00:14 21.02.2025
Հայ մասնագետ Միշել Տեր-Զաքարյանը գլխավորել է ֆրանսիական «Կանը», հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը:
61-ամյա մասնագետը նախորդ տարվա հոկտեմբերին հեռացվել էր «Մոնպելյեի» գլխավոր մարզչի պաշտոնից:
Հայաստանի հավաքականի նախկին ֆուտբոլիստը «Մոնպելյեն» մարզում էր 2023թ. փետրվարից։ Միշել Տեր-Զաքարյանը թիմը գլխավորել էր նաև 2017-2021 թ-ին։
«Կանը» հանդես է գալիս Լիգա 2-ում և մրցաշարային աղյուսակում վերջին տեղում է:
Ավելի վաղ նշվել էր, որ Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կիլիան Մբապեն ձեռք է բերել ակումբի բաժնետոմսերի վերահսկիչ փաթեթը:
22:44 21.02.2025
Փրկարարներին հաջողվել է ուղղել կողաշրջված բեռնատարըՓետրվարի 21-ին, ժամը 13։00-ին Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գետափ-Մարտունի ավտոճանապարհին՝ Վարդենյաց լեռնանցքում, տեղի է ունեցել ՃՏՊ․ բեռնատարը կողաշրջվել է։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Մ-10 ավտոճանապարհի Գետափ-Մարտունի հատվածի 27-րդ կմ-ին «KamAZ» մակնիշի բեռնատարը (վարորդ՝ Ա․ […] ...
22:28 21.02.2025
Ձյան պատճառով ընկնելու հետևանքով վնասվածքների դեպքում բուժման ծախսերը կփոխհատուցվեն. ԱՆ որոշումՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը ֆեյսբուքի իր էջում հայտնել է եղանակային պայմանների հետ կապված որոշման հետ։ «Այս օրերին առատ ձյան պատճառով մեծացել է ընկնելու հետևանքով վնասվածքներ ստանալու ռիսկը: Տեղեկացնում ենք, որ որոշում ենք կայացրել նման դեպքերի բուժման հետ կապված ծախսերը փոխհատուցել պետական պատվերի ծավալով` անկախ սոցիալական կարգավիճակից: Զգույշ և զգոն եղեք»,- գրել է նա: ...
22:19 21.02.2025
Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհին բեռնատարը սահել և ընդունել է մկրատաձև դիրք․ փրկարարներն ուղղել են բեռնատարը և բացել ճանապարհըՓետրվարի 21-ին, ժամը 18:40-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհին՝ առաջին թունելի մոտակայքում, բեռնատարը սահել և ընդունել է մկրատաձև դիրք․ ավտոճանապարհը փակվել է։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Փրկարարներն ուղղել են «MAN» մակնիշի բեռնատարը. ավտոճանապարհը երթևեկելի է։ Նշված հատվածում […] ...
22:10 21.02.2025
Քննարկվել են ՀՀ և Իրանի միջև առևտրաշրջանառության ծավալները մեծացնելու հեռանկարներըՓետրվարի 21-ին «Եվրասիա» երրորդ միջազգային ցուցահանդեսին մասնակցելու նպատակով աշխատանքային այցով Իրանում գտնվող ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Էդգար Զաքարյանը հանդիպել է ԻԻՀ արդյունաբերության, հանքերի և առևտրի նախարարի տեղակալ, Առևտրի զարգացման կազմակերպության ղեկավար Դեհղան Դեհնավիի հետ: Այս մասին հայտնել են Իրանում ՀՀ դեսպանությունից: Կողմերը քննարկել են երկկողմ առևտրաշրջանառության ծավալները մեծացնելու հեռանկարները, անդրադարձել համատեղ արդյունաբերական ավանների, առևտրային գոտիների […] ...
21:57 21.02.2025
Լարսը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համարՎրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...