18:38 20.02.2025
Վիեննայում անցկացվում է ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի ձմեռային նստաշրջանը: Քաղաքական եւ անվտանգային հարցերի հանձնաժողովի նիստում ելույթ է ունեցել կառույցում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար, ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը:
«Շնորհակալություն, պարո՛ն նախագահ:
Ես ցանկանում եմ շնորհակալություն հայտնել նաեւ Թոբիաս Վինկլերին՝ Հարավային Կովկասում խաղաղության վերաբերյալ արտահայտած իր լավատեսության համար: Սակայն բավականին մտահոգիչ է, որ այն ժամանակ, երբ Հայաստանը եւ Ադրբեջանը բանակցում են խաղաղության ու կարգավորման շուրջ, Ադրբեջանի պատվիրակության ղեկավարն այս քննարկման մեջ նոր տարրեր է ներառում՝ հակամարտության նարատիվներին համահունչ:
Սակայն այսօր ես չեմ հակադարձելու համանման նարատիվներով եւ հռետորաբանությամբ, ոչ թե այն պատճառով, որ չունեմ հակափաստարկներ, այլ որովհետեւ ես հավատում եմ խաղաղությանը: Հայաստանը հավատարիմ է խաղաղությանը: Հայերը եւս մեծ տառապանքներ են տեսել Ադրբեջանի պատճառով, որը խախտել է մարդու իրավունքները եւ միջազգային մարդասիրական իրավունքը: Բայց ես, կրկին, չեմ անդրադառնա դրանց՝ հանուն խաղաղության եւ հանուն ապագայի:
Տարածաշրջանային ենթակառուցվածքների եւ հաղորդակցությունների ապաշրջափակման հարցում, ինչպես արդեն նշել է իմ գործընկերը, Հայաստանն Ադրբեջանին գրավոր առաջարկ է ներկայացրել, եւ մենք սպասում ենք արձագանքի: Նույնը վերաբերում է սպառազինությունների վերահսկմանը: Հայաստանն Ադրբեջանին ներկայացրել է գրավոր առաջարկ՝ սպառազինությունների փոխադարձ վերահսկողության վերաբերյալ՝ հիմնված միջազգային իրավունքի եւ չափանիշների վրա: Կրկին, մենք սպասում ենք դրական արձագանքի:
Հարավային Կովկասի ժողովուրդները եւ ապագա սերունդներն արժանի են խաղաղության եւ արժանի են ապրելու կայունության պայմաններում: Մենք՝ քաղաքական գործիչներս, այս հարցում մեր պատասխանատվության բաժինն ունենք: Իմ առաջարկն է՝ խոսենք խաղաղության մասին, ոչ թե պատերազմի:
Շնորհակալություն»:
20:23 21.02.2025
«Շիրակ» – «Արարատ» խաղը հետաձգվել է20:10 21.02.2025
Գետափ-Մարտունի ավտոճանապարհին բեռնատարը կողաշրջվել է20:43 21.02.2025
Գազատար է վնասվել. Մարմաշեն, Կապս և Վահրամաբերդ բնակավայրերում գազամատակարարումը դադարեցվել էՀողափոր տրանսպորտային միջոցի հարվածի հետևանքով վնասվել է միջին ճնշման ստորգետնյա գազատար, ինչի պատճառով փետրվարի 21-ին ժամը 17։15-ից դադարեցվել է Շիրակի մարզի Ախուրյան համայնքի Մարմաշեն, Կապս և Վահրամաբերդ բնակավայրերի գազասպառողների, հարակից տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազամատակարարումը։ «Գազպրոմ Արմենիան» տեղեկացրել է, որ իրականացվում են վթարավերականգնողական աշխատանքներ, որոնց ավարտից հետո գազամատակարարումը կվերականգնվի։ ...
20:32 21.02.2025
Առաջիկայում ջերմաստիճանի անկմամբ պայմանավորված, ճանապարհատրանսպորտային պատահարները հնարավորինս բացառելու նպատակով` իրականացվում են կանխարգելիչ միջոցառումներԱռաջիկայում ջերմաստիճանի անկմամբ պայմանավորված, ճանապարհատրանսպորտային պատահարները հնարավորինս բացառելու նպատակով` իրականացվում են կանխարգելիչ միջոցառումներ։ Աշխատանքներին հետևում է Երևանի քաղաքապետի խորհրդական Կամո Արեյանը։ ...
20:23 21.02.2025
«Շիրակ» – «Արարատ» խաղը հետաձգվել էՀայաստանում տեղացող առատ ձյան պատճառով Պրեմիեր լիգայի 20-րդ տուրի խաղացանկում տեղի են ունեցել փոփոխություններ: Փետրվարի 23-ին նշանակված «Շիրակ» – «Արարատ» խաղը հետաձգվել է: Փետրվարի 24-ին՝ ժամը 18:00-ին նշանակված «Վեսթ Արմենիա» – «Նոա» խաղի մեկնարկը կտրվի 16:00-ին: Փետրվարի 25-ին՝ ժամը 15:00-ին նշանակված «Ալաշկերտ» – «Փյունիկ» հանդիպումն էլ կսկսվի ժամը 14:00-ին, իսկ խաղի մրցավայրը տեղափոխվել է «Ջունիոր […] ...
20:10 21.02.2025
Գետափ-Մարտունի ավտոճանապարհին բեռնատարը կողաշրջվել էՓետրվարի 21-ին, ավտովթար է տեղի ունեցել Վայոց ձորի մարզում։ Ժամը 13։20-ի սահմաններում Գետափ-Մարտունի-Սևան ավտոճանապարհի 27 կմ հատվածում Գեղարքունիքի մարզի բնակիչ 33-ամյա Արսեն Մանուկյանը, իր վարած «ԿամԱԶ» մակնիշի բեռնատարով, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվել։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան։ ...
19:55 21.02.2025
2024-ին պարտք/ՀՆԱ հարաբերակցությունը կազմել է 48.3%` նախորդ տարվա համեմատ նվազելով 0.1 տոկոսային կետովՀՀ կառավարության պարտքի բեռը պահպանվել է ՀՀ հարկաբյուջետային կանոններով թիրախավորվող 50%-ից ցածր մակարդակում՝ արտացոլելով հարկաբյուջետային քաղաքականության կայունությունը և պահպանվող դրական մակրոտնտեսական միջավայրը։ Ինչպես տեղեկացնում են Ֆինանսների նախարարությունից, 2024 թվականին պարտք/ՀՆԱ հարաբերակցությունը կազմել է 48.3%` նախորդ տարվա համեմատ նվազելով 0.1 տոկոսային կետով: ...