17:35 20.02.2025
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը մասնակցել է Շվեդիայի տեղական և տարածքային իշխանությունների ասոցիացիայի (SALAR) «ԴեաԼոԳ» ծրագրի ամենամյա համայնքային ֆորումին, որն այս տարի նվիրված է կրթության ապակենտրոնացմանն ու կրում է «Համայնքների դերը կրթությունում․ ձայներ տեղերից» խորագիրը։
Ողջունելով ներկաներին` Արաքսիա Սվաջյանը շնորհակալություն է հայտնել միջազգային գործընկերներին ՀՀ կառավարության՝ ապակենտրոնացման բարեփոխումներին աջակցության համար:
«Տարբեր համայնքներում ուսումնական հաստատությունների դերի ուժեղացմանը և համայնքի կողմից ուսումնական հաստատության ռեսուրսի օգտագործմանը միտված ծրագրերն ու փորձը կարևոր են՝ ուսումնական հաստատությունների կառավարման գործընթացում ինստիտուցիոնալ մակարդակով համայնքներին ակտիվորեն ընդգրկելու առումով»,- ասել է Արաքսիա Սվաջյանը՝ կարևորելով նաև ծրագրի իրականացմանն առնչվող խնդիրների մասնակցային քննարկումները:
ԿԳՄՍ նախարարի տեղակալն իր զեկույցում ներկայացրել է հանրակրթության ոլորտում իրականացվող հիմնական բարեփոխումները՝ մասնավորապես շեշտելով ապակենտրոնացման և համայնքների հզորացման գործընթացի հետ առնչությունները: Այս համատեքստում Արաքսիա Սվաջյանն անդրադարձել է հանրակրթության պետական նոր չափորոշչի ներդրմանը։
«Չափորոշիչն ունի բավական մեծ հնարավորություններ․ այն դպրոցին տալիս է սեփական համայնքի կարիքները, երեխաների հետաքրքրություններն ու առանձնահատկությունները գնահատելու և դրան համապատասխան ուսումնական պլան մշակելու ինքնավարություն։ Խրախուսվում են նաև արտադասարանական խմբակները, որոնք երեխաներին թույլ կտան լրացուցիչ կրթություն ստանալ իրենց հետաքրքրող ուղղություններով: Մեզ համար կարևոր է, որ դպրոցները կարողանան լիովին իրացնել իրենց տրված հնարավորությունը, որի ճկունությունը, ցավոք, դրանք դեռևս չունեն։ Կարծում եմ՝ այս փուլը պետք է միասին հաղթահարենք՝ աջակցելով դպրոցներին»,- նշել է Արաքսիա Սվաջյանը:
Խոսելով դպրոցների կառավարման համակարգի փոփոխության մասին՝ ԿԳՄՍ նախարարի տեղակալը նշել է, որ այս գործընթացը ենթադրում է կարողությունների զարգացում, ինչպես նաև տեղերում առանձնահատուկ կառավարման մոդելների կիրառում: Այս նպատակով առանձնացվել են դպրոցների բովանդակային և վարչատնտեսական կառավարման բաղադրիչները: Թեև կառավարման այս համակարգն արդեն գործում է բազմաթիվ դպրոցներում, սակայն, այստեղ դեռևս անելիքներ կան կարողությունների զարգացման և գործառույթների հստակ պատկերացման տեսանկյունից:
Հաջորդիվ Արաքսիա Սվաջյանն անդրադարձել է ՀՀ կառավարության 300 դպրոց, 500 մանկապարտեզ կառուցելու, վերակառուցելու և բարեկարգելու ծրագրին, որով նախատեսվում է նաև կրթահամալիրների հիմնում հիմնականում այնպիսի բնակավայրերում, որոնցում սովորողների թիվը համեմատաբար փոքր է։ Նախարարի տեղակալն ընդգծել է՝ կրթահամալիրները կարող են դիտարկվել նաև որպես համայնքային զարգացման կենտրոններ:
«Կառավարության վերոնշյալ ծրագրի շրջանակում հիմվող 73 կրթահամալիրներում նախատեսվում է իրականացնել համայնքային կենտրոնների գաղափարը։ Ցանկանում ենք, որ կրթահամալիրներն իրապես դառնան համայնքային կենտրոններ, միջավայր, որտեղ առկա ժամանակակից ենթակառուցվածքներն ակտիվորեն կօգտագործվեն՝ ի նպաստ համայնքային կյանքի ակտիվացման և զարգացման: Այդ կրթահամալիրների մեծ մասի շինարարությունն արդեն մեկնարկել է: Դրանցում իրականացվելու են նախադպրոցական, դպրոցական, արտադպրոցական կրթական ծրագրեր, մեծահասակների կրթություն, ինչպես նաև մատուցվելու են մշակութային, սպորտային և այլ ծառայություններ: Հուսով եմ՝ կարողանալու ենք ներդնել այնպիսի կարգավորումներ, որոնք իրապես կապահովեն նոր կառուցված կրթահամալիրների ակտիվությունը և իրենց գործունեությամբ կբավարարեն համայնքի և բնակավայրի մի շարք կարիքները»,- ասել է Արաքսիա Սվաջյանը՝ այս համատեքստում կարևորելով ինչպես կրթահամալիրների համակարգողների, տնօրենների, այնպես էլ համայնքների ղեկավարների կարողությունների զարգացումը:
Միջոցառմանը մասնակցել և բացման խոսքով հանդես են եկել նաև ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վարդան Կոստանյանը, «ՍԱԼԱՐ Ինթերնեշնլ» կազմակերպության գործադիր տնօրեն Ռայան Նոքսը, Հայաստանում Շվեդիայի դեսպանության ներկայացուցիչ Գայանե Մամիկոնյանը:
Ֆորումը նպատակ ունի խթանել համագործակցությունը և փորձի փոխանակումը համայնքների միջև, աջակցել կառավարություն-համայնք երկխոսությանը՝ նպաստելով տեղական ինքնակառավարման և համայնքային զարգացումը։
«ԴեաԼոԳ» ծրագրի կողմից կազմակերպվող ամենամյա ֆորումին ավելի քան 80 ներկայացուցիչներ են մասնակցել Հայաստանի բոլոր համայնքներից։ Մասնակիցները հնարավորություն են ունեցել ներկայացնելու իրենց համայնքների հաջողված փորձերը և քննարկելու կրթության ապակենտրոնացման հարցում առկա խոչընդոտներն ու լուծումներ: Ֆորումի ավարտին ամփոփվել են քննարկման արդյունքները և առաջարկությունները:
Համայնքային ֆորումի ընթացքում Շվեդիայի տեղական ինքնակառավարման մարմինների և տարածաշրջանների ասոցիացիայի` «Սալար»-ի փորձագետներ Դանիել Բեռռը և Ստեֆան Մալենը ներկայացրել են կրթության ապակենտրոնացման շվեդական փորձը։
Շվեդիայի Տեղական իշխանությունների և տարածաշրջանների ասոցիացիայի (SALAR) դուստր կազմակերպությունը՝ SALAR International-ը, «DeaLoG» ծրագրի միջոցով աջակցում է Հայաստանում ապակենտրոնացման և տեղական ինքնակառավարման բարեփոխումներին: Ծրագիրը կենտրոնացած է քաղաքական երկխոսության խթանման, բարեփոխումների վերաբերյալ իրազեկվածության բարձրացման և տեղական ինքնակառավարման մարմինների քաղաքական, վարչական ու ֆինանսական անկախության ամրապնդման վրա։
20:23 21.02.2025
«Շիրակ» – «Արարատ» խաղը հետաձգվել է20:10 21.02.2025
Գետափ-Մարտունի ավտոճանապարհին բեռնատարը կողաշրջվել է20:32 21.02.2025
Առաջիկայում ջերմաստիճանի անկմամբ պայմանավորված, ճանապարհատրանսպորտային պատահարները հնարավորինս բացառելու նպատակով` իրականացվում են կանխարգելիչ միջոցառումներԱռաջիկայում ջերմաստիճանի անկմամբ պայմանավորված, ճանապարհատրանսպորտային պատահարները հնարավորինս բացառելու նպատակով` իրականացվում են կանխարգելիչ միջոցառումներ։ Աշխատանքներին հետևում է Երևանի քաղաքապետի խորհրդական Կամո Արեյանը։ ...
20:23 21.02.2025
«Շիրակ» – «Արարատ» խաղը հետաձգվել էՀայաստանում տեղացող առատ ձյան պատճառով Պրեմիեր լիգայի 20-րդ տուրի խաղացանկում տեղի են ունեցել փոփոխություններ: Փետրվարի 23-ին նշանակված «Շիրակ» – «Արարատ» խաղը հետաձգվել է: Փետրվարի 24-ին՝ ժամը 18:00-ին նշանակված «Վեսթ Արմենիա» – «Նոա» խաղի մեկնարկը կտրվի 16:00-ին: Փետրվարի 25-ին՝ ժամը 15:00-ին նշանակված «Ալաշկերտ» – «Փյունիկ» հանդիպումն էլ կսկսվի ժամը 14:00-ին, իսկ խաղի մրցավայրը տեղափոխվել է «Ջունիոր […] ...
20:16 21.02.2025
Իրավիճակը ՀՀ ճանապարհներին 20:00-ի դրությամբ«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից տեղեկացնում են, որ փետրվարի 21-ին՝ ժամը 20:00-ի դրությամբ, Նաիրիի, Աբովյանի, Աշտարակի, Ապարանի, Արագածի, Ամասիայի, Աշոցքի, Մարտունիի, Արտաշատի, Արարատի, Վայքի, Ջերմուկի, Սիսիանի, Գորիսի, Կապանի, Մեղրիի, Արմավիրի, Բաղրամյանի, Վարդենիսի տարածաշրջաններում թույլ ձյուն է տեղում։ Ջերմուկի խաչմերուկից մինչև Կապան, Վանաձոր-Ստեփանավան, Վանաձոր-Դիլիջան, Վանաձոր-Թումանյան ավտոճանապարհները և Մեղրիի լեռնանցքը փակ են ծանրաքաշ և կցորդով տրանսպորտային միջոցների համար։ Նշյալ […] ...
20:10 21.02.2025
Գետափ-Մարտունի ավտոճանապարհին բեռնատարը կողաշրջվել էՓետրվարի 21-ին, ավտովթար է տեղի ունեցել Վայոց ձորի մարզում։ Ժամը 13։20-ի սահմաններում Գետափ-Մարտունի-Սևան ավտոճանապարհի 27 կմ հատվածում Գեղարքունիքի մարզի բնակիչ 33-ամյա Արսեն Մանուկյանը, իր վարած «ԿամԱԶ» մակնիշի բեռնատարով, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվել։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան։ ...
19:55 21.02.2025
2024-ին պարտք/ՀՆԱ հարաբերակցությունը կազմել է 48.3%` նախորդ տարվա համեմատ նվազելով 0.1 տոկոսային կետովՀՀ կառավարության պարտքի բեռը պահպանվել է ՀՀ հարկաբյուջետային կանոններով թիրախավորվող 50%-ից ցածր մակարդակում՝ արտացոլելով հարկաբյուջետային քաղաքականության կայունությունը և պահպանվող դրական մակրոտնտեսական միջավայրը։ Ինչպես տեղեկացնում են Ֆինանսների նախարարությունից, 2024 թվականին պարտք/ՀՆԱ հարաբերակցությունը կազմել է 48.3%` նախորդ տարվա համեմատ նվազելով 0.1 տոկոսային կետով: ...