20:13 20.02.2025
Փետրվարի 20-ին, ճանապարհի մերկասառույցի պատճառով խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 16:50-ի սահմաններում «Nissan Pathfinder» մակնիշի ավտոմեքենան Երևան-Երասխ ավտոճանապարհի Սուրենավան գյուղի վարչական տարածքում դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլխիվայր հայտնվել առվակում:
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով վարորդը տեղափոխվել է «Արարատ» բժշկական կենտրոն:
Դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ ոստիկանության փրկարար ծառայության Վեդիի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ:
Վթարի փաստով Վեդիի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:
Ֆոտոլրագրողի տեղեկություններով` ավտոմեքենան հաշվառված է Հայաստանում գործող դեսպանատներից մեկի հաշվեկշռում, տուժած վարորդն էլ դեսպանատան աշխատակից է:
21:15 21.02.2025
Հայաստանի և Լիտվայի ԱԳ նախարարների հեռախոսազրույցը20:23 21.02.2025
«Շիրակ» – «Արարատ» խաղը հետաձգվել է20:10 21.02.2025
Գետափ-Մարտունի ավտոճանապարհին բեռնատարը կողաշրջվել է21:15 21.02.2025
Հայաստանի և Լիտվայի ԱԳ նախարարների հեռախոսազրույցըՓետրվարի 21-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Լիտվայի ԱԳ նախարար Կեստուտիս Բուդրիսի հետ: Զրուցակիցները քննարկել են երկու երկրների միջև փոխգործակցության հարցերի լայն շրջանակ: Ձևավորված արդյունավետ համագործակցության հետագա խորացման համատեքստում ընդգծվել է բարձր մակարդակի քաղաքական երկխոսությանը զուգահեռ տարբեր ոլորտային ուղղություններով համագործակցության հնարավորությունների առավելագույնս իրացման կարևորությունը: Հայաստանի և Լիտվայի ԱԳ նախարարները քննարկել են ՀՀ-ԵՄ […] ...
21:09 21.02.2025
Երևանի արտաքին լուսավորության ցանցը այսօր ևս կգործի մինչև լուսաբացՀաշվի առնելով եղանակային անբարենպաստ պայմանները՝ «Երքաղլույս» ՓԲԸ-ն հայտնում է, որ այսօր ևս Երևանի արտաքին լուսավորության ցանցը կգործի մինչև լուսաբաց՝ քաղաքում անվտանգության ապահովման և բնակիչների հարմարավետության նպատակով: ...
20:58 21.02.2025
Լեհաստանում ՀՀ դեսպանը հանդիպել է հայ-լեհական խորհրդարանական բարեկամական խմբի անդամներինՓետրվարի 20-ին Լեհաստանում Հայաստանի դեսպան Ալեքսանդր Արզումանյանը հանդիպել է հայ-լեհական խորհրդարանական բարեկամական խմբի անդամների հետ՝ Լուցյան Մարեկ Պիետժչիկի գլխավորությամբ: Այս մասին հայտնել են Լեհաստանում ՀՀ դեսպանությունից: Հանդիպմանը երկուստեք ընդգծվել է միջխորհրդարանական համագործակցությունն առավել խորացնելու և առկա շփումներն ակտիվացնելու անհրաժեշտությունը՝ ի շահ Հայաստանի և Լեհաստանի միջպետական հարաբերությունների հետագա զարգացման ապահովմանը։ ...
20:43 21.02.2025
Գազատար է վնասվել. Մարմաշեն, Կապս և Վահրամաբերդ բնակավայրերում գազամատակարարումը դադարեցվել էՀողափոր տրանսպորտային միջոցի հարվածի հետևանքով վնասվել է միջին ճնշման ստորգետնյա գազատար, ինչի պատճառով փետրվարի 21-ին ժամը 17։15-ից դադարեցվել է Շիրակի մարզի Ախուրյան համայնքի Մարմաշեն, Կապս և Վահրամաբերդ բնակավայրերի գազասպառողների, հարակից տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազամատակարարումը։ «Գազպրոմ Արմենիան» տեղեկացրել է, որ իրականացվում են վթարավերականգնողական աշխատանքներ, որոնց ավարտից հետո գազամատակարարումը կվերականգնվի։ ...
20:32 21.02.2025
Առաջիկայում ջերմաստիճանի անկմամբ պայմանավորված, ճանապարհատրանսպորտային պատահարները հնարավորինս բացառելու նպատակով` իրականացվում են կանխարգելիչ միջոցառումներԱռաջիկայում ջերմաստիճանի անկմամբ պայմանավորված, ճանապարհատրանսպորտային պատահարները հնարավորինս բացառելու նպատակով` իրականացվում են կանխարգելիչ միջոցառումներ։ Աշխատանքներին հետևում է Երևանի քաղաքապետի խորհրդական Կամո Արեյանը։ ...
20:23 21.02.2025
«Շիրակ» – «Արարատ» խաղը հետաձգվել էՀայաստանում տեղացող առատ ձյան պատճառով Պրեմիեր լիգայի 20-րդ տուրի խաղացանկում տեղի են ունեցել փոփոխություններ: Փետրվարի 23-ին նշանակված «Շիրակ» – «Արարատ» խաղը հետաձգվել է: Փետրվարի 24-ին՝ ժամը 18:00-ին նշանակված «Վեսթ Արմենիա» – «Նոա» խաղի մեկնարկը կտրվի 16:00-ին: Փետրվարի 25-ին՝ ժամը 15:00-ին նշանակված «Ալաշկերտ» – «Փյունիկ» հանդիպումն էլ կսկսվի ժամը 14:00-ին, իսկ խաղի մրցավայրը տեղափոխվել է «Ջունիոր […] ...