Սկուտեղի վրա Արցախը մատուցեցին Ադրբեջանին, մեղավոր են բոլորը. Գագիկ Սաֆարյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
21 02 2025
  • $
    394.41
  • RUBLE
    4.46
  • 412.67
WEATHER
--4.91 oC

Սկուտեղի վրա Արցախը մատուցեցին Ադրբեջանին, մեղավոր են բոլորը. Գագիկ Սաֆարյան

23:43 20.02.2025

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

1988 թ․ այս օրը՝ փետրվարի 20-ին, Լեռնային Ղարաբաղի մարզխորհրդի արտահերթ նիստում ընդունվեց որոշում Ադրբեջանական ԽՍՀ-ից դուրս գալու ու Հայկական ԽՍՀ-ին միանալու օգտին։ Երևանում այդ օրը ի աջակցություն Լեռնային Ղարաբաղի վերամիավորման՝ տեղի ունեցավ բազմահազարանոց հանրահավաք: 1988-ի փետրվարի 20-ը ընդունված է նշել որպես Ղարաբաղյան շարժման մեկնարկի օր: Այդ օրվանից անցել է ուղիղ 37 տարի: Ի՞նչ ենք ձեռք բերել ու կորցրել այդ 37 տարիների ընթացքում, ինչո՞ւ և ինչպե՞ս, ու նաև ի՞նչ պետք է անել հետագայում սխալները չկրկնելու համար: Այս ամենի մասին «Հեռանկարում» այսօր խոսել է Ղարաբաղյան շարժման հիմնադիրներից պատմաբան Գագիկ Սաֆարյանը: Պատմաբանը նաև անդրադարձել է ներկա ու նախկին իշխանությունների փոխադարձ մեղադրանքներին, այն մասին թե ում մեղքով ու պատճառով կորցրեցիք Արցախը:

«Արցախյան պատերազմում պարտվեց հայ ժողովուրդը՝ ամբողջ սփյուռքահայությունը, Արցախի ժողովուրդը, Հայաստանի Հանրապետության ժողովուրդը: ՀՀ ներկա ու նախկին բոլոր իշխանությունները, Արցախի նախկին բոլոր իշխանությունները սկուտեղի վրա Արցախը մատուցեցին Ադրբեջանին: Բոլորը մեղավոր են»,- նշել է պատմաբանը:

Հարցազրույցն ամբողջությամբ տեսանյութում.

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ձյան պատճառով ընկնելու հետևանքով վնասվածքների դեպքում բուժման ծախսերը կփոխհատուցվեն. ԱՆ որոշում

22:28 21.02.2025

Ձյան պատճառով ընկնելու հետևանքով վնասվածքների դեպքում բուժման ծախսերը կփոխհատուցվեն. ԱՆ որոշում

ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը ֆեյսբուքի իր էջում հայտնել է եղանակային պայմանների հետ կապված որոշման հետ։ «Այս օրերին առատ ձյան պատճառով մեծացել է ընկնելու հետևանքով վնասվածքներ ստանալու ռիսկը: Տեղեկացնում ենք, որ որոշում ենք կայացրել նման դեպքերի բուժման հետ կապված ծախսերը փոխհատուցել պետական պատվերի ծավալով` անկախ սոցիալական կարգավիճակից: Զգույշ և զգոն եղեք»,- գրել է նա: ...

Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհին բեռնատարը սահել և ընդունել է մկրատաձև դիրք․ փրկարարներն ուղղել են բեռնատարը և բացել ճանապարհը

22:19 21.02.2025

Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհին բեռնատարը սահել և ընդունել է մկրատաձև դիրք․ փրկարարներն ուղղել են բեռնատարը և բացել ճանապարհը

Փետրվարի 21-ին, ժամը 18:40-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհին՝ առաջին թունելի մոտակայքում, բեռնատարը սահել և ընդունել է մկրատաձև դիրք․ ավտոճանապարհը փակվել է։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Փրկարարներն ուղղել են «MAN» մակնիշի բեռնատարը. ավտոճանապարհը երթևեկելի է։ Նշված հատվածում […] ...

Քննարկվել են ՀՀ և Իրանի միջև առևտրաշրջանառության ծավալները մեծացնելու հեռանկարները

22:10 21.02.2025

Քննարկվել են ՀՀ և Իրանի միջև առևտրաշրջանառության ծավալները մեծացնելու հեռանկարները

Փետրվարի 21-ին «Եվրասիա» երրորդ միջազգային ցուցահանդեսին մասնակցելու նպատակով աշխատանքային այցով Իրանում գտնվող ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Էդգար Զաքարյանը հանդիպել է ԻԻՀ արդյունաբերության, հանքերի և առևտրի նախարարի տեղակալ, Առևտրի զարգացման կազմակերպության ղեկավար Դեհղան Դեհնավիի հետ: Այս մասին հայտնել են Իրանում ՀՀ դեսպանությունից: Կողմերը քննարկել են երկկողմ առևտրաշրջանառության ծավալները մեծացնելու հեռանկարները, անդրադարձել համատեղ արդյունաբերական ավանների, առևտրային գոտիների […] ...

SHANTNEWS

22:00 21.02.2025

SHANTNEWS

Լարսը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

21:57 21.02.2025

Լարսը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...

Կանանց Հայաստանի հավաքականի խոշոր հաշվով հաղթանակը

21:52 21.02.2025

Կանանց Հայաստանի հավաքականի խոշոր հաշվով հաղթանակը

Ֆուտբոլի կանանց Հայաստանի ազգային հավաքականն Ազգերի լիգայի նոր մրցաշրջանում առաջին հանդիպումն է անցկացրել: C լիգայի 3-րդ խմբում Արտակ Ադամյանի թիմը տնային խաղում 6:1 հաշվով հաղթել է Լիխտենշտայնի հավաքականին: Սա Հայաստանի կանանց հավաքականի պատմության մեջ ամենախոշոր հաշվով հաղթանակն է: Նաև վերջերս ֆրանսիական «Լանսի» կազմը համալրած Լարա Կազանչյանը ձևակերպել է Հայաստանի կանանց հավաքականի պատմության մեջ առաջին հեթ-տրիկը: […] ...

BACK_TO_TOP