղակալ, Առևտրի զարգացման կազմակերպության ղեկավար Դեհղան Դեհնավիի հետ: Այս մասին հայտնել են Իրանում ՀՀ դեսպանությունից: Կողմերը քննարկել են երկկողմ առևտրաշրջանառության ծավալները մեծացնելու հեռանկարները, անդրադարձել համատեղ արդյունաբերական ավանների, առևտրային գոտիների […] ...
21:57 21.02.2025
Լարսը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համարՎրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...
21:52 21.02.2025
Կանանց Հայաստանի հավաքականի խոշոր հաշվով հաղթանակըՖուտբոլի կանանց Հայաստանի ազգային հավաքականն Ազգերի լիգայի նոր մրցաշրջանում առաջին հանդիպումն է անցկացրել: C լիգայի 3-րդ խմբում Արտակ Ադամյանի թիմը տնային խաղում 6:1 հաշվով հաղթել է Լիխտենշտայնի հավաքականին: Սա Հայաստանի կանանց հավաքականի պատմության մեջ ամենախոշոր հաշվով հաղթանակն է: Նաև վերջերս ֆրանսիական «Լանսի» կազմը համալրած Լարա Կազանչյանը ձևակերպել է Հայաստանի կանանց հավաքականի պատմության մեջ առաջին հեթ-տրիկը: […] ...
21:45 21.02.2025
ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ և Ամբերդ ամրոց տանող ավտոճանապարհները։ Ֆանտան-Ջրաբեր (բուք), Կապուտան-Հատիս-Զովաշեն ավտոճանապարհները փակ են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար: Լոռու մարզի բոլոր ավտոճանապարհները և Վարդենյաց լեռնանցքը (ձյուն, մառախուղ, բուք) փակ են բեռնատարների համար, դժվարանցանելի՝ մյուս […] ...