Ֆրանսիայում կայացել է Ինտերպոլի ԱԿԲ պետերի 20-րդ համաժողովը. Հայաստանը ներկայացրել է Քրեական ոստիկանության գլխավոր վարչության պետի տեղակալը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
21 02 2025
  • $
    394.41
  • RUBLE
    4.46
  • 412.67
WEATHER
--4.91 oC

Ֆրանսիայում կայացել է Ինտերպոլի ԱԿԲ պետերի 20-րդ համաժողովը. Հայաստանը ներկայացրել է Քրեական ոստիկանության գլխավոր վարչության պետի տեղակալը

18:22 20.02.2025

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Փետրվարի 11-13-ը Լիոնում կայացել է Ինտերպոլի Ազգային կենտրոնական բյուրոների պետերի 20-րդ համաժողովը։ Մասնակցում էր Ինտերպոլի անդամ 150 երկրի շուրջ 310 բարձրաստիճան պատվիրակ, կառույցի գլխավոր քարտուղարության և տարածաշրջանային բյուրոների ղեկավարներ:

Հայաստանը ներկայացնում էր Քրեական ոստիկանության գլխավոր վարչության պետի տեղակալ, Հայաստանում Ինտերպոլի Ազգային կենտրոնական բյուրոյի պետ Նարինե Հակոբյանը: Բացման խոսքով հանդես են եկել Ինտերպոլի գլխավոր քարտուղարն ու նախագահը։

Թեմատիկ ելույթներ են ունեցել կառույցի տարբեր ենթավարչությունների ղեկավարներ, անդամ երկրների պատվիրակներ:

Նարինե Հակոբյանը հանդիպումներ է ունեցել Ինտերպոլի մի շարք անդամ երկրների գործընկերների հետ, քննարկել ոստիկանական համագործակցության ընդլայնման հարցեր:

Հայաստանի ներկայացուցիչը հանդիպումներ է ունեցել նաև ԴՆԹ նույնացման և զենք-զինամթերքի հարցերով ենթավարչությունների ներկայացուցիչների հետ, քննարկել ԴՆԹ պահոցի գործարկմանն ու զենք-զինամթերքի ապօրինի շրջանառությանը վերաբերող հարցեր:

Պատվիրակները քննարկել են կազմակերպված հանցավորությանը, կիբեռհանցավորությանը, ահաբեկությանը և ծայրահեղականությանը վերաբերող հարցեր։
Կոնֆերանսի ընթացքում ընդունվել է չորս որոշում` Ազգային կենտրոնական բյուրոների դերի բարձրացման և հզորացման, երկրների միջև համագործակցության ընդլայնման, ապօրինի եկամուտների վերադարձի և ահաբեկության դեմ պայքարի թեմաներով:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Գազատար է վնասվել. Մարմաշեն, Կապս և Վահրամաբերդ բնակավայրերում գազամատակարարումը դադարեցվել է

20:43 21.02.2025

Գազատար է վնասվել. Մարմաշեն, Կապս և Վահրամաբերդ բնակավայրերում գազամատակարարումը դադարեցվել է

Հողափոր տրանսպորտային միջոցի հարվածի հետևանքով վնասվել է միջին ճնշման ստորգետնյա գազատար, ինչի պատճառով փետրվարի 21-ին ժամը 17։15-ից դադարեցվել է Շիրակի մարզի Ախուրյան համայնքի Մարմաշեն, Կապս և Վահրամաբերդ բնակավայրերի գազասպառողների, հարակից տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազամատակարարումը։ «Գազպրոմ Արմենիան» տեղեկացրել է, որ իրականացվում են վթարավերականգնողական աշխատանքներ, որոնց ավարտից հետո գազամատակարարումը կվերականգնվի։ ...

Առաջիկայում ջերմաստիճանի անկմամբ պայմանավորված, ճանապարհատրանսպորտային պատահարները հնարավորինս բացառելու նպատակով` իրականացվում են կանխարգելիչ միջոցառումներ

20:32 21.02.2025

Առաջիկայում ջերմաստիճանի անկմամբ պայմանավորված, ճանապարհատրանսպորտային պատահարները հնարավորինս բացառելու նպատակով` իրականացվում են կանխարգելիչ միջոցառումներ

Առաջիկայում ջերմաստիճանի անկմամբ պայմանավորված, ճանապարհատրանսպորտային պատահարները հնարավորինս բացառելու նպատակով` իրականացվում են կանխարգելիչ միջոցառումներ։ Աշխատանքներին հետևում է Երևանի քաղաքապետի խորհրդական Կամո Արեյանը։ ...

«Շիրակ» – «Արարատ» խաղը հետաձգվել է

20:23 21.02.2025

«Շիրակ» – «Արարատ» խաղը հետաձգվել է

Հայաստանում տեղացող առատ ձյան պատճառով Պրեմիեր լիգայի 20-րդ տուրի խաղացանկում տեղի են ունեցել փոփոխություններ: Փետրվարի 23-ին նշանակված «Շիրակ» – «Արարատ» խաղը հետաձգվել է: Փետրվարի 24-ին՝ ժամը 18:00-ին նշանակված «Վեսթ Արմենիա» – «Նոա» խաղի մեկնարկը կտրվի 16:00-ին: Փետրվարի 25-ին՝ ժամը 15:00-ին նշանակված «Ալաշկերտ» – «Փյունիկ» հանդիպումն էլ կսկսվի ժամը 14:00-ին, իսկ խաղի մրցավայրը տեղափոխվել է «Ջունիոր […] ...

Գետափ-Մարտունի ավտոճանապարհին բեռնատարը կողաշրջվել է

20:10 21.02.2025

Գետափ-Մարտունի ավտոճանապարհին բեռնատարը կողաշրջվել է

Փետրվարի 21-ին, ավտովթար է տեղի ունեցել Վայոց ձորի մարզում։ Ժամը 13։20-ի սահմաններում Գետափ-Մարտունի-Սևան ավտոճանապարհի 27 կմ հատվածում Գեղարքունիքի մարզի բնակիչ 33-ամյա Արսեն Մանուկյանը, իր վարած «ԿամԱԶ» մակնիշի բեռնատարով, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվել։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան։ ...

SHANTNEWS

20:00 21.02.2025

SHANTNEWS

2024-ին պարտք/ՀՆԱ հարաբերակցությունը կազմել է 48.3%` նախորդ տարվա համեմատ նվազելով 0.1 տոկոսային կետով

19:55 21.02.2025

2024-ին պարտք/ՀՆԱ հարաբերակցությունը կազմել է 48.3%` նախորդ տարվա համեմատ նվազելով 0.1 տոկոսային կետով

ՀՀ կառավարության պարտքի բեռը պահպանվել է ՀՀ հարկաբյուջետային կանոններով թիրախավորվող 50%-ից ցածր մակարդակում՝ արտացոլելով հարկաբյուջետային քաղաքականության կայունությունը և պահպանվող դրական մակրոտնտեսական միջավայրը։ Ինչպես տեղեկացնում են Ֆինանսների նախարարությունից, 2024 թվականին պարտք/ՀՆԱ հարաբերակցությունը կազմել է 48.3%` նախորդ տարվա համեմատ նվազելով 0.1 տոկոսային կետով: ...

BACK_TO_TOP